Հունվար 2014

Հունվար 12, 2014թ. 00:50

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ մինչ օրս սիրիական հակամարտության զոհ է դարձել ավելի քան 100.000 մարդ: «Հարյուր հազարավոր մարդիկ էլ վիրավորվել են»,-ավելացրել է նա՝ միաժամանակ նշելով, որ ՄԱԿ-ում այլևս չեն գրանցում Սիրիայի պատերազմում սպանվածների վիճակագրությունը, քանի որ ստացվող տեղեկությունները բավարար չեն։


Հունվար 11, 2014թ. 22:58

«Հայ ընթերցողի համար Լեւոն Խեչոյանի հայտնությունը իրական պարգեւ է: Կարդում եմ նրա գործն ու հաճախ երանի եմ տալիս նրան. բաներ, որ ես էի կռահում, միայն կռահում էի, իր համար այբուբեն են. բաներ, որ ես հրճվանքով որպես գյուտ էի անելու, իր համար սովորական իրողություններ են: Կյանքը գիտի եւ գիտի՝ գրականությունն ինչ է: Մեր դժվար, ինչ-որ տեղ […]


Հունվար 11, 2014թ. 21:57

Կանադայի թուրքերն անցյալ ամիս մի ստորագրահավաք էին ձեռնարկել՝ պահանջելով Հայոց ցեղասպանության մասին բոլոր հղումների վերացումը Տորոնտոյի ավագ դպրոցների 11-րդ դասարանի ուսումնական ծրագրից:


Հունվար 10, 2014թ. 01:00

Նազարբաևը կարող էր դիմել գործնական քայլի և օգտագործելով իր վետոյի իրավունքը` տորպեդահարել ՄՄ-ին Հայաստանի անդամակցումը, բայց չգնաց դրան: Նշանակում է, որ նման հայտարարության հնչեցումն ընդամենը ադրբեջանահաճ քայլ էր, ուզում էր ցույց տալիս, թե ինքը Արցախի հարցում հաշվի է նստում Ադրբեջանի դիրքորոշման հետ, և ուրիշ ոչինչ:


Հունվար 10, 2014թ. 00:44

Շատ կարևոր հարց եք բարձրացնում, չեմ թաքցնի՝ մտահագություններ ունեմ: Բոլոր երկրների հետ հարաբերվելիս ՝ լինի թշնամի, թե ռազմավարական գործընկեր, մեր քայլերը պետք է բխեն միայն մեկ տրամաբանությունից` պետական, ազգային պատվախնդրությունից: Եթե լինենք զգոն ու խոհեմ, հաստատ կհաջողենք, հակառակ դեպքում, դրախտում էլ մեզ համար վատ է լինելու:


Հունվար 9, 2014թ. 23:43

,- իր ֆեյսբուքյան էջում գրում է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրսյանը:


Հունվար 7, 2014թ. 19:29

, -ասել է ՓիԱրտ» ընկերության զարգացման գծով տնօրեն Վիգեն Հակոբյանը:


Հունվար 7, 2014թ. 18:44

ՙՉեմ կարծում, թե Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը տորպեդահարելու փորձ՚,- հայտարարել է քաղաքագետ, ՙՆոյյան Տապան՚ թերթի տեսաբան Անդրեյ Արեշևն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում Նազարբաևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ստորագրել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ՙճանապարհային քարտեզը՚, սակայն` […]


Հունվար 7, 2014թ. 18:02

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանում Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն օրինագիծ է ներկայացրել, որը ճանաչում և Միացյալ Նահանգներին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն: Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական խորհուրդը, այս մասին տեղեկացնում է Azatutyun.am-ը: Հաղորդագրության համաձայն, AJR 32 օրինագիծը, մասնավորապես, հիշեցնում է Միացյալ Նահանգների […]


Հունվար 7, 2014թ. 17:27

Մայր Աթոռի միաբան ՏԵՐ ԶԱՔԱՐԻԱ վարդապետ ԲԱՂՈՒՄՅԱՆԸ նշում է. «Բեթղեհեմյան Մսուրին շատ մոտ ապրողներ այդպես էլ չիմացան Մանկան Ծննդյան մասին, մինչ հեռու երկրներից մոգեր եկան ու երկրպագեցին Նրան: Այսօր էլ շատերը, մոտ լինելով Մանկանը, դարձյալ հեռու են Նրանից, ինչպես 2000 տարի առաջ էր, որովհետեւ չեն ցանկանում փոխել իրենց կյանքի ընթացքը` հույսը կապելով միայն ժամանակավոր այս […]