Փետրվարի 18-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց Էջմիածին քաղաքի 19/11 ընտրական տեղամաս, ուր մասնակցեց ՀՀ նախագահի ընտրության քվեարկությանը:
18 Փետրվար 2013
Սուրեն Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում, որտեղ գրանցված է 1335 ընտրող, քիչ առաջ տիկնոջ հետ քվեարկության եկավ ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, հայտնում է Report!am-ի թղթակիցը։ “Ես քվեարկել եմ Հայաստանի ապագայի, մեր երկրի ապագայի, ապահով Հայաստանի համար, մեր քաղաքացիների ու ընտանիքների ապահովության համար”,-լրագրողներին ասաց Սերժ Սարգսյանը։ “Ազատություն” ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե՝ […]
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ձևավորվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն։ Ըստ ԿԸՀ մամլո ծառայության՝ նպատակն է ուսումնասիրել էլեկտրոնային կայքերում և զանգվածային լրատվության միջոցներում ներկայացվող տեղեկությունները, պարզել տեղեկությունների հավաստիությունը, դրանց վերաբերյալ ներկայացնել պարզաբանումներ, իսկ խախումներին վերաբերող փաստերի հաստատման դեպքում համակարգել դրանք և ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի աշխատանքների արդյունքները […]




