27 Մայիս 2011

Մայիս 27, 2011թ. 21:40

Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը: ՔԳՎ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ մայիսի 27-ին, ժամը 21:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 197 դատապարտյալ: Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների. […]

Թեգեր` []

Մայիս 27, 2011թ. 18:48

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հանրապետության տոնի` Մայիսի 28-ի կապակցությամբ` գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, տնտեսության, առողջապահության ոլորտի մի խումբ աշխատողներ պարգեւատրվել են բարձրագույն պետական պարգեւներով` շքանշաններով եւ մեդալներով, շնորհվել են նաեւ պատվավոր կոչումներ: Ինչպես հայտնում են Նախագահի մամուլի գասենյակից, Սերժ Սարգսյանն այսօր նրանց հանձնել է պետական պարգեւները, շնորհավորել պարգեւատրման եւ Հանրապետության տոնի կապակցությամբ: Պարգեւատրման արարողության […]


Մայիս 27, 2011թ. 18:28

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, ինչպես եւ այդ կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին, թույլ չեն տվել տեսակցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ւմ պահվող Զարուհի Փոստանջյանի եղբորը՝ մայիսի 16-ից հացադուլ հայտարարած Տիգրան Փոստանջյանին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ինքը՝ Մարտիրոսյանը։ «Ինձ թույլ չտվեցին տեսնել նրան։ Սակայն այս պահին Տիգրանի մոտ է Փոստանջյանների ընտանեկան բժիշկը, ով զննում է նրան։ […]


Մայիս 27, 2011թ. 17:55

«Ժառանգություն» կուսակցությունը գործող իշխանությունից և նրանից հակասահմանադրական կախվածության մեջ գտնվող դատարանից պահանջում է անհապաղ ազատ արձակել 17 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող Տիգրան Փոստանջյանին:


Մայիս 27, 2011թ. 15:00

Ամերիկյան արխիվներից պեղել-հանելով` քաղաքագետ Արա Պապյանը Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ին ընդունած Իրավարար վճիռը Հայաստան է բերել` 90 տարի անց այն վերահրատարակելու նպատակով:


Մայիս 27, 2011թ. 13:35

Ֆրանսիայի Դովիլ քաղաքում ամենազարգացած ութ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների տարածած հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի թեմայով, թվով երրորդ փաստաթուղթն է:


Մայիս 27, 2011թ. 13:15

Այսօր §Ժառանգություն¦ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իր եղբոր` Տիգրան Փոստանջյանի հացադուլի մասին նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆիին և §Հայկական կարմիր խաչ¦ ընկերության ղեկավար Աննա Եղիազարյանին: Նամակում մասնավորապես ասվում է. §Տեղեկացնում եմ Ձեզ, որ 2011 թվականի մայիսի 11-ից §Նուբարաշեն¦ […]