ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանի «անցուդարձի» վերաբերյալ «Հայոց աշխարհի» հարցազրույցը հայաստանյան պատվիրակության անդամ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ – ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանում ընդունվեց տրամագծորեն միմյանց հակասող երկու փաստաթուղթ. մեկը` Պաղեստինին «ժողովրդավարության գործընկերոջ» կարգավիճակ շնորհելու վերաբերյալ, մյուսը` «ազգային ինքնիշխանության եւ պետականության» մասին, որով ԵԽ անդամ երկրներին խորհուրդ է տրվում զերծ մնալ ինքնորոշման իրավունքն իրացրած սուբյեկտների անկախության ճանաչումից։ Այստեղ […]
13 Հոկտեմբեր 2011
«Բանակն իրականում» նախաձեռնող խումբը հաղորդագրություն է տարածել հայկական բանակում վերջին 5 օրում արձանագրված զինվորի մահվան 3 դեպքերի առնչությամբ։ «Վերջին 5 օրում ևս երեք զինվոր է «ինքնաՍՊԱՆՎԵԼ» ՀՀ բանակում: Հոկտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանը ստորագրել է 2011թ. աշնանային զորակոչի մասին հրամանագիրը: Վերջին զոհերը` Հոկտեմբերի 9- Վլադիմիր Ասատրյան, 19 տարեկան, Խարբերդ Հոկտեմբերի 12- Յուրիկ Ներսիսյան, 19 տարեկան, Խարբերդ […]
«Մեր թշնամիները սպասում են, որ բոլոր նրանք, ովքեր դեռ հիշողության ունեն, մահանան, եւ այսպիսով կարողանան խնդրից դուրս գալ: Ո՞ր երկիրն է պաշտպանում հայ դատը: Ոչ մեկը»:
«Հայաստանն այդ խաղում հաստատեց ճարպիկ և տեխնիկական ֆուտբոլ խաղացողի իր համբավը, և Տրապատոնին ստիպված էր ընդունել, որ նրանք «լավ, շատ լավ» ֆուտբոլ խաղացին», և նույնիսկ գերազանցում էին իռլանդացիներին»,- գրում է բրիտանական Guardian-ը:
«Գործնականում այժմ պատրիարք չունենք, ունենք պետության կողմից մատնացույց արված, նշանակված փոխանորդ, ինչը մեզ համար ընդունելի չէ»:
Առաջարկում է Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը – Հայ-թուրքական արձանագրություններին բաժին հասած ճակատագիրը թուրքական նոր խորհրդարանում ի՞նչ է նշանակում, Թուրքիան ընդամենը փորձում է խաղարկե՞լ արձանագրությունները: – Հավանաբար՝ այո: Թուրքիան չցանկացավ նախագահ Սարգսյանի՝ միասին ֆուտբոլ նայելու հրավերն անպատասխան թողնել, եւ այդ հրավերից օգտվեցին՝ որպես բանակցություններ սկսելու պատճառ: Մինչդեռ մենք ի սկզբանե նման պատճառի կարիք չունեինք: […]
Պարզվել է հոկտեմբերի 12-ին հողազանգվածից դուրս բերված դիակների ինքնությունը: Հարազատները ճանաչել են անհայտ կորածների ցուցակում նշվող վերջին երկու անձանց` Արթուր Գուրգենի Հակոբյանին (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի) և Գուրգեն Մովսեսի Հակոբյանին (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի): Բոլոր անհայտ կորածները հայտնաբերվել են: ArmAr.am
Հայաստանի կառավարության այսօրվա նիստում հետաքրքիր երկխոսություն է տեղի ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի միջեւ: Խոսելով տնտեսական մրցակցության հրատապությունից, վարչապետն ասել է, որ «Եթե մեզ հաջողվի ապահովել մրցակցության արդար պայմաններ, ապա հասկանալի է, որ մենք կունենանք ավելի բարձր տնտեսական աճ»։ Այնուհետեւ նա նշել է, որ Հանձնաժողովին տրվել են […]
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ի կատարումն ՀՀ Նախագահի 2011 թ. հոկտեմբերի 8-ի «2011 թ. աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի` ՀՀ կառավարությունը որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը, նախատեսել մի շարք այլ միջոցառումներ։ ArmAr.am 14:49:49
<Եթե մեզ հաջողվի ապահովել մրցակցության արդար պայմաններ, ապա հասկանալի է, որ մենք կունենանք ավելի բարձր տնտեսական աճ>։




