Մայիս 2013

Մայիս 28, 2013թ. 21:05

Տ Սարդարապատի հուշահամալիրում քիչ առաջ մեկնարկեց Առաջին Հանրապետության տոնին նվիրված զորահանդեսը: Մինչ զորահանադեսը կսկսեր, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս նշեց, որ 1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում և Սարդարապատում հայ ժողովուրդը ճակատագրական քննություն էր հանձնում. «Հանձնում էինք ազգովի՝ մեծով ու փոքրով, դաշնակցականով ու կոմունիստով, պաշտոնյայով ու շինականով. բոլորով: Այստեղ մենք դիմագրավեցինք […]


Մայիս 28, 2013թ. 21:03

Ադրբեջանում լրագրողները, բլոգերները, ակտիվիստները եւ այլ անկախ մտածողներ շարունակում են կարծիքների արտահայտման ազատության լուրջ սահմանափակումների բախվել: Այս մասին մայիսի 27-ին հայտարարել է ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսը`ամփոփելով Ադրբեջան կատարած այցի արդյունքները:Նշելով նման դասակարման ենթակա անձանց կալանավորման փաստերը` հանձնակատարը հայտնել է. «Միանգամայն ակնհայտ է, որ նրանք չպետք է բանտում լինեն»: Հանձնակատարն այցելել է Իսմայիլի շրջան, […]


Մայիս 28, 2013թ. 20:31

Բրիտանական արքայազն Չարլզը Հայաստան կատարած մանսավոր այցի շրջանակներում մայիսի 28-ի երեկոյան այցելել է Մատենադարան: Մատենադարանի մոտ նրան էին սպասում բնապահպան ակտիվիստները, որոնք պաստառներ էին պահել «Բրիտանական հանքարդյունաբերությունը կսպանի մեզ» «Կանգ առեք», «Բնապահպան Չարլզ, միացեք Հայաստանի բնապահպաններին» եւ այլ գրառումներով: Ակտիվիստները պահանջում են դադարեցնել Ամուլսարի հանքավայրում արդյունահանումը, որը իրականացվելու է Չարլզին Հայաստան հրավիրած նախկին վարչապետ Արմեն […]


Մայիս 28, 2013թ. 19:56

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը մայիսի 24-ին կազմակերպության գլխավոր քարտուղարին` որպես «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեւտրի մասին» եւ «Տարանցման ազատության մասին» կանոնադրության եւ կոնվենցիանների անվանդապահի, փոխանցեց Հայաստանի Հանրապետության կողմից նշված միջազգային կոնվենցիաներին միանալու մասին փաստաթղթերը: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այս կոնվենցիաների առարկան է դեպի ծով ելք չունեցող պետությունների ազատ […]


Մայիս 28, 2013թ. 13:07

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, տոն, որը միավորում է մեր ողջ ժողովրդին եւ խորհրդանշում նրա ազատատենչ ոգին, անկախ ու ինքնիշխան պետականություն կերտելու դարավոր ձգտումը: Ստեղծվելով պատմական բարդ […]


Մայիս 26, 2013թ. 20:56

Լրատվամիջոցների հաղորդած այն լրատվությունը, որի համաձայն Անկարան Սիրիայի հետ իր սահմանի վրա երկուսուկես կիլոմետր երկարությամբ պատ է կառուցելու, թվում է հաւանական է։ Ծրագրի գոյությունը պարզ կդառնա ոչ ուշ ժամանակին։


Մայիս 26, 2013թ. 19:19

Կան մարդիկ, ովքեր փորձելով վարկաբեկել Հայոց եկեղեցուն կամ հոգևորականությանը, ասում են, թե իբր Աստվածաշնչով կամ աղոթքով հայրենիքիդ չես պաշտպանի։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ եկեղեցին գործնական աղոթքի կողմնակից է: Պետականության բացակայության պայմաններում հայոց եկեղեցին ղեկավարել է ազգային և հոգևոր կյանքը, իսկ հոգևորականներն էլ ոչ միայն խաչը, այլև զենքը ձեռքներինմարտնչել են հայրենիքի փրկության համար։ Դա […]


Մայիս 25, 2013թ. 23:57

Ստեղծվել է մի կացություն, երբ ադրբեջանցու ձեռքով նախիջեւանյան կործանված հուշարձանների վերաբերյալ միակ փաստավավերագրական արխիվային նյութերը Այվազյանն այժմ էլ ստիպված է պաշտպանել մեր պատկան որոշ մարմինների անփույթ եւ ակնհայտ միտումնավոր ոտնձգություններից:


Մայիս 25, 2013թ. 23:33

Ներկայումս ինչո՞վ է զբաղված մեր հասարակության զգալի մասը. զբաղված է ամեն օր խոչընդոտների հանդիպելով եւ վայր ընկնելով: Աշխատավարձ են ստանում, մտնում են խանութ` սննդից ինչ-որ բան գնելու, դուրս գալիս խանութի շեմին պառկում են, թոշակ են ստանում, պառկում են, ոչ մեկն են ստանում, ոչ մյուսը` մեռածի հաշիվ են:


Մայիս 25, 2013թ. 23:29

Դպրոցներում շրջանավարտներից հավաքվում է 80-100 հազար դրամ` հանդիսությունների, ավարտական երեկոների, լուսանկարվելու, ուսուցիչներին ծաղիկներ գնելու եւ այլնի համար: Բայց բոլորս էլ գիտենք, որ ավարտական երեկոյի համար անհրաժեշտ են նաեւ նոր զգեստ, կոշիկ: Ստացվում է վերը հիշատակված գումարը: