2 Փետրվար 2013

Փետրվար 2, 2013թ. 19:07

«Իմ միակ ցանկությունն այն է, որ մարդիկ, ովքեր անհանգստացած են ինձանով, իմանան, որ ես լավ եմ եւ շարունակելու եմ աշխատել, ես միշտ աշխատել եմ: Բժիշկները ասում են, որ երկար բուժում պետք է լինի, բայց ես կաշխատեմ այնպես անել, որ ընտրությունները չհետաձգվեն:


Փետրվար 2, 2013թ. 18:33

Շանտաժի լեզվով մեզանից զիջումներ չեն կարող կորզել:Ուժի սպառնալիքով չեն կարող ծնկի իջեցնել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը:


Փետրվար 2, 2013թ. 17:54

Նախընտրական փուլում յուրաքանչյուր գործողություն՝ ուղղված նախագահի ցանկացած թեկնածուի դեմ, նախեւառաջ նշանակում է նախընտրական գործընթացի վարկաբեկում եւ արժեզրկում, վախի ու անվստահության մթնոլորտի սերմանում։


Փետրվար 2, 2013թ. 17:44

Ես տեսել եմ, թե ով է կրակել ինձ վրա, բայց այդ պահին ուրիշ խնդիր կար լուծելու` փորձում էի խուսափել կրակոցներից: Վայրկյանների հարց էր… Կրակոցը եղավ, ես՝ որպես նոկաուտ ստացած մարդ, մի բան հասկացա` չպիտի կանգնեմ ու պարտվեմ:


Փետրվար 2, 2013թ. 15:49

Դատելով ամենից, ոմանք այսօր լրջորեն մտահոգված են, որ ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանը որպես քաղաքական գործոն այլեւս գոյություն չունի քաղաքական դաշտում: Ու ելք են մտմտում` ի՞նչ անել, որ գոնե 2013-ի նախագահական ընտրություններում մնա ասպարեզում: Խորհուրդներից մեկն էլ երկրում քաղաքացիական ակտիվ շարժումներ սկսելն է, ներքաղաքական կյանքը հնարավորինս ալեկոծելը. փողոց` միտինգնե՜ր, ցույցե՜ր, մի խոսքով հնարավոր ամենը իրավիճակը ապակայունացնելու համար: […]