30 Մայիս 2011

Մայիս 30, 2011թ. 18:31

Հայտնվելով արաբական աշխարհի հեղափոխական իրադարձությունների հորձանուտում, որտեղ նկատվում են առանձին իսլամական երկրների ու  ռազմաքաղաքական միավորումների, ինչպես նաեւ մեծ տերությունների համագործակցության նոր տարրեր` Իսրայելը վերջին շրջանում շարժվում է բավական բարդ դիվանագիտական օրակարգով: Մասնավորապես պաղեստինյան երկու մեծ ուժերի` ՀԱՄԱՍ-ի ու ՖԱԹՀ-ի միջեւ հաշտեցման գործընթացը, ու նաեւ` Պաղեստինի հարցում զիջումներ կատարելու Արեւմուտքի ճնշումները Իսրայելի ողջ պետական մեքենան այս […]


Մայիս 30, 2011թ. 18:10

Իմ քաղաքական գործունեության հետ կապված ապօրինի քրեական հետապնդում սկսվեց եղբորս դեմ…


Մայիս 30, 2011թ. 16:26

Այսօր ժամը 12.00-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև տեղի ունեցավ բողոքի ակցիա` նվիրված Տիգրան Փոստանջյանի դեմ  ապօրինի դատավարությանը: Հիշեցնենք, որ այսօր արդեն 20-րդ օրն է, ինչ Տիգրանը հացադուլի մեջ է, որով նա իր բողոքն է հայտնում «Նուբարաշեն»  ՔԿՀ-ում տիրող նվաստացուցիչ պայմաններից և  իր դեմ կիրառվող ապօրինի կալանքից: Ակցիային մասնակցում էին […]


Մայիս 30, 2011թ. 16:13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Աբխազիայի Հանրապետության փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբին` Աբխազիայի Նախագահ Սերգեյ Բագապշի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. <<Սրտի կսկիծով ընդունեցի ականավոր պետական եւ քաղաքական գործիչ, Աբխազիայի Հանրապետության Նախագահ Սերգեյ Վասիլիի Բագապշի մահվան ողբերգական լուրը: Սերգեյ Վասիլիին կմնա իր ժողովրդի հիշողության մեջ, բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին նրան, որպես իսկական […]


Մայիս 30, 2011թ. 15:53

Այսօր ՍԴՀԿ կենտրոնական գրա­սենյակում տեղի ունեցավ հայ երեք ազգային կուսակցություն­ների` ՍԴՀԿ, ՌԱԿ, ՀՅԴ համահայկական մարմինների ղեկավարների` Սեդրակ Աճեմյանի, Մայք Խարապյանի և Հրանտ Մարգարյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին համահայկական օրակարգի ձևավորման և համազգային նշանակություն ունեցող մի շարք հարցեր: ArmAr.am

Թեգեր` [, , ]

Մայիս 30, 2011թ. 15:48

Մայիսի 28-ին Լիբանանի հայաբնակ Այնճար քաղաքում տեղի է ունեցել երեկո` նվիրված Հանրապետության օրվան: Միջոցառման գլխավոր բանախոս, Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանն իր ելույթում ներկաներին նախ շնորհավորել է Հանրապետության օրվա կապակցությամբ, ապա անդրադարձել հայ ժողովրդի` հանուն ազատության մղվող պայքարի, զրկանքներով, արարչությամբ եւ հաղթանակներով լի պատմությանը:  Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը միշտ   առաջնորդվել է անկախության եւ […]


Մայիս 30, 2011թ. 13:38

«Պոլիսի Ֆորում Արմինիա» (PFA) կազմակերպության հրավերով «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Տիգրան Խզմալյանն ու Գարեգին Չուգասզյանը մեկնել են ԱՄՆ: Նրանք մայիսի 28-ի առիթով Վաշինգտոնում PFA-ի  կազմակերպած հատուկ միջոցառման պաշտոնական հյուրերն էին: ԱՄՆ մայրաքաղաքում նրանք հանդիպումներ կունենան տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքագիտական շրջանակների հետ: Հունիս 2-ից 10-ը շարժման ներկայացուցիչները կլինեն Լոս Անջելոսում, որտեղ նախատեսվում […]


Մայիս 30, 2011թ. 12:08

Մայիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Դոնի Ռոստով քաղաք, ուր հանդիսապետեց Սբ. Հարություն նորակառույց եկեղեցու օծման արարողությունը: Նորին Սրբությանն ուղեկցում էին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի միաբաններ Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը, Տ. Շահե աբեղա Անանյանը, Մայր Աթոռի […]


Մայիս 30, 2011թ. 09:13

Սովորաբար սոցիալիզմ տերմինից ընթերցողի մոտ մարքսիզմ-լենինիզմի մասին լավ կամ վատ հուշեր առաջանալուց հետո պատկերվում է ԽՍՀՄ-ը, ոմանց մոտ դրական, ոմանց մոտ` բացասական կողմերով, իսկ նացիոնալիզմ տերմինից` արիական գաղափարախոսությունն ու ֆաշիստական Գերմանիան: