Հնարավոր է, որ Ալիևը փորձի ապակայունացնել իրավիճակը՝ հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, ապա միջազգային հանրության, միջնորդ երկրների հետ մտնի քաղաքական առևտրի մեջ՝ քաղաքական, տնտեսական շահավետ քայլերի դիմաց, և այս կերպ գրանցի իր համար ցանկալի ՙտեղաշարժեր՚:
Հունվար 2014
Ոչ թե հավաքել ընդդիմադիր բեկորներից Կովկասի ինստիտուտի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ անհասկանալի է համարում «աժիոտաժը», որ որոշ քաղաքական եւ լրատվական շրջանակներ բարձրացրել են Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճի շուրջ՝ ներկայացնելով այն որպես քաղաքական նոր «դարաշրջանի» մեկնարկը նախանշող բեկումնային հանգրվան -Առաջին անգամ չէ, որ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս, եւ առաջին անգամ չէ, որ նախկինում առանցքային պաշտոններ […]
Արևմուտքի քարոզչական հայտնի տեխնոլոգիաներից է՝ ակտիվ աշխատել տվյալ երկրի հասարակական հատվածի վրա, ֆինանսավորել նրան և օգտագործել որպես սեփական գաղափարները տարածելու համար: Այս գործելակերպի արդյունքում Հայաստանում այսօր ձևավորվել է արևմտամետ գրանտակերների մի բանակ, որը հաճախ շրջանցելով անգամ երկրի պետական շահը առաջնահերթությունը տալիս է արևմտյան տերերի հրահանգիներին: Այս առումով ի՞նչ իրավիճակ է Արցախում:
Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տեր Կարապետ քահանա Կարապետյանը, անդրադառնալով Հայաստանում աղանդների ծավալած անօրինական գործունեությանը, նշել է, որ այդ ամենի դեմ պայքարելու եւ հավատքի շահարկմամբ կատարած հանցագործությունները կանխելու համար լավ կլինի Հայաստանում կրոնական ոստիկանություն ստեղծել: Մինչդեռ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը այլ կարծիքի է Հայաստանում կրոնական ոստիկանություն ստեղծելու գաղափարի վերաբերյալ: Լրատվամիջոցներից […]
Մնալով ցանկալիի ու հնարավորի արանքում Ղարաբաղի հարցով տարիներ շարունակ փորձագիտական գնահատականներով հանդես եկած ծագումով հոլանդացի Թոմաս դե Վաալի վերջին հարցազրույցն իր նոր՝ ակնհայտորեն «ամերիկանացված» Թոմ դը Վաալ անուն ազգանունի եւ «Կարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբանի կարգավիճակով ուշագրավ է առաջին հերթին գնահատականների ու եզրակացությունների խորքում առկա իրազեկվածության ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով։ Ուշագրավ են հատկապես ամերիկյան փորձագետի տեսակետները […]
www.azad-hye.net-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրաչ Քալսահակյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ կայքի նպատակն է հայությանը սիրիահայերի մասին ճշգրիտ տեղեկատվություն հաղորդել: «Հայաստանցիները չպետք է միայն օգտվեն միջազգային աղբյուրներից մանավանդ, երբ խոսքը վերաբերում է հենց հայերին: Իմանանք հայերի մասին ուղղակի հայերի միջոցով, դա ավելի արժանահավատ կլինի, քանի որ միջազգային մամուլը իրականում այնքան մեծ տեղ չի […]
Ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ Սիրիայում հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նա նշեց, որ այս հանգամանքի մասին արդեն բարձրաձայնում են արևմտյան մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ: «Սա մաքուր ցեղասպանություն է: Մարդուն բռնում են ասում են՝ կամ «ռադ եղիր» երկրից կամ դավանափոխ եղիր ու սա […]
Ըստ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ, արեւմտյան լրատվամիջոցներում արդեն հայտնվել են բազմաթիվ հրապարակումներ, որոնցում Սիրիայում ծավալված հակամարտությունը դիտարկվում է որպես լուրջ սպառնալիք այդ երկրում բնակվող քրիստոնյա փոքրամասնության, այդ թվում նաեւ հայ համայնքի համար: «Արեւմտյան մի շարք առաջատար եւ ազդեցիկ լրատվամիջոցներ երկուսուկես տարի շարունակվող պատերազմից հետո խոստովանում են, որ Սիրիայի հայ համայնքը հայտնվել էր ցեղասպանության նոր սպառնալիքի տակ: […]
Հ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարզացրույց է տվել 2rd.am կայքին, որում նա անդրադառնում է ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ ստորագրված համաձայնագրին, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին անցնելու փաստին։ Ռոբերտ Քոչարյանը նաև անդրադառնում է «շինարարական փուչիկի» մասին Տիգրան Սարգսյանի վերլուծությանը
«Վրացական երազանք» նախագծի հեղինակ հանդիսացող միլիարդատերը գնահատականներ է տվել Վրաստանում մինչև իշխանափոխությունը տիրող իրավիճակին։ Ըստ Իվանիշվիլու՝ այսպես կոչված՝ արևմտամետ Սահակաշվիլու գլխավորած ռեժիմը, փաստացի, ստալինաբերիական ռեժիմից չի տարբերվել։ Դատախազությունը գործել է տխրահռչակ «տրոյկաների» տարբերակով, իսկ գլխավոր դատախազը կատարել է Վիշինսկու դերը։ Վրաստանում արտաքուստ պահպանվել է դեմոկրատիական շղարշը, միջին ու ստորին օղակներում վերացվել է կոռուպցիան, բիզնեսի համար […]




