Վերջին օրերին թուրքական մամուլում տարածում գտավ թուրք հեղինակ Բայրամ Քալքանի «Ոչ մուսուլմանի անեծքը» վերնագրով հոդվածը, որտեղ փորձ է կատարվում գտնել մուսուլմանական աշխարհում այժմ տեղի ուեցող ներքին կոտորածների պատճառները: «Ermenihaber.am»-ի ներկայացրած հոդվածի հիմնական մասը` ստորև «Հոդվածս ուզում եմ սկսել հայտնի միասացվածքով. «Մի՛ վերցրու անմեղի անեծքը, այն կամաց-կամաց կկատարվի»: Ասել կուզի` ոչ ոքի վատություն մի՛ արա, երկնային […]
Հունիս 2013
Վերջին օրերին հերթական հակահայ նախաձեռնությունով հանդես եկավ ադրբեջանական ղեկավարությունը, որով հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Արդարադատության Միջազգային Դատարան Հայաստանի դեմ, որպեսզի վերջինս փոխհատուցի «ադրբեջանական տարածքների օկուպացման և հետևանքների վերացման» համար: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի փոխվարչապետը, և նշել, որ միջազգային փորձագետներն արդեն կատարել են անհրաժեշտ ստուգումները, և ներկա պահին որոշում են […]
Դեռեւս հստակեցված չէ, թե ԼՂ հարցում Հայաստանի պաշտոնական եւ խորհրդարանական դիվանագիտությունը ինչ մոտեցումների վրա պետք է կառուցվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հայտարարությունում, նաեւ նշել է. «Վերջերս ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ, այսպես կոչված, «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ: Բնականաբար, քննարկում ծավալվեց Լեռնային […]
Երկրի բանակը սովորաբար տվյալ հասարակության ծնունդն է եւ նրա հայելին, քանի որ բանակում ծառայում են հասարակության անդամների զավակները, որոնք ունեն կրթական ու դաստիարակչական տարբեր մակարդակներ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Հռոմի Պապի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը: Թուրքիայի արտաքին գերատեսչության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Թուրքիան առաջարկել է թուրք եւ հայ պատմաբանների մասնակցությամբ համատեղ հանձնաժողով ստեղծել, Հայաստանի եւ այլ երկրների արխիվներում 1915թ. դեպքերը ուսումնասիրել եւ ապա հետազոտության արդյունքները միջազգային հանրությանը ներկայացնել: Սակայն հայկական կողմի հայացքը պատմությանը կողմնակալ է եւ […]
Շաբաթ օրը` հունիսի 8-ին, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում կազմակերպվեց հերթական սեմինարը: Այս անգամվա սեմինարի բանախոսն էր Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Ավագյանը: Սեմինարին մասնակցեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները, Պատանի պատմագետների ակումբի անդամները, թուրքագետներ, գիտնականներ և ուսանողներ: Ստորև ամփոփ ներկայացնում ենք բանախոսի դասախոսության հիմնական ասպեկտները: Արսեն Ավագյանը […]
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ռուս փորձագետ Կոնստանտին Զատուլինը, մեկնաբանելով օրեր առաջ Բաքվից հնչած հայտարարությունը, թե «եթե հայկական կողմը գազ մատակարարելու խնդրանքով դիմի մեզ, մեզ կարող ենք օգնել», կարծիք է հայտնել, որ նման պահվածքով պաշտոնական Բաքուն պարզապես փորձում է սեփական ժողովրդի և միջազգային հանրության աչքերում «քաղաքակիրթ և կառուցողական երևալ»: «Ադրբեջանը տարիներ շարունակ շիկացրել է մթնոլորտը: Մասնավորապես […]
Մասաչուսեթսի նահանգապետ (ԱՄՆ) Դևալ Պատրիկը Մերիմաք Վալեյի շրջանի (գտնվում է Նյու Հեմփշիրի և Մասաչուսեթսի նահանգների տարածքում, ներառում է Քոնքորդ, Մանչեսթեր, Նաշուա քաղաքները) 101-ամյա բնակիչ, Մեծ Եղեռնի ականատես Նելլի Նազարյանին պարգևատրել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հավաստագրով: Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատարկվող Armenian Weekly պարբերականը, նահանգապետի անունից հավաստագիրը Նելլի Նազարյանին փոխանցել են նահանգային իշխանությունների և հայ […]
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ քառօրյայի նիստի մեկնարկին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանից հարցրեց, թե Հանրապետական կուսակցությունն իր խորհրդի նիստում խորհրդակցություն անցկացրե՞լ է՝ հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ օրակարգից ընդհանրապես հանելու ուղղությամբ։ «Եվ Սերժ Սարգսյանն ինչպիսի՞ դիրքորոշում ունի, քանի որ այս խարանը գտնվում է մեր ժողովրդի վզին»,- ասաց նա։ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հարցի պատասխանը […]
«Ջավախք» հայրենակցական միությունը հայտարարություն է տարածել, որում ահազանգում է հայ-վրացական պետական սահմանի Բավրայի մաքսակետում մտցված նոր կարգի մասին, որը հավելյալ ֆինանսական խնդիրներ է առաջացնում Հայաստան եկող ջավախքահայերի համար։ Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև. Արդեն մի քանի օր է ՀՀ մաքսային ծառայությունների որոշմամբ հայ-վրացական պետական սահմանի Բավրայի մաքսակետում Վրաստանի քաղաքացիների կողմից լրացվող բեռնամաքսային հայտարարագրերի տրամադրման համար մտցվել […]




