Փետրվար 2014

Փետրվար 12, 2014թ. 20:30

Գերմանիան այն պետություններից է, որը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանզի մեղսակից է Ցեղասպանության իրականացման գործում և բազմաթիվ փաստեր հաստատում են, որ այդ երկիրը գործուն մասնակցություն է ունեցել հայերի ցեղասպանության կազմակերպման, երբեմն է իրագործմնան հարցում:


Փետրվար 11, 2014թ. 22:42

Եվրամիության անդամ 13 երկրներ հանդես են եկել Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ հարաբերությունները շարունակելուն ուղղված նոր գործողությունների ծրագրի մշակման առաջարկությամբ, որն արդեն իսկ ստացել է «Եվրոպական փաթեթ» անվանումը: Սա, ըստ էության, Եվրոպայի պատասխանն է Արևելյան գործընկերության ծրագրի տապալումից հետո ստեղծված իրավիճակին: Այդ փաթեթի մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն պետք է ենթադրել, որ դրանով Եվրոպան փորձելու […]


Փետրվար 11, 2014թ. 22:25

Որևէ ողբերգական բան տեղի չի ունեցել, և հարկավոր չէ հայտարարություն չստորագրելուն որևէ շրջադարձային նշանակություն տալ, բայց մենք ավելի շատ ոչ թե շահեցինք, այլ կորցրեցինք: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստան-ԵՄ խորհրդարանական նիստին մասնակցած` Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ, ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ խոսելով Ստրասբուրգում փետրվարի 5-6-ը տեղի ունեցած Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 14-րդ նիստի […]


Փետրվար 11, 2014թ. 22:24

Հայտնի է, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի վերջին նիստն ավարտվել է կատարյալ ձախողմամբ: Հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ն ներկայացնող Սամվել Ֆարմանյանը չի ստորագրել հայտարարության` գրեթե ամբողջապես համաձայնեցված տեքստը` պատճառաբանելով դրանում ԼՂ հարցի հետ կապված ոչ հայանպաստ ձևակերպումների առկայությունը: Սակայն պատվիրակության ոչ իշխանական թևը ներկայացնող անդամները, մասնավորապես` «Ժառանգություն»-ից Թևան Պողոսյանը, ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը և ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը, […]


Փետրվար 11, 2014թ. 22:06

Արևմտյան իրավապաշտպաններն իրենց օրակարգ են ներառել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը։ Պատմության մեջ առաջին Եվրոպական օլիմպիական խաղերի՝ Ադրբեջանում անցկացվելու նախաշեմին փորձագետները կանխատեսում են տեղական իրավապաշտպան կազմակերպությունների ակտիվացում, որոնք գործում են արևմտյան ինստիտուտների միջոցներով, գրում է Независимая газета-ն։ Այսօր Բաքվում ուշադրությամբ հետևում են Սոչիի Օլիմպիական խաղերի փորձին։ Դա դատարկ հետաքրքրություն չէ։ Մեկ տարի անց […]


Փետրվար 11, 2014թ. 21:42

Ակօս» շաբաթաթերթի փաստաբան Հաքան Բաքիրջըօղլուն թերթի կայքը կոտրելու և խմբագիր Ռոբեր Քոփթաշի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքերի վերաբերյալ դիմել է Ստամբուլի գլխավոր դատախազություն, հայտնում է թերթի կայքը։ Հունվարի 20-ին և 25-ին agos.com.tr կայքը կոտրվել էր անհայտ անձանց կողմից։ 2014թ.-ի հունվարի 20-ին կայքում գրություն էր տեղադրվել, որում ասվում էր, որ աշխարհում եթե միայն մի թուրք մնա, հետապնդելու […]


Փետրվար 10, 2014թ. 23:48

Փետրվարի 5-ից 6-ը տեղի ունեցավ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության առաջին նիստը: Սովորաբար, հանձնաժողովի աշխատանքներն ավարտվում են եզրափակիչ հայտարարության ընդունմամբ, ինչը սակայն այս անգամ տեղի չունեցավ: Ավելին, դատելով մամուլի արձագանքներց ու Հայաստանի հանձնաժողովականների հայտարարություններից, նիստը սկանդալային ավարտ է ունեցել:


Փետրվար 9, 2014թ. 21:17

Չերքեզներն ու հայերը. շարունակվող ողբերգություններ, միևնույն հույսերԵթե որևէ մեկն այնպես է ճանաչում հայերին, ինչպես ես իմ սիրելի և կյանքի հայ ընկերներին, անհնար է նրանց կողմից չլինել: Կովկասյան այս քաջ ու փոքր ազգի որդիների ու դուստրերի նկատմամբ հարգանքի, համակրանքի ու վստահության հսկայական զգացում կա:Հայերը միշտ իրենց սիրտն ու միտքը դնում են այն ամենի մեջ, ինչին դիպչում […]


Փետրվար 9, 2014թ. 19:56

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմը էապես կտարբերվի 90-ականների Ղարաբաղյան պատերազմից. կարծիք է հայտնել Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով վերլուծաբան Ուեյն Մերին. հայտնում է Голос Америки-ն: Մերիի խոսքով՝ կողմերը հավանաբար ուզում են սկսել մի կարճ պատերազմ՝ սպասելով մեծ տերությունների միջամտությանը։ «Սակայն ռազմական եղանակով խնդիրը լուծելու համար ավելի դաժան պատերազմ է հարկավոր` կողմերը […]


Փետրվար 9, 2014թ. 18:04

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նամակ է հղել ԵՄ արտաքին ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին, որում մտահոգություն է հայտնում այն կապակցությամբ, որ ոչ ժողովրդավար, կոռումպացված, իր «խավիարային դիվանագիտությամբ» հայտնի Ադրբեջանը, մի շարք ժողովրդավար երկրների կողքին պատրաստվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Նամակը` ստորեւ: Ձերդ գերազանցութիւն. Կարդալով այն […]