10 Հոկտեմբեր 2011

Հոկտեմբեր 10, 2011թ. 17:08

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ եւ քննարկել բանակում հանցավորության դեմ պայքարի եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն առնչվող հարցեր: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտպանության նախարարի եւ զինվորական դատախազի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել […]


Հոկտեմբեր 10, 2011թ. 15:06

Հոկտեմբերի 9-ինՙ ժամը 10.40-ի սահմանում հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992 թ. ծնված Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը: Միջադեպի մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն: Այս մասին հաղորդում է ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժինը: ArmAr.am


Հոկտեմբեր 10, 2011թ. 12:02

Հայաստանում հոկտեմբերի երեքին տեղի ունեցավ բնական աղետ. սողանքի հետևանքով մինչ օրս անհետ կորած է հինգ մարդ, որոնց դեռևս սպասում են իրենց ընտանիքներում: