Հունվար 2014

Հունվար 23, 2014թ. 20:05

Թուրք ազգայնամոլ Հասան Օքթայը հունվարի 20-ին երկրօրյա այցով եղել էր Երեւանում եւ այդ ընթացքում հանդիպել նաեւ թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ: Հանդիպումից հետո ֆեյսբուքյան էջում նա տեղադրել էր թուրքագետի հետ իր լուսանկարը: Օքթայի ֆեյսբուքյան ալբոմում տեղ էր գտել նաեւ մեր Հանրապետության հրապարակում արված մի լուսանկար, որում նա ձեռքերը վեր պարզած ցուցադրում է «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշը: […]


Հունվար 23, 2014թ. 17:01

Երեկ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատում տեղի ունեցավ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի լսումը։ Այս մասին հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը։ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ներկայանում են որպես Ադրբեջանի քրդեր, ովքեր ապրել են Լաչինում: Ըստ ներկայացվածի` Լաչինի բնակչության մեծ մասը եղել են քրդեր եւ ադրբեջանցիներ, ովքեր Ղարաբաղյան հակամարտության հետեւանքւվ ստիպված են եղել հեռանալ իրենց […]


Հունվար 23, 2014թ. 16:59

Լավ իմանալով աղանդավարական կառույցների ու դրսի հրահանգիչների սերտ կապերը, դժվար չէ կռահել, որ զեկույցը ինչ-ինչ նպատակներ է հետապնդում: եվրոպական հիշյալ կազմակերպությունն իր զեկույցով կոնկրետ հրահանգ է ուղղում ՙԵհովայի վկա՚ աղանդավորական կառույցին:


Հունվար 22, 2014թ. 20:29

Ազգայնամոլական հայացքներով հայտնի թուրք պատմաբան, «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ Հաքան Օքթայը, ով « Կովկասյան ռազմավարական վերլուծությունների» կենտրոնի ղեկավարն է, ֆեյսբուքյան իր էջով տարածեց լուսանկարներ, ըստ որոնց նա Հայաստանի տարբեր շրջաններում է եղել և նկարներում նա ձեռքով ցույց է տալիս թուրքական ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը։ «Թուրքագիտական պորտալը» ներկայացրել է Հաքան Օքթայի Facebook-ում հրապարակած լուսանկարները, ինչից […]


Հունվար 21, 2014թ. 10:35

Մեզանում տարիներ շարունակ շրջանառվել եւ այժմ սահմանադրական բարեփոխումների համատեքստում կրկին ակտուալացվում է պետության անվան փոփոխության հարցը, որի վերջին արծարծողը կրթության ու գիտության նախարարն է։ Խնդրի նման դրվածքը նախատեսում է ներկա «Հայաստանի Հանրապետություն» անվան փոխարեն օտարների կողմից մեզ պարտադրված՝ Արեւելյան Հայաստան անվան որդեգրումը, որն իբրեւ առաջարկ ամենեւին էլ նորություն չէ անկախ Հայաստանի պատմության մեջ։ Դեռեւս 1918-1920-ական […]


Հունվար 21, 2014թ. 00:57

Նախարար Սեյրան Օհանյանի հստակ դիրքորոշումն է՝ արժանի պատիժ մեղավորներին: Վերջին տարիների հետևողական աշխատանքի արդյունքում այսօր բանակում կա հստակ գիտակցում՝ մեղավոր չի կարող անպատիժ մնալ, անկախ նրանից, թե այս կամ այն մերժելի արարքի հեղինակն ով է:


Հունվար 21, 2014թ. 00:43

«Ակօս» թերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի կապակցությամբ խոսել է NTV-ի եթերում: «Ցավոք, Հրանտն ավելի հայտնի դարձավ ոչ թե իր գրածներով, այլ իր դատով և ապա` մահով: Ողջ եղած ժամանակ նրան շատերը չէին ճանաչում, սական մահից հետո շատերը սկսեցին հետաքրքրվել նրա արած գործերով, գրածներով: Թուրքիայում դեռևս կան միլիոնավոր մարդիկ, ովքեր Հրանտին ճանաչում […]


Հունվար 20, 2014թ. 23:58

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված, 1994թ. ծնված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի սխրանքի վերաբերյալ: Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել մեր զինվորներին եւ սկսել դիմադրությունը: Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա ցած չի ընկրկել եւ շարունակել […]


Հունվար 20, 2014թ. 17:44

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը` Հասան Ջեմալը, նամակ է գրել Հրանտ Դինքին: Ջորջ Օրվելը մի հայտնի խոսք ունի. «Ազատությունն այն է, երբ մարդուն ասում ես այն, ինչ նա չի ուզում լսել»: Ահա այս հասկացությունն է, որ խենթացնում է «մտքի ոստիկաններին»: Կրճատումներով` ներկայացնում ենք Հասան Ջեմալի նամակը: Սիրելի Հրանտ Դժվար կլինի գտնել քեզ նման այնպիսի […]


Հունվար 20, 2014թ. 14:40

Հանդիպման ընթացքում քննարկվել են անցյալ տարի Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության արդյունքները և այդ ուղղությամբ ընթացիկ տարում իրականացվելիք աշխատանքները: Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ամփոփել են 2013 թ. ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ իրականացված քայլերը, արծարծել են Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը։ Հայաստանի հետ սամանին […]