12 Մայիս 2011

Մայիս 12, 2011թ. 18:44

Նման քաղաքականությունն Ադրբեջանին վեր է ածում տարածաշրջանի կայունության ու անվտանգության սպառնալիքի, և առաջին հերթին, սպառնալիք հենց Ադրբեջանի համար:


Մայիս 12, 2011թ. 18:42

Մայիսի 13-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը և վերլուծաբան Վահե Գալստյանը կներկայացնեն “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի ներկա իրավիճակի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարեփոխումների իրականացման ընթացքի սոցիոլոգիական հետազոտության” արդյունքները: Հետազոտությունը կատարել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և “Այ Փի Էս Սի” քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտը: ArmAr.am


Մայիս 12, 2011թ. 18:38

Այսօր «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը եւ Անահիտ Բախշյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ քաղաքաշինության  նախարար Վարդան Վարդանյանի հետ միասին այցելեցին Սայաթ Նովա պողոտա, Նալբանդյան, Ա.Պետրոսյան եւ Թումանյան փողոցներով պարփակված բակային տարածք: Նախօրեին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգությունն» առաջարկել էր ՀՀ բնապահպանության նախարարին միասին այցելել հիշյալ տարածք եւ տեղում ծանոթանալ իրավիճակին, իսկ նիստի ավարտից […]


Մայիս 12, 2011թ. 17:23

Ծննդյան 90- ամյակի առթիվ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ պարգեւատրվել է ԱԺ նախագահի հուշանվերով: Մայիսի 12- ին` կոմպոզիտորի ծննդյան օրը, Հովիկ Աբրահամյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելեց հոբելյարին եւ նրան հանձնեց հուշանվերը: ԱԺ նախագահը շնորհավորեց մեծանուն կոմպոզիտորին ծննդյան հոբելյանի կապակցությամբ եւ առողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթեց նրան: Էդվարդ Միրզոյանը […]


Մայիս 12, 2011թ. 16:00

Այսօր Հայաստան է ժամանել Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետ Ռենցո Տոնդոյի գլխավորած պատվիրակությունը: Նահանգապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այցից հետո Ռենցո Տոնդոն փոխանցել է իր տպավարությունները, ասելով.«Ինձ համար չափազանց հուզիչ էր այն, ինչ չ տեսա ու լսեցի»: ArmAr.am


Մայիս 12, 2011թ. 15:45

Հայաստանյան այցից ներկայացնելով իր տպավորությունները` Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետը նշել է. «Հայաստան կատարած այցի ընթացքում մենք գտանք մեր ընդհանուր քրիստոնեական արմատները: Ես անչափ տպավորված եմ ձեր գեղեցիկ երկրով»:


Մայիս 12, 2011թ. 14:36

Ըստ մեր հավաստի տեղեկությունների, Երևանի Օրբելու փողոցում գտնվող զինվորական հոսպիտալը տեղափոխվում է Գյումրի: Եվ սա իշխանական վերին էշելոնների հայտնի օլիգարխներից մեկի ցանկությունն է:


Մայիս 12, 2011թ. 13:56

1994թ. մայիսի 12-ին կնքված հրադադարը, թեեւ պարբերական խախտումներով, այնուամենայնիվ հնարավորություն տվեց խնդրի դիվանագիտական կարգավորման փուլ մեկնարկել:


Մայիս 12, 2011թ. 13:40

Վարչապետը հրահանգեց բոլոր գերատեսչություններին՝ կասեցնել իրենց տնօրինության տակ գտնվող վարկային ծրագրերի տեխնիկական մասը, փոխարենը…


Մայիս 12, 2011թ. 13:04

Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող ստանդարտների ինստիտուտի համար ձեռք բերված սարքավորումները կարելի էր գնել առնվազն 2 անգամ էժան: