Սեպտեմբեր 2013

Սեպտեմբեր 24, 2013թ. 12:15

Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, սկսվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը` մասնակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսաց դասի: Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու 75 արքեպիսկոպոսներից ու […]


Սեպտեմբեր 24, 2013թ. 00:43

Եգիպտոսի հասարակության մեծ մասը դեռ վերջերս տեղյակ չէր Հայոց ցեղասպանության մասին, սակայն վերջին շրջանում երկրում հատկապես լրագրողների կողմից մեծ աշխատանք է տարվել այդ մասին հասարակության լայն զանգվածներին իրազեկելու համար: Այս մասին երեկ ասաց եգիպտացի հեռուստալրագրող Մոհամեդ Մանտուրը: «Եգիպտոսում Հայոց ցեղասպանության մասին սկսեցին բարձրաձայնել հատկապես այն ժամանակ, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը սկսեց միջամտել Եգիպտոսի ներքին գործերին: […]


Սեպտեմբեր 24, 2013թ. 00:34

Հայաստանյան տարբեր խանութներում, շուկաներում, տոնավաճառներում, նույնիսկ սուպերմարկետներում, չնայած Թուրքիայից եւ Ադրբեջանից բուսական ու կենդանական հումքն ու մթերքը Հայաստան ներկրելու արգելքին` սահմանված 2009 թվականից, փաստորեն ներկրվել ու վաճառվել են տարբեր սննդամթերքներ, հատկապես, գյուղատնտեսական արտադրության: Այս փաստը օրերս խոստովանել է նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Հենց նրա 2009թ. սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանով էլ ժամանակավորապես արգելված էր […]


Սեպտեմբեր 24, 2013թ. 00:32

Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ -Մարդու իրավունքները բարձրագույն արժեք են, սակայն իրականում ի՞նչ է կատարվում մարդու իրավունքների պաշտպանություն լոզունգի տակ` աղանդների բազմացում, հոմոսեքսուալիստների ակտիվացում, մանկապղծության քարոզ: Ու Եվրոպան մեզ պարտադրում է ընդունել, փայփայել ա՛յս փոքրամասնություններին: -Գիտեք՝ հաճախ օգտագործում ենք բառեր՝ շատ չխորանալով դրանց իմաստի մեջ, քարացած էպիտետի պես մի բան […]


Սեպտեմբեր 24, 2013թ. 00:29

Դավութօղլուի «արդար հիշողությունը» «Այսօր Թուրիայում շեշտադրում են հայերից ներողություն խնդրելու հարցը, այդ կերպ փորձ է արվում 2015-ից առաջ կա՛մ մեղմել հայկական կողմի գործունեությունը, կա՛մ թուլացնել մեր զգոնությունը: Իրականում ներողություն խնդրելը, զղջում ասվածը դիտվում է ընդհանուր ողբերգության համատեքստում։ Շեշտադրվում այն միտքը, թե իբր նաեւ հայերի մասնակցությամբ են թուրքական կոտորածներ եղել: Սա խորամանկ քայլ է, որը եւս […]


Սեպտեմբեր 24, 2013թ. 00:26

«Արցախյան պատերազմի ժամանակ հայ կրոնավորը կանգնած էր իր զինվորի կողքին, այսօր հայ կրոնավորը նույնպես կանգնած է իր զինվորի կողքին՝ որպես քարոզող, որպես խրամատներում նրա ոգին բարձրացնող, որը Քրիստոսի սիրով է կանգնած մեր հայրենիքին պաշտպան, որովհետև այդ ժառանգությունը մենք ստացել ենք Հայկյան պայքարից ՝ Բելի դեմ և Ավարայրի սուրբ ճակատամարտից: Այս ամբողջը մի ժառանգություն է և […]


Սեպտեմբեր 23, 2013թ. 23:34

Իրողությունն այն է, որ Թուրքիայում ցանկացած կառույց՝ լինի հասարակական, թե քաղաքական հետազոտական կենտրոն, կտրված չէ պետությունից, անկախ նրանից, թե որտեղից են նրանք ֆինանսավորվում, եթե անգամ Եվրոպայից, ապա միևնույն է, նրանք չեն կարող ինքնուրույնաբար տնօրինել իրենց քայլերը:


Սեպտեմբեր 23, 2013թ. 23:32

Իրանի յետխաթամիական ժամանակաշրջանում հրապարակ իջած ահմադինեժադական 8-ամեայ արտաքին քաղաքական կուրսը թէեւ ընդհանուր սկզբունքների ու ռազմավարական-նպատակային առումներով անփոփոխ, բայցեւայսպէս՝ մարտավարական-վարքագծային առումներով փոփոխութիւն կրեց՝ խիստ յարձակողապաշտ-ագրեսիւ դրսեւորումներով…. Արդիւնքում. ա- ԱՄՆ-Արեւմուտքի կողմից (մասնաւորապէս եւրոպական երկրներ) եւ յատկապէս Իսրայէլի դրդմամբ՝ խիստ մեկուսացման դիրք որդեգրւեց Իրանի նկատմամբ, բ- Միեւնոյն մեկուսացման քաղաքականութեան արդիւնքում՝ Իրանի ազգային-պետական շահերը խարխլող ծանրակշիռ քաղաքական եւ տնտեսա-առեւտրային […]


Սեպտեմբեր 23, 2013թ. 23:22

Սերգեյ Սարգսյան «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ Ե՛վ Մոսկվան, և՛ Բրյուսելը, դիվանագիտորեն և վերամբարձ ոճով հայտարարելով այն մասին, թե հակասություններ չկան Եվրոպական և Մաքսային միություններին Հայաստանի ինտեգրման գործընթացներում, այնուամենայնիվ, հասկանալ են տալիս, որ ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրման և Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթներում կարող են լինել և, ամենայն հավանականությամբ, կան […]


Սեպտեմբեր 22, 2013թ. 18:46

Մեր ամբողջ պատմությունը եղել է անկախություն ձեռքբերելու գործընթաց, բոլոր դարաշրջաններում՝ արտաշիսյանների ժամանակից սկսած մինչև հիմա, քանի՜ արքայական հարստություն ենք փոխել, մեր մղած պատերազմիների մեջ միշտ եղել է անկախության ձգտումը՝ Հռոմից, Պարսկաստանից, արաբներից, թուրքերից, այսինքն, անկախության, ազատության գիտակցումը, որ հատուկ է բոլոր նորմալ մարդկանց, հայի գեների մեջ ամրացած ու անջնջելի ցանկություն է: Այլ բան է, որ դեռ չգիտենք՝ ինչպե?ս այն օգտագործել: