28 Մայիս 2011

Մայիս 28, 2011թ. 15:08

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ  ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում հավատավոր մեր ժողովրդին և շնորհավորում Հանրապետության օրվա տոնական առիթով: Հարյուրամյակների ընդմիջումից հետո, կոտորածներ ու ցեղասպանություն կրած հայ ժողովուրդը հերոսական մաքառումով, իր հարուցյալ կյանքի հավատով 1918 թվականին վերստին կերտեց հայոց պետականությունը: Անկախացյալ հայրենի հողի վրա դարերի […]


Մայիս 28, 2011թ. 14:53

Չափազանց կարեւոր է, երբ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները երրորդ անգամ հայտարարություն են անում նույն հարցի շուրջ:


Մայիս 28, 2011թ. 14:25

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, մասնակցել Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Հանրապետության ղեկավարը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, այնուհետև ներկա է գտնվել Հանրապետության տոնի կապակցությամբ հուշահամալիրում կազմակերպված ժողովրդական տոնախմբությանը և համերգին:


Մայիս 28, 2011թ. 13:00

«Ժառանգություն» կուսակցության ուղերձը հայ ժողովրդին` Անկախության տոնի կապակցությամբ Այսօր Հայաստանի առաջին Հանրապետության 93 ամյակն է: 1918թ.-ին` ցեղասպանությունից եւ համաճարակներից արնաքամ, հայրենազրկումից հոգեցունց հայ ժողովուրդը իր մեջ ուժ գտավ պայքարի, մաքառման եւ գերմարդկային ճիգերի շնորհիվ` Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթանակներով վերականգնել հարյուրամյակներ առաջ կորսված հայոց պետականությունը` առավել օրհասական պահին դրսեւորելով հայի տեսակի լավագույն որակները: Առանց առաջին հանրապետության […]


Մայիս 28, 2011թ. 10:10

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի մայիսի 28-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետությունը պսակն էր մեր դարավոր պայքարի: Այն գոյատևեց ընդամենը երկուսուկես տարի: Եթե նկատի ունենանք, որ այս տարի սեպտեմբերին պատրաստվում ենք նշել մեր նոր անկախ պետականության 20-րդ տարեդարձը, ապա երկու և կես տարին […]


Մայիս 28, 2011թ. 09:19

1918-ի մայիսի 21-28-ը Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել և ապա Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախիչ հարվածներ հասցնել թուրքական կանոնավոր բանակին: