22 Ապրիլ 2011

Ապրիլ 22, 2011թ. 22:28

Հայոց ցեղասպանութեան 96-ամեակը կը թեւակոխենք Հայաստանի Հանրապետութեան, Արցախի ու սփիւռքի առջեւ ծառացող նոր մարտահրաւէրներով, որոնք կը հունաւորեն ազգային միասնական ճիգի ու կարողականութեանց համատեղման վրայ հիմնուած հայութեան երթը: Ներկայ պատմական հանգրուանի մարտահրաւէրները դիմակալելու համար, հայ քաղաքական միտքը բիւրեղացուցած է իր հաւատոյ հանգանակը` համազգային տենչերն ու իտէալները բիւրեղացնող ազգային առողջ գաղափարախօսութիւնը: Հայաստան, Արցախ եւ սփիւռք պարտաւոր են […]


Ապրիլ 22, 2011թ. 22:12

Այսօր` ապրիլի 22-ին, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատանքային հանդիպում են ունեցել Մոսկվայում: Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը եռակողմ հանդիպման ընթացքում քննարկել են Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր: ArmAr.am


Ապրիլ 22, 2011թ. 20:25

Մեծ ոճիրի արմատները ավելի վաղ էին ձևավորվել: Դրա առաջին կազմակերպիչն ու իրագործողը եղավ Թուրքիայի սուլթանական վարչակարգը:


Ապրիլ 22, 2011թ. 19:51

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գլխավոր գործընկեր Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ 2008 թ-ից սկսած ամեն տարվա ապրիլին իրականացնում է Երկրի Օրվան նվիրված բնապահպանական մեծ քարոզարշավ: Ապրիլի 1-ին մեկնարկած քարոզարշավը «Տնկիր քո ծառը քո երկրում» կարգախոսը այս տարի էլ «գործի է դրել» Երեւանում եւ ՀՀ գրեթե բոլոր մարզերում: […]


Ապրիլ 22, 2011թ. 19:41

Ապրիլի 22-ին Նախագահ Բակո Սահակյանը ներկա է գտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական հրաձգության գնդային մարտավարական զորավարժություններին: Երկրի ղեկավարը կարեւորել է նման զորավարժությունների անցկացումը, նշելով, որ այն նպաստում է մեր զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացմանը: Զորավարժություններին ներկա էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: ArmAr.am


Ապրիլ 22, 2011թ. 19:28

Հյուրերը նշեցին, որ այցի գլխավոր նպատակն է` Արցախը ցույց տալ ֆրանսիական «Դպրոցասեր» գիմնազիայի մի խումբ սաների, որոնց այցը կազմակերպել է բարերար Սարգիս Բեդոյանը:


Ապրիլ 22, 2011թ. 19:18

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով լրացում է կատարվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվա­կանի մայիսի 4-ի «Ազ­գա­յին անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» հրամա­նա­գրով հաստատված հավելվածում, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաս­տան» խմբակցության ղեկավարն ընդրգկվել է խորհրդի կազմում ArmAr.am


Ապրիլ 22, 2011թ. 18:56

Ավագ Ուրբաթ օրվա արարողությունները Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեցին ապրիլի 21-ի երեկոյան` Խավարման կարգով: Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվող խորհրդավոր արարողության ընթացքում Ավետարաններից յոթ հատվածներ ընթերցեցին, որոնք բովանդակում են Հիսուս Քրիստոսի Գեթ¬սե¬մանիի պարտեզում աղոթելը, Հուդայի մատնությունը, Հիսուսի՝ ամբոխի ձեռքը հանձնվելը, Աննայի և Կայիափայի առջև տարվելը, անարգվելը և Պետրոսի երեք […]


Ապրիլ 22, 2011թ. 18:49

Ապրիլի 20-ին Մոսկվայի Գրականագետների կենտրոնական տան դահլիճում կայացավ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո` կազմակերպված Հայաստանի դեսպանության եւ «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության կողմից: Միջոցառման կազմակերպմանը աջակցել էին «Ջավախքի որդիք» կազմակերպությունը: Երեկոյի մասնակիցների թվում էին` ՀՀ դեսպանության դիվանագետներ, ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալ, Ռուսաստանի Ազատական ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վ. Ժիրինովսկին, Պետդումայի պատգամավորներ Ա. Բաղդասարովը եւ Կ. Լուկյանովան, […]


Ապրիլ 22, 2011թ. 18:17

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Օրակարգի առաջին հարցով խորհրդի քարտուղար,  «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը հանդես է եկել ՄԱԿ-ի «Ռիո+20» համաշխարհային գործընթացի արդի բնութագրի և այդ գործընթացին Հայաստանի մասնակցության մասին զեկույցով: Մասնավորապես, նա անդրադարձել է 2012թ.  Ռիո-դե-Ժանեյրոյում […]