24 Ապրիլ 2011

Ապրիլ 24, 2011թ. 20:56

ՙՀարուցյալ է Քրիստոս, հարուցյալ է ազգս հայոց, հարուցյալ է հայրենի իր պետականությամբ և աշխարհի բոլոր կողմերում վերազարթոնք ապրող հոգևոր ու ազգային իր կյանքով՚. Գարեգին Բ Կաթողիկոս Ապրիլի 24-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը և համայն հայության հետ ոգեկոչեց հայոց Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակների հիշատակը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և […]


Ապրիլ 24, 2011թ. 19:09

ԱՄՆ-ը հայոց ցեղասպանությունը ճանաչել է Ուրուգվայից և Արգենտինայից դեռևս 14 տարի առաջ` 1951թ.-ին և Ցեղասպանության կոնվենցիայի ստորագրումից ընդամենը 3 տարի հետո: Մինչդեռ այս փաստը մենք զարմանալիորեն մոռացության ենք մատնել:


Ապրիլ 24, 2011թ. 18:53

Այսօր ժ. 9:00-ին «Ժառանգություն» կուսակցության հարյուրավոր անդամներ եւ համակիրներ հավաքվել էին Ազատության հրապարակում, ուր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը օրվա խորհրդի առնչությամբ հանդես եկավ կարճ խոսքով, ապա հավաքվածները շարժվեցին դեպի Եղեռնի հուշահամալիր: Սգո երթով անցնելով Ազատության հրապարակից Բաղրամյան, Օրբելի, Կիեւյան եւ Լենինգրադյան փողոցներով, ապա հուշահամալիրի արահետներով` նրանք ծաղիկներ դրեցին հավերժ կրակի մոտ` իրենց հարգանքի տուրքը մատուցելով […]


Ապրիլ 24, 2011թ. 18:07

Հայոց ցեղասպանության հիշատակման օրվա կապակցությամբ ուղերձով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր, միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Իվան Սավվիդին: «1915 թ.-ի ապրիլի 24- ը ողբերգական տարեթիվ է հայ ժողովրդի համար: Գրեթե հարյուր տարի առաջ այս օրը Օսմանյան Կայսրության տարածքում սկսվեցին հայ ժողովրդի զանգվածային ջարդերը: Թուրքիայի դաժան քաղաքականության զոհ դարձավ մոտ 1, 5 միլլիոն հայ: […]


Ապրիլ 24, 2011թ. 17:55

Ապրիլի 24-ին, ժամը 1630-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Տաճարի հարևանությամբ կանգնեցված Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգիստ 1915թ. Հայոց Եղեռնի նահատակների համար: Արարողության ավարտին վերստին հնչեց ՙՔրիստոս հարյավ ի մեռելոց՚ ավետիսը` ազդարարելով մեր ժողովրդի պատմությամբ վկայված` Քրիստոսի հաղթական Հարության անխորտակ զորության մասին: Արարողությանը […]


Ապրիլ 24, 2011թ. 17:52

Թուրքական ETHA-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի «Ձերբակալված լրագրողների համերաշխության պլատֆորմ»-ը (TGDP) ապրիլի 24-ի հետ կապված հայտարարություն է տարածել, ուր նշվում է, որ 1915-1917 թթ երիտթուրքերի ավազակախմբերի կողմից մեկ միլիոն հայ է կոտորվել, միայն 1915-ին  Ստամբուլից 220 հայ մտավորական է տեղահանվել, որոնք սպանվել են  ճանապարհներին։ Մինչ օս անհայտ են  սպանված 32 հայ լրագրողների գերեզմանները: TGDP-ն նշել է, որ […]


Ապրիլ 24, 2011թ. 17:15

Ապրիլի 24-ին, Սուրբ Հարության տոնի առիթով ՙԷրեբունի՚ քրեակատարողական հիմնարկի Ս. Հարություն եկեղեցում ձեռամբ ՔԿՀ հոգևոր տեսուչ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Արարողությանը ներկա էին ՔՀԿ վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանը և ՙԷրեբունի՚ ՔԿՀ-ի վարչակազմը` գլխավորությամբ հիմնարկի պետ գնդապետ Հովհաննես Պետրոսյանի: Սուրբ Պատարագի ընթացքում Հայր Ռուբենը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց […]


Ապրիլ 24, 2011թ. 16:11

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն, ինչպես հաղորդում է www.worldbulletin.net.-ը, «քննադատել է 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի ելույթը»: «Պարոն Օբամայի արած հայտարարությունը միակողմանի է եւ նարկայացնում է պատմության միայն մի կողմը: Մենք ցանկանում ենք, որ նաեւ հարգեն այն կորած սերնդի հիշատակը, որը հեռացել է Անատոլիա թերակղզուց եւ տառապել է հեռավոր Եմենի, […]


Ապրիլ 24, 2011թ. 16:04

ՃԱՆԱՉՈ՜ՒՄ, ԴԱՏԱՊԱՐՏՈ՜ՒՄ, ՓՈԽՀԱՏՈՒՑՈ՜ՒՄ…


Ապրիլ 24, 2011թ. 13:30

Ապրիլի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի եւ մասնակցել Քրիստոսի Հարության տոնի Սուրբ պատարագին: Արցախի Հանրապետության նախագահի աշախտակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն