– Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի կողմից հայտարարություն էր տարածվել թե իբր հայկական կողմից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ազատագրված երկու տարածքներից, այդ հարցը այսօր քննարկման առարկա է դարձել բանակցային գործընթացում եւ մյուս խնդիրը, որ բարձրացվում է Մամեդյարովի կողմից, ցինիզմի աստիճանի, այն առումով, որ հայկական կողմի առաջարկությունը՝ շփման գծից դիպուկահարների հետ քաշումը Ադրբեջանի […]
25 Մայիս 2011
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել պահեստազորի մի խումբ սպաների եւ ենթասպաների հետ: Երկրի ղեկավարը նշել է, որ պահեստ արձակված զինծառայողներին աշխատանքով ապահովելը հանդիսանում է հանրապետության առջեւ ծառացած կարեւոր խնդիրներից մեկը, որն ունի սոցիալական, քաղաքական եւ բարոյական նշանակություն: Բակո Սահակյանն ընդգծել է, որ մեր հանրապետության տնտեսության բոլոր ճյուղերում կա […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետության գյուղատնտեսությունում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Հատուկ ուշադրության կենտրոնում էր առատ տեղումների հետեւանքների վերացման հարցը: Այս կապակցությամբ զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարարը, փրկարար ծառայության պետը, շրջվարչակազմերի ղեկավարները: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների […]
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Տիգրան Փոստանջյանի դեմ շինծու քրեական գործով դատավարությունը:
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Սկսած իննսունական թվականների վերջից քաղաքում նոր թափ առավ պատմական եւ մշակութային հուշարձանների վերացման, հանրային տարածքների, կանաչ գոտիների, բակերի եւ մայթերի զավթման հանցագործ գործընթացը: Օրենքների կոպիտ խախտումներով եւ մասնագիտական առումով ոչ գրագետ ճարտարապետական ծրագրերը այդ ժամանակվա քաղաքի գլխավոր ճարտարապետի ղեկավարությամբ եւ իշխանությունների հովանավորությամբ մայրաքաղաքի քաղաքաշինական զարգացումը տարան ծայրահեղ սխալ ուղով` խաթարելով քաղաքի բնականոն […]
Մայիսի 25-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է բարերար Արմեն Դավթյանին, ով Նախագահին է նվիրել նկարիչ Մարտիրոս Ալագյանի Վաչագան Բարեպաշտի դիմանկարը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին՝ ընդգծելով, որ Վաչագան Բարեպաշտի գործունեությունը եւ նրա թողած քաղաքական, իրավական ու մշակութային ժառանգությունը հանդիսանում է հայկական պետականության բաղկացուցիչ մասը եւ պահանջում է ավելի խորը ուսումնասիրություն: Նախագահը նաեւ […]
«Որպես հասարակության մաս և կորպորատիվ պատասխանատու ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է ՙՈսկե Ծիրան՚ փառատոնի կազմակերպման գործում իր աջակցությունն ունենալու համար: Անհրաժեշտ է սատարել միջազգային ասպարեզում մեր երկրի վարկանիշը բարձրացնող նախաձեռնությունները: Այդ տրամաբանությամբ, արդեն վեցերորդ տարին ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս փառատոնի կողքին է: Մենք բարձր ենք գնահատում «Ոսկե ծիրան» փառատոնի դերը` մեր երկրում մշակութային երկխոսության և կրթական միջավայր ստեղծելու […]
Հայտարարություն Ս.թ. մայիսի 11-ից կասկածելի մեղադրանքով ձերբակալված Տիգրան Փոստանջյանը հայտարարել է հացադուլ: Մեզ համար ակնհայտ է, որ նրա բանտարկության իրական պատճառը բացարձակ քաղաքական է, այն է` ճնշում բանեցնել նրա քրոջ, հայտնի իրավապաշտպան եւ ընդդիմադիր գործիչ ու պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում քաղաքացիական ազատությունների համար պայքար մղող ու բազմաթիվ մարդկանց օգնող Զարուհի […]
Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուղեկից շքախմբով ժամանեց Չիլիի Հանրապետության մայրաքաղաք Սանտյագո: Չիլի հովվապետական այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում էին նաև Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, թեմական խորհրդի ատենապետ Ալբերտո Ճերեճյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը և Չիլիում ՀՀ պատվո հյուպատոս Էդուարդո Ռոդրիգեզ […]




