Մայիս 2013

Մայիս 25, 2013թ. 23:20

Տալլինում ընթացող ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կազմակերպած «Սառեցված հակամարտություններ» թեմայով լսումների ժամանակ ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթը երեկ սկսել է արձագանքելով Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հայտարարությանը։ «Տիկին Ֆրեյզեր, ես ցավում եմ, որ դուք զբաղվում եք հակամարտություններով` խեղաթյուրելով հակամարտության ոգին ու փաստերը: Դուք հայտարարում եք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավասարապես կիրառում […]


Մայիս 23, 2013թ. 23:45

Ադրբեջանը հրաշալի օրինակ է վիթխարի հարստություն դիզած մի երկրի, որն իր միլիարդավոր նավթադոլարներն օգտագործում է օտարերկրյա քաղաքական գործիչներին և զանազան ասպարեզների մարդկանց կաշառելու համար՝ փորձելով բարելավել իր վատ համբավն ամբողջ աշխարհում:


Մայիս 23, 2013թ. 11:44

Թող չափազանցություն չթվա, բայց վերջին տարիներին Ադրբեջանը դարձել է ժամանակակից միջազգային արժեհամակարգի «լակմուսի թուղթը»:


Մայիս 22, 2013թ. 00:23

Սրան հակառակ, մամուլում շարունակում են հաճախադեպ դառնալ այն հրապարակումները, ըստ որոնց՝ ինչ-որ իրադարձություն «դրսի» պատվեր համարելը փոքր ազգին բնորոշ բարդույթ է: Ասել կուզի` պատվեր չկա, հրեա-մասոնական պատվեր կատարող «յան» ազգանունով մարդիկ էլ չկան. մեղավոր ենք մենք:


Մայիս 19, 2013թ. 22:33

Հարցազրույցը ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, diplomat.am կայքի տնօրեն ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ»` ԾՐԱԳՐՎԱԾ ՕՊԵՐԱՑԻԱ -Ովքե՞ր են «Արաբական գարուն» կոչվող սցենարի հեղինակները եւ իրականում ի՞նչ են ուզում սցենարիստները` տակնուվրա անելով ողջ Մերձավոր Արեւելքը: -Երբ փլուզվեց Խորհրդային Միությունն, ու երկրագունդը դարձավ միաբեւեռ, քեռի Սեմը` Միացյալ Նահանգները, ամենահզոր երկրի իրավունքով ազդարարեց աշխարհի քարտեզի վերաձեւավորման մասին: Ռուսաստանն […]


Մայիս 19, 2013թ. 22:31

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ԱԺ նախկին փոխնախագահ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ -Ինչո՞ւ ձեզ չէր հիասթափեցնում Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը հենց նրա իշխանության տարիներին: Բողոքում եք ներկայիս արտագաղթից, եւ արդարացի եք, բայց ինչո՞ւ չեք հիշում Տեր-Պետրոսյանի նախագահ եղած տարիների ասած խոսքը` Հայաստանը կարող է կերակրել ընդամենը 800 000 մարդու: -Այս մասին առաջին անգամ ձեզանից եմ լսում եւ ուզում […]


Մայիս 19, 2013թ. 22:23

Վերջերս որոշակի աշխուժություն է նկատվում «Հայոց համազգային շարժում» անվան առնչությամբ: Հենց լուծարված ՀՀՇ-ի ներսում: Բայց շարժումը շարժվում է տարբեր ուղղություններով: Նախ Լ.Տեր-Պետրոսյանը այն մտցրեց ՀԱԿ-ի մեջ, հետո, իր արտահայտությամբ, «գեղի կլուբը» կազմաքանդեց, հետո ստեղծվեց ՀԱԿԿ-ն: «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը տեղի ունեցածը մեկնաբանեց այսպես. «Իրենց քայլը հիմնավորելու համար ասացին, որ կոնգրեսում […]


Մայիս 19, 2013թ. 21:40

Հարցազրույց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ -Հայաստանում գազի սակագնի բարձրացումն իրականում ի՞նչ գործընթացի հետեւանք է. Եվրոպայում արդեն 1-2 տարի առաջ գրանցված գնաճի ալի՞քն է, որ հասավ նաեւ Հայաստան: -Եվրոպա մատակարարվող գազի սակագինը բավականին աճել է, եւ այդ աճը գրանցվեց Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում: Ընդ որում, այդ երկրներում գազի գինը շատ ավելի է բարձրացել, […]


Մայիս 19, 2013թ. 21:30

Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի՝ Վաշինգտոնում կատարած հայտարարությունը, իհարկե նկատելի մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Հայտարարության շարժառիթը Ռուսաստանի նախագահի կողմից երկրի տարածքով ադրբեջանական նավթի տարանցման կասեցման մասին որոշում ընդունելն է. Ըստ Սահակաշվիլիի՝ «Եթե Ադրբեջանը փլուզվի, ապա դա բացասաբար կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Միայն Ադրբեջանի զարգացումը ողջ տարածաշրջանին կապահովի զարգացում: Շատ կարևոր է այսպիսի իրավիճակում Ադրբեջանին աջակցելը, և այդ […]


Մայիս 19, 2013թ. 18:31

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Բերձոր շրջկենտրոն, որտեղ մասնակցել է քաղաքի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ Բերձորի ազատագրումը ռազմական, քաղաքական և հոգեբանական կարևոր հաղթանակ էր ողջ հայ ժողովրդի համար, առանց որի անհնարին կլիներ պաշտպանել երկրի անկախությունն ու ազատությունը: Նախագահն ընդգծել է, որ առանց Քաշաթաղի […]