«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը անցյալ տարի, 2010 թվականի ապրիլին հանդես է եկել Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր հայերին ուղղված կոչով, առ այն, որ Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը, ժամը 19:15 րոպեին հայտարարվի “Լռության րոպե”։ Կրկին կոչ ենք անում աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերին Երևանի /Արարատյան/ ժամանակով, ժամը 19:15-ին մեկ րոպե կանգ առնել և լռությամբ հարգել Ցեղասպանության […]
15 Ապրիլ 2011
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահները կոչ են անում բոլոր անդամ Եկեղեցիներին` Զատկական ուղերձներում վկայակոչելու Հայոց Մեծ Եղեռնի 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն Ադրբեջանում մահացած Մանվել Սարիբեկյանի հարցով ադրբեջանական կողմից տեղեկատվություն ստանալու նպատակով 2011 թ.-ի ապրիլի 5-ին նամակ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային։ Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ այդ որոշումը կայացվել է գլխավոր դատախազի նամակի՝ ադրբեջանական կողմի արձագանքի բացակայության, քրեական գործի քննությանը չաջակցելու, ճշմարտության բացահայտմանը […]
Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը 2010թ-ից նախաձեռնել և իրականացնում են «Անմեղ նահատակի հիշատակին» շարժումը, որը նախատեսում է մինչ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը Հայաստանի ողջ տարածքում տնկել 1.5 մլն ծառ: Հերթական ծառատունկը տեղի կունենա ս.թ. ապրիլի 16-ին ժ.11.00 Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այգու հարակից տարածքում: Ծառատունկին մասնակցելու է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ […]
Համազգային վճռական «Ո՛չ» ՀՀ-ում օտարալեզու դպրոցներին Հայի լեզուն հայի գենետիկ հիշողությունն է, իսկ այն մեռցնել փորձողին սատկացնելն էլ քիչ է Օտարալեզու դպրոցների վերաբացման դավադրության սփյուռքյան արձագանգները ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնած, կառավարության հաստատած ու ԱԺ առաջին քվեարկությամբ իրագործման ճանապարհի վրա դրված «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում մտցված չարափոխումների արձագանքը հայկական սփյուռքը (ՀՀ […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովին: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ամփոփել է ակադեմիայի 2010թ. գիտական գործունեության արդյունքները և ներկայացրել գիտության ասպարեզում առկա խնդիրներն ու գիտության զարգացման առաջնահերթությունները: Այնուհետև ժողովի մասնակիցները քննարկել են հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԳԱԱ գործունեության արդյունքները:
Ապրիլի 11-13-ը Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանն այցելեց Բասրա քաղաք: Այցի ընթացքում դեսպանը հանդիպում ունեցավ նահանգապետի պաշտոնակատար Ահմեդ Հ. Հասանի հետ: Դեսպանը հադիպումներ ունեցավ նաեւ Բասրայի Առեւտրի պալատի, Բասրայի գործարարների ասոցիացիայի եւ Բասրայի ներդրումային հանձնաժողովի նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-իրաքյան առեւտրատնտեսական համագործակցության հեռանկարները: ՀՀ դեսպանը հանդիպեց նաեւ Իրաքի ամենախոշոր ընկերության` Նաֆթաքիմիական կորպորացիայի գլխավոր տնօրենի […]
Կարապետ Ռուբինյանը այսօր հայտարարություն է տարածել, որւոմ մասնավորապես ասված է.«Սույն հայտարարությունը հրապարակելու պահից դադարեցնում եմ իմ անդամությունը Հայ ազգային կոնգրեսին: Քաղբանտարկյալների հանդեպ իմ բարոյական պարտավորվածությունը, որը մինչ այս հետ էր պահում ինձ այս քայլից, շարունակելու է խայթել խիղճս: Բայց, մյուս կողմից, շուրջս ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, մոլեռանդ շարքերի թշնամանքը, զրպարտելու, պիտակավորելու սկիզբ առած արշավը, այլևս անհնարին […]
…հազարաւոր եկեղեցիներ, վանքեր եւ եւրոպական ճարտարապետական ժառանգութեան կրօնական ու աշխարհիկ այլ գանձեր քանդուեցան եւ կամ փլատակուեցան:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` երկրի վարչապետին անվայել պահվածքն անցել է բոլոր սահմանները: Այն հարցը կամ հրապարակավ բարձրաձայնված այս կամ այն խնդիրը եթե հաճելի չէ այս թուրքի քիմքին, պատրաստ է էժանագին հոխորտանքով վիրավորել դիմացինին: Նման վիրավորական պատասխանի էր արժանացել ֆրանսիացի կին պատգամավոր Միլիթելոն: Էրդողանի` իրեն ուղղված վիրավորական խոսքերին անդրադառնալով ու իր վրդովմունքն արտահատելով թուրքական NTV-ի […]




