Սեպտեմբեր 2013

Սեպտեմբեր 11, 2013թ. 00:33

Լիբանանն առայժմ միակ արաբական երկիրն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Եթե Եգիպտոսը հետևի նրա օրինակին, արդյոք հնարավո՞ր է, որ Սիրիան և մյուս արաբական երկրները նրանից հետո երկար սպասեցնել չտան:


Սեպտեմբեր 11, 2013թ. 00:20

Մոսկովյան հայտնի իրադարձություններից հետ, խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին իսկ օրը մարտականորեն տրամադրված ընդդիմադիր պատգամավորները, մեկը մյուսի հետևից բարձրաձայնում էին՝ <երկիրը աշխարհաքաղաքական փոփոխությունների նախաշեմին է ու մենք իրավունք չունենք կարծիքներ չհայտնելու>: Օրենսդիրները վիրավորված էին՝ շրջանցվել է խորհրդարանը, իրենք շարունակում են մնալ <բանից անտեղյակ>, ուրեմն իշխանությունը պետք է հարգի օրենսդիր մարմնին և տա մտահոգիչ <ինչո?ւ>-ների պատասխաները:


Սեպտեմբեր 10, 2013թ. 12:20

Սեպտեմբերի 5-6-ը Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովը, որին մասնակցում էր Հայաստանի պատվիրակությունը: «Հայոց Աշխարհ»-ը զրուցեց վեհաժողովի մասնակից, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ: -Չնայած Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, որ Մաքսային միությանն անդամակցելը չի նշանակում դադարեցնել համագործակցությունը ԵՄ հետ քաղաքական եւ տնտեսական ինտեգրման ուղղությամբ, սակայն ԵՄ-ն, կարծես, չի […]


Սեպտեմբեր 9, 2013թ. 20:37

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում այսօր կայացել են հայ-ռուսական խորհրդատվություններ քաղաքական-ռազմական ոլորտի խնդիրների շուրջ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ԱԳՆ ՍՎՄԱ վարչության պետ Սամվել Մկրտչյանի և ՌԴ ԱԳՆ անվտանգության և զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրեն Մ. Ուլյանովի գլխավորությամբ անցած խորհրդակցությունների ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են սովորական սպառազինությունների շուրջ բանակցային […]


Սեպտեմբեր 9, 2013թ. 19:56

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը նախազգուշացում է արել Վաշինգտոնին՝ պատրաստ լինել «փոխհատուցել», եթե ԱՄՆ-ն ուժ գործադրի իր երկրի նկատմամբ, հայտնում է ամերիկյան CBS հեռուստաալիքը, որը հարցազրույց է արել ալ-Ասադի հետ: «Դուք պետք է ամեն ինչի սպասեք…Կառավարությունը միակ խաղորդը չէ տարածաշրջանում: Տարբեր կողմեր, տարբեր խմբավորումներ, տարբեր գաղափարախոսություններ կան: Ձեր այդ որոշման մեջ ամեն ինչ է», – մասնավորապես […]


Սեպտեմբեր 9, 2013թ. 19:52

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ուր ասված է, որ հասունացել է ժամանակը նոր ջանքեր գործադրելու, որպեսզի բանակցություններում արդեն ձեռք բերված փոխզիջումների շրջանակներում տարածաշրջանում խաղաղություն հաստատվի: Նամակը հղվել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքի այցի առիթով: Օբաման գրել է, որ Բաքու կատարած նրա առաջին պաշտոնական այցի առիթով […]


Սեպտեմբեր 7, 2013թ. 00:28

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր անկախության հռչակման 22-րդ տարեդարձը նշեց որպես պատերազմի քննությանը պատվով դիմացած, իսկ հետպատերազմական ժամանակաշրջանում նկատելիորեն ամրապնդված ու կայացած պետություն։ ԼՂՀ կայացումը որպես պետություն, նրա միջազգային հեղինակության բարձրացումը եւ տնտեսության աստիճանական ինտեգրումը ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի տնտեսության հետ եկավ հաստատելու այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը անշեղորեն բռնել է սեփական ճակատագիրն ինքնուրույնաբար տնօրինելու […]


Սեպտեմբեր 6, 2013թ. 20:38

Ճապոնիայի գլխավոր հյուպատոսը հայտնեց իր ըմբռնումը, որ «ողբերգություն բառն այնքան էլ լավ չի հնչում ձեզ համար, քանի որ այն ցեղասպանություն է»: Նա խոստացավ այս հարցի վերաբերյալ «հայ համայնքի զգացմունքները» փոխանցել իր կառավարությանը:


Սեպտեմբեր 6, 2013թ. 20:25

Մաքսային միության մաս կազմելու Երեւանի պաշտոնական համաձայնությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձի համազոր երեւույթ չի նկատվում, երբ հաշվի ենք առնում Ռուսաստանի հետ Հայաստանի հատուկ ռազմավարական գործընկերությունը, մեր երկրի երկկողմանիորեն շրջափակված լինելը եւ տասնամյակների ընթացքում ուժանյութի, կապի, հաղորդակցության եւ մանավանդ ռազմական ոլորտներում Մոսկվայի հետ Երեւանի կնքած պայմանագրային համաձայնությունների չափերն ու տարողությունները: Միաժամանակ պետք է արձանագրել […]


Սեպտեմբեր 6, 2013թ. 13:29

«Մաքսային միությանը անդամակցելու մասին որոշումը չի նշանակում, թե Հայաստանը լքել է եվրոպական վեկտորը: Որոշումն իրականում կոնկրետ արդյունք դեռ չի կարող տալ, ճիշտ այնպես, ինչպես Եվրամիության հետ Ասոցացման եւ Ազատ առեւտրի մասին համաձայնագրերն անմիջապես այնքան էլ կոնկրետ արդյունքներ չէին տալու: Նախ անհրաժեշտ է այդ երկու համաձայնագրերի համար անցնել որոշակի փուլեր գործընթացն ավարտին հասցնելու համար: Այդ փաստաթղթերն […]