Չեղած բանը ո՞նց կկորչի` կասեն շատերը: Բայց այստեղ խնդիրն իսկապես լուրջ է, եթե հիշենք նաեւ ՄԻՊ գրասենյակի առաջարկած «Խտրականության դեմ» օրենքի նախագիծը:
Հունիս 2013
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին այցելել է Շուշի քաղաք: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահը եղել է քաղաքի գորգագործական արտադրամասում եւ ծանոթացել նրա աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարեւորել է այս ճյուղի զարգացումը ինչպես մեր տնտեսության առաջընթացի ապահովման, այնպես էլ Արցախի մշակույթը արտաքին աշխարհին ներկայացնելու գործում: Այնուհետև Բակո Սահակյանն այցելել է Շուշիում բնակելի […]
Մեծ ությակի գագաթաժողովի ընթացքում նախատեսվող Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ կլինի հայտարարություն, որը հերթական անգամ կհաստատի ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը` որպես ղարաբաղյան հարցով միակ լեգիտիմ եւ գործունակ բանակցային ձեւաչափ: Ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով` չի կարելի ասել, որ սա լինելու է ամբողջությամբ ֆորմալ հայտարարություն. «Ակնհայտ […]
Ադրբեջանի իշխանությունները բոլոր միջոցներով փորձում են չեզոքացնել հնարավոր մրցակիցներին՝ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ադրբեջանի գծով փորձագետ Սարգիս Ասատրյանը: Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս, կապված Ադրբեջանում հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների հետ, այդ երկրի ներքաղաքական կյանքում բուռն գործընթացներ են տեղի ունենում: «Նախագահական ընտրություններում ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի ազգային […]
Հայաստանին գազ մատակարարելու Ադրբեջանի առաջարկը լուրջ չէ: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Հիշեցնենք, որ ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը հունիսի 7-ին հայտարարել էր, որ Հայաստանին գազ կմատակարարի, եթե նման խնդրանքով Հայաստանը դիմի իրենց: Այդ հայտարարությունից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին […]
Ուկրաինայի խորհրդարանի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցի բարձրացումն այդ ուղղությամբ հայկական սփյուռքի բազմամյա ջանքերի տրամաբանական շարունակությունն է: Այս մասին Analitika.at.ua-ին հայտնել է ուկրաինացի փորձագետ, «Պոլիտիկա» միջազգային նախագծերի վերլուծական կենտրոնի համակարգող Օլեգ Սմիրնովը: «Վերջին ժամանակներս Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը դարձել է համաշխարհային միտում, եւ Ուկրաինան բացառություն չէ: Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից նման օրինագծի […]
Արեւմուտքը շահագրգռված է, որպեսզի Ադրբեջանում պահպանվի կայունությունը, քանի որ վերջինս արեւմտյան երկրներին էներգակիրներ է մատակարարում: Այս մասին հունիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը` անդրադառնալով այն հարցին, արդյոք թուրքական բողոքի ակցիաները կկրկնվեն Ադրբեջանում: Նրա համոզմամբ, յուրաքանչյուր երկրում, եթե փոքրիկ բողոքի ակցիան վերածվում է զանգվածային բողոքական շարժման, ապա դրան անպատճառ նպաստում են […]
Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարությունների ժամին անդրադարձավ Իլհամ Ալիեւի քննադատությանը՝ ուղղված Հայաստանին: Նա ասաց, որ երբ մեր ընդդիմությունը քննադատում է, հասկանալի է, որովհետեւ հայոց ընդդիմությունը քննադատում է ոչ թե սեւացնելու, այլ ուղղելու, օժանդակելու, օգնելու նպատակով. «Բայց երբ դրա մասին խոսում Արցախից Արեւելք ընկած երկրների ներկայացուցիչները, սա արդեն նմանվում է կրկեսի: Գործը հասել է նրան, […]
Մեկնաբանելով Ուկրաինայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ներկայացված բանաձեւը, Ուկրաինայի նախագահին կից Հումանիտար խորհրդի անդամ Լարիսա Սկորիկն, ասել է, որ ինքն անձամբ վաղուց է սպասել դրան: «Համոզված եմ, որ հայերի ցեղասպանության ճանաչումը միանգամայն անհրաժեշտ է», – ասել է Լարիսա Սկորիկը «Անալիտիկա» լրատվականին տված հարցազրույցում: Նա նշել է, որ այն փաստը, որ օրինագծի հեղինակները տարբեր քաղաքական […]
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հունիսի 11-ին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարա Ահմեդ Դավութօղլուի հետ: Ինչպես հաղորդում է APA-ն, հանդիպման ընթացքում նշել են երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, հաստատել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխաջակցությունը: Քննարկվել են նաեւ իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում, մասնավորապես ղարաբաղյան հակամարտությունը: Հիշեցնենք, որ Դավութօղլուն Բաքու է ժամանել […]




