Ինքնորոշման եւ Խորհրդային միությունից ապագաղութացման իրավունքն իրականացվեց ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կողմից, այլեւ` Լեռնային Ղարաբաղի:
6 Հոկտեմբեր 2011
«Եթե մինչև տարեվերջ Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան այլ միջոցներ կձեռնարկի Հայոց ցեղասպանության ճանաչման ժխտողականության քրեականացումը հաստատելու համար»
Ֆրանսիայի նախագահ Նիկոլ Սարկոզին ՀՀ նախագահի ուղեկցությամբ այցելել է «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Եղեռնի զոհվածների հիշատակին: Հուշահամալիրին ծաղկեպսակ դնելուց հետո նախագահները շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրում, այնուհետև ծառ տնկեցին Հիշողության պուրակում: Ֆրանսիայի նախագահը Ծիծեռնակաբերդ կատարած այցից առաջ հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիոկս Գարեգին Բ-ի հետ: Օդանավակայանում Սարկոզիին դիմավորելիս ՀՀ նախագահը ձեռքով ցույց է տվել […]
Ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը տարածաշրջանային այց է: Ֆրանսիան ցանկանում է ակտիվ գործունեություն ծավալել այս տարածաշրջանում, այդ թվում նաև հակամարտությունների կարգավորմանը: Քաղաքագետի կարծիքով Ֆրանսիայի ակտիվությունը բավական օգտակար կլինի բոլոր երկրների համար, քանի որ նա չեզոք միջնորդ է, ինչն անհրաժեշտ է մեր նման զգայուն տարածաշրջանի համար: «Պատահական չէ, որ Հարավային Կովկասի […]
Ժամը 17:00-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ինքնաթիռը:
Լիբանանի խորհրդարանի նախագահին եւ Քուէյթի ֆինանսական հարցերու նախարարին այցելութիւնները Երեւան գրեթէ կը համընկնէին ժամանակի առումով։ Արաբական երկու երկիրներու պաշտօնական ներկայացուցիչներուն հետ եղած հանդիպումները, ստորագրուած պայմանգրերը, ընդգծուած համագործակցութեան անհրաժեշտութիւններն ու յառաջիկայի առումով կատարուած յայտարարութիւնները կը նախանշեն, որ Երեւան-արաբական երկիրներ միջպետական յարաբերութիւններուն նոր խթան հաղորդելու նախադրեալներ կ՛երեւին։ Քուէյթի նախարարին զբաղեցուցած պաշտօնը ինքնին կը շեշտէ, որ այցելութեան նպատակը […]
Եվրանեսթ»-ում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության եւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի միջեւ, այսօր` հոկտեմբերի 6-ին, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Այս ստորագրել են «Եվրանեսթում» հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ պլատֆորմի համակարգող Վաչե Քալաշյանը: Վահան Հովհաննիսյանն իր խոսքում նշել է, որ «Եվրանեսթ» ԽՎ-ին անդամակցության կես տարվա ընթացքում արդեն հաջողվել է երկու աշխատանքային քննարկում […]
Հանրայայտ քանդակագործ Ռաֆֆի Թոքաթլեանը, վերջերս իրագործեց բազմաթիւ հայերու վաղեմի երազը, բարձրանալով Սրբազան Արարատի գագաթը։
«Չկա ավելի մեծ վտանգ, քան ստատուս-քվոյի պահպանումը, որը ծնում է պատրանքներ, հրահրում վրեժխնդրություն եւ ամեն օր էլ ավելի հեռացնում խաղաղության հասնելու հնարավորությունները»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում իրականացված պլանային զորահավաքին: Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ համապատասխան կառույցների պատասխանատուներ: Նախագահը կարեւորել է զորահավաքների պատշաճ իրականացումը՝ նշելով, որ դրանք հանդիսանում են երկրի պաշտպանունակության կարեւոր բաղադրամասերից մեկը: Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ, […]




