Փետրվար 2014

Փետրվար 21, 2014թ. 01:26

«Zham.am»-ին լավատեղյակ վրացական աղբյուրներից հայտնի է դարձել, որ թուրք-վրացական հարաբերություններում սկանդալ է ծագել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի`Թուրքիա կատարած այցի ժամանակ: Չնայած նախօրոք հայտարարվել էր, որ Մարգվելաշվիլիի այցը Թուրքիա ունի պաշտոնական բնույթ, նրան շատ սառն են դիմավորել Թուրքիայում: Ըստ էության, Թուրքիայում փորձել են Մարգվելաշվիլիի այցը վերածել կիսամշակութային այցի, որի ժամանակ պետք է քննարկվեր վրացականի վերածված հայկական […]


Փետրվար 21, 2014թ. 01:09

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում կարևորագույն և աննախադեպ այս ծրագրի իրագործմանը, որը Հայաստանի խոշորագույն ռազմավարական հեռանկարներից է:


Փետրվար 21, 2014թ. 00:33

«Մենք չպետք է կուլ տանք այս ոսկորը, որովհետև այն, ինչ կատարվում է Սևան Նշանյանի հետ, եթե մենք չբարձրաձայնենք այսօր, Սևանը կարող է ինչ-որ պահի Հրանտ Դինքի ճակատագրին արժանանալ», – ասաց Սևան Նշանյանի իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ, լիբանանահայ գրող Սաքո Արյանը: Թուրքիայում, փաստորեն, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Հայոց ցեղասպանության մասին խոսելու, այլախոհության համար մարդիկ կա՛մ սպանվում են, ինչպես Հրանտ Դինքի պարագայում, կա՛մ հալածվում, ինչպես Թաներ Աքչամը, կա՛մ հայտնվում են բանտում, ինչպես Սևան Նշանյանը:


Փետրվար 20, 2014թ. 23:57

Արդեն հայտնել ենք, որ 2013-ին լույս տեսած` լատվիական «Նոր աշխարհագրություն» դասագրքում Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսիան և Աբխազիան ներկայացված են որպես անկախ պետություններ։ Դասագիրքը նախատեսված է Լատվիայի դպրոցների միջին դասարանների աշակերտների համար։ Ադրբեջանական կողմի արձագանքը, ինչպես կարելի էր սպասել, շատ չուշացավ: Լատվիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել դասագրքում տեղ գտած «կոպիտ սխալի» կապակցությամբ: Այդ մասին […]


Փետրվար 20, 2014թ. 23:51

Երեկ մամուլում լուրեր էին տարածվել, թե ատոմակայանի 1800 աշխատակիցներից 412 բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներ դիմել են միգրացիոն ծառայություն, քննություն հանձնել միջուկային անվտանգությունից, որպեսզի մեկնեն Ռուսաստան եւ աշխատեն այնտեղ «Հայոց Աշխարհ»-ը այս կապակցությամբ դիմեց ատոմակայանի տնօրեն ԳԱԳԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ` փորձելով պարզել, թե շրջանառվող լուրերը որքանով են համապատասխանում իրականութանը: Եթե համապատասխանում են, ապա դա ի՞նչ վտանգով կարող […]


Փետրվար 20, 2014թ. 23:45

Իրավիճակի հերթական կտրուկ սրումը Ուկրաինայում ստիպում է մտորել այդ երկրի ապագայի մասին։ Եվ եզրահանգումները, ցավոք, առանձնակի լավատեսություն չեն ներշնչում։ Ուկրաինայի մասնատումն այսօր կանխագուշակում են գնալով ավելի մեծ թվով վարլուծաբաններ։ Հասկանալի է, որ ինչ-որ կանխատեսման մոդայիկ դառնալուց բնավ պարտադիր չի հետեւում, թե դա անպայման կիրականանա։ Բայց նման խոսակցությունների բուն հաճախականությունը նկատելի դեր է խաղում. Ուկրաինայի մասնատման […]


Փետրվար 20, 2014թ. 20:06

Yerkir. am-ը տեղեկացրել էր, որ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նամակ է հղել ԵՄ արտաքին ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին, որում մտահոգություն է հայտնում այն կապակցությամբ, որ ոչ ժողովրդավար, կոռումպացված, իր «խավիարային դիվանագիտությամբ» հայտնի Ադրբեջանը, մի շարք ժողովրդավար երկրների կողքին` Նորվեգիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, պատրաստվում է ֆինանսական […]


Փետրվար 20, 2014թ. 14:01

Ռուսաստանը շարունակելու է Ուկրաինայի հետ համագործակցությունը, եթե այդ երկրում իշխանությունը լինի լեգիտիմ եւ արդյունավետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը. գրում է ИТАР-ТАСС-ը: «Ուկրաինայի իշխանությունները պետք լեգիտիմ ու էֆեկտիվ լինեն, որ նրանք չվերածվեն փալասի, մի շորի կտորի, որով սրբում են ոտքերը»,- ասել է նա: Մեդվեդևի խոսքերով՝ իշխանությունները պարտավոր են պաշտպանել մարդկանց, իրավապահ մարմիններին:


Փետրվար 20, 2014թ. 13:39

“Պուտինի հետ Յանուկովիչի հանդիպումից հետո, որը 2013-ի օգոստոսին էր, Յանուկովիչը հայտարարեց, որ իր հետ՝ որպես նախագահի, դեռեւս ոչ ոք այդքան կոպիտ չի խոսել, եւ այժմ սեղանին դրված է ոչ միայն իր, այլեւ ողջ ժողովրդի պատիվը”: ՀՀՇ Վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի կարծիքով, այս հայտարարությունից հետո ժողովուրդը որոշել էր կանգնել Յանուկովիչի կողքին եւ բռնել դեպի Եվրոպա տանող […]


Փետրվար 20, 2014թ. 13:04

Գազի կալորիականության հետ կապված անվստահություն ու խնդիրներ եղել են նաեւ 2000-ականների սկզբին, սակայն այդ խնդիրը լուծվել է, քանի որ տնտեսվարողները հավաքվել, գումար են տվել ու ստեղծել փոքր լաբորատորիաներ, որտեղ էլ կատարվել են համապատասխան չափումներ, ու այդ հարցը դուրս է եկել. կառավարությունում այսօր լրագրողներին ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար, իսկ 2000-ականներին «Հայգազ»-ի տնօրեն Լեւոն Շահվերդյանը: […]