Արևմուտքում կյանքը մեռնում է, ԵՄ-ն ծանր բեռ է դարձել մանավանդ նոր անդամակցող երկրների համար: Փաստերը շատ են. Մերձբալթյան երկրները տնտեսապես ծանր վիճակում են, նույն իրավիճակն է նաև նախկին արևելյան ճամբարի երկրներում` Ռումինիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Հունգարիայում, ուր արդեն ԵՄ դրոշը դուրս են նետում խորհրդարանից: Ուրեմն, ինչո՞ւ գնալ դեպի մեռնող Արևմուտք, ինչո՞ւ բարձրանալ խորտակվող նավի վրա…
Փետրվար 2014
Հարցազրույց Արևմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարության Արտաքին գործերի հանձնաժողովի պատասխանատու ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջան այցի ընթացքում մեկնաբանել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և սահմանի բացմանը նախապատրաստվելու մասին լուրերը, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը: Այսօր Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Դավութօղլուն հերքել է սահմանի հնարավոր բացման մասին լուրը: «Թուրքիայի դիրքորոշումը հստակ է, որևէ փոփոխություն չկա: Քանի դեռ Լեռնային […]
Տասը տարի առաջ փետրվարի 19-ին Բուդապեշտում սպանվեց ավագ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը։ Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի դատարանը 2004 թվականին դատապարտեց ցմահ ազատազրկման, սակայն 2012 թվականին Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների մութ գործարքի արդյունքում մարդասպանը արտահանձնվեց Ադրբեջանին։ Նրան հերոսացրին։ Հայաստանի իշխանություններն անմիջապես խզեցին կապերը Հունգարիայի իշխանությունների հետ։ Սպանությունից տասը տարի է անցել, սակայն հայ սպայի կորստի վիշտը […]
Շատ հավանական է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ բազմաթիվ նման բախումներ տեղի ունենան Թուրքիայի հետ: Թվում է, որ թուրք պաշտոնյաները չեն էլ գիտակցում, որ ինչքան շատ են ժխտում և հակազդում հայկական գործողություններին, այնքան ավելի շատ են նպաստում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի արդար պահանջների տարածմանը:
Հարցազրույց Ազգային ժողովի փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ -Համաձա՞յն եք այն դիտարկմանը, թե «Բարգավաճ Հայաստանի» համագումարից հետո կոալիցիոն նախկին գործընկերները` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, այլեւս բարիկադների տարբեր կողմերում են, ու չնայած ԲՀԿ-ն դարձյալ խուսափեց «ընդդիմություն» անվանումից՝ հավատարիմ մնալով «այլընտրանք» ձեւակերպմանը, այնուհանդերձ երկու ուժերի միջեւ պայքարն անխուսափելի է դառնում: -Ճիշտն ասած, նման իրավիճակ` բարիկադների տարբեր կողմերում գտնվելու, ես […]
Այն, որ Թուրքիան ցայտնոտի մեջ է` 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին սպասվելիք մի շարք խոշոր իրադարձություններից, դա ակնհայտ է: Այսպես, Գերմանիան իր պետբյուջեով հատկացումներ է կատարել` Հայոց ցեղասպանության 100 ամյակի հետ կապված, որի առնչությամբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Գերմանիայում պաշտոնական այցի ժամանակ իշխանություններին է դիմել` հորդորելով, որ պետբյուջեից հանեն այդ ծախսերը: Թուրք իշխանավորին Գերմանիայի կանցլեր […]
Եվրախորհրդարանում առաջացած կոռուպցիոն սկանդալը, երբ բացահայտվեց 9 պատգամավորների կողմից ադրբեջանցիներին կաշառվելու իրողությունը, արդեն ո°չ նորություն է, ո°չ էլ` գաղտնիք: Բնականաբար, հարց է ծագում` ի°նչ է կորցրել Հայաստանը Եվրոպայում, ուր առկա է քաղաքական կոռուպցիա` հատկապես հօգուտ մեր թշնամու եւ ի վնաս մեզ, այն էլ` համաեվրոպական մարմիններում: Եվրաինտեգրիստները` որպես փաստարկ միշտ պնդում էին, թե Ռուսաստանի հետ որեւէ […]
Բազմիցս ասվել է այն մասին, որ Մաքսային միությանը անդամակցումը թույլ կտա Հայաստանին վերջապես նվազագույնի հասցնել կախվածությունը տնտեսական զարգացման լիբերալ մոդելը պարտադրող միջազգային ֆինանսական կառույցներից։ Այսօր կանդրադառնանք տվյալ հիմնախնդրի մի քանի այլ հանգամանքների։ Հայրենի արեւմտամետները զօրուգիշեր ճղավում են, թե մտնելով Մաքսային միություն՝ Հայաստանը կկորցնի ինքնիշխանության մի մասը։ Ըստ որում, ամոթխած շրջանցվում է հարցը, թե ինչպիսին է […]
Վրաստանի և Հայաստանի միջև ներկայումս գործող ազատ առևտրի ռեժիմը կպահպանվի Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցությունից հետո: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Սակագնային կանոնակարգման աշխատանքային խմբի և Առևտրի համաշխարհային կազմակերպության և երրորդ երկրների միջև առևտրային քաղաքականության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Գարեգին Մելքոնյանը, Վրաստանի հետ որևէ փոփոխություն չի նախատեսվում, ընդ որում՝ ՄՄ երկրներն […]




