Սեպտեմբեր 2013

Սեպտեմբեր 15, 2013թ. 17:43

Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակը, ոխերիմ հարեւանների առկայությամբ, բավական բարդ է, ճկուն քաղաքականություն պարտադրող երեւույթ:


Սեպտեմբեր 14, 2013թ. 14:28

Հայաստանյան քաղաքական դաշտում շարունակվում են քննարկումները Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների շուրջ. նախընտրել Մաքսային միությո?ւնը, թե? գնալ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ճանապարհով: Այս խնդրի շուրջ են բլից հարցազրույցները խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ: ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ (OEK) –Չե?ք կարծում, որ ՄՄ-ին անդամակցման ու ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորգրաման շուրջ քննարկումները ծավալվում են զուտ արևմտամետների ու ռուսամետների դատողությունների հարթությունում, և […]


Սեպտեմբեր 14, 2013թ. 14:20

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋ Է ՆԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ Է «Եվրոպացի գործընկերների հետ համագործակցաբար, նրանց անմիջական աջակցությամբ Հայաստանը վերջին տարիներին լայնածավալ բարեփոխումներ է իրականացրել՝ ուղղված մասնավորապես ժողովրդավարական հաստատությունների եւ օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ընտրական գործընթացների եւ օրենսդրության բարելավմանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը։ Շնորհակալ ենք այդ աջակցության համար եւ ակնկալում ենք հետագայում […]


Սեպտեմբեր 14, 2013թ. 14:11

«Խոսքը չի վերաբերում նրան, թե ինչ է տալու Ռուսաստանը Մաքսային միությանը միանալու դիմաց։ Խնդիրն այն է, որ Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, եւ այդ հարաբերությունների ծավալի մասին են խոսում նաեւ սեպտեմբերի 3-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից արված հայտարարությունները, որտեղ խոսվում է բավական խորը, լայն եւ սերտ համագործակցության մասին բոլոր հնարավոր բնագավառներում։ Մենք ի […]


Սեպտեմբեր 14, 2013թ. 14:08

Ըստ ՇՏԵՖԱՆ ՖՅՈՒԼԵԻ, Հայաստանը «այն հայտարարությունից հետո, որ արվեց, այլեւս ի վիճակի չի լինի նախաստորագրելու փաստաթուղթը, որի շուրջ բանակցել ենք երեքուկես տարի։ Կարող եմ ասել, որ ԵՄ-ը մեծ հետաքրքրություն ունի, հիմնվելով առկա ձեռքբերումների վրա, ոչ միայն շարունակելու, այլեւ ավելի ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ, մասնավորապես պատշաճ կառավարման, իրավունքի գերակայության, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդկանց ազատ տեղաշարժի […]


Սեպտեմբեր 14, 2013թ. 14:04

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների եւ հետագա համագործակցության, մինչեւ այժմ երկկողմ ջանքերի արդյունքում արձանագրված ձեռքբերումների հիման վրա այդ հարաբերությունները կառուցելու եւ հետագա համագործակցությունը զարգացնելու հեռանկարների, ինչպես նաեւ Վիլնյուսում Արեւելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովին ընդառաջ օրակարգային ու նախապատրաստական աշխատանքների շուրջ: Հանդիպմանը […]


Սեպտեմբեր 13, 2013թ. 10:26

Ռուսամետ ե?ն հայերը, թ?ե արևմտամետ: Այս արհեստական ու վտանգավոր այս հարցադրումը դեռ անկախության առաջին տարիներից ոչ միայն համառորեն շրջանառվեց մեզանում, այլ դարձավ նոր- նոր ձևավորվող հասարակական-քաղաքական ուղղությունների ու հոսանքների տարանջատման հիմնական պատճառը: Երկու <մետերի> մեջ բաժանվածներն իրենց այդպես էլ կոչեցի՝ ռուսամետներ ու արևմտամետներ, մոռանալով ամենակարևորի՝ հայամետության մասին:


Սեպտեմբեր 13, 2013թ. 10:24

Մինչ հայաստանյան քաղաքական դաշտն «անակնկալի» եկած ենթադրյալ գնահատականներ է հնչեցնում սեպտեմբերի 3-ից հետո մեր երկրում փոփոխված արտաքին քաղաքական վեկտորի մասին, տնտեսագետները ներկայացնում են հստակ հաշվարկներ ու փորձում հիմնավորել Հայաստանի համար Մաքսային Միության անդամակցման ու ԵՄ հետ ասոցացման պայմանագրի վավերացման օգուտն ու վնասը:


Սեպտեմբեր 11, 2013թ. 08:31

Այդ ուժային կենտորնները պետք է հասկանան, որ մեր ազգի և պետության ազգային անվտանգության խնդիրը լուծվում է ոչ թե սմերչներով կամ չինական ինչ-որ հեռահար մասսայական ոչնչացման զենքեր ունենալու փաստով, այլ` ԼՂՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալով:


Սեպտեմբեր 11, 2013թ. 00:57

Խորհրդային ժամանակներում Արցախի նկատմամբ ադրբեջանցիների վարած քաղաքականությունը մի հիմնական նպատակ էր հետապնդում՝ արագացված տեմպերով հայաթափել երկրամասը եւ վերջնականապես տիրանալ այդ անփոխարինելի, դրախտային տարածքին Բնականաբար այդ ընթացքում միջազգային բնապահպանական ատյաններում երբեք չի բարձրացվել Արցախի բնաէկոլոգիական կարգավիճակի ճանաչման հարցը, որովհետեւ դա համաշխարհային հանրության աչքում միանգամից կբացահայտեր ոչ միայն նրա լեռնաանտառային եւ լեռնատափաստանային լանդշաֆտի եզակիությունը, այլեւ պատմամշակութային հարուստ […]