Հունիս 2014

Հունիս 18, 2014թ. 00:14

ԵԽ ԽՎ համազեկուցողները վերջին անգամ Հայաստան էին այցելել 2012թ. հունվարին: Այսօր դարձյալ Ակսել Ֆիշերն ու Ալան Միլը Երևանում են: Հայաստանի հարցով մոնիթորինգի հանձնախմբի համազեկուցողների ժամանումը նշանակում է, որ մեր երկիրը դեռևս շարունակում է մնալ ԵԽ ԽՎ մոնիտորինգի տակ: Բայց մի ուշագրավ դիտակում. համազեկուցողները, որոնք երեկ ամբողջ օրվա ընթացքում մեկը մյուսի հետևից փակ դռների հետևում հանդիպում […]


Հունիս 17, 2014թ. 23:57

Հունիս 14-ին Հայաստան հասավ ուրախալի լուրը. սիրիական բանակի առաջապահ ստորաբաժանումները մուտք են գործել հայաշատ Քեսաբ ու քաղաքի հրապարակում բարձրացրել սիրիական դրոշը՝ Քեսաբն ազատագրված է։ Թեմայի շուրջ զրուցեցինք արաբագետ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ


Հունիս 16, 2014թ. 22:29

Այն, որ Հայկական լեռնաշխարհը գորգագործական մշակույթի սկզբնավորման, ձեւավորման եւ զարգացման բնօրրաններից է եղել, անվիճելի է: Սակայն Հայաստանը, ունենալով գորգագործության դարավոր, հարուստ ավանդույթ ու ժառանգություն, կարծես թե պասիվ է այդ ոլորտում:


Հունիս 15, 2014թ. 21:08

Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի դեպքում ավտոմատ կերպով խորհուրդը քննակում է վտանգի չափն ու օգնում Հայաստանին: Մինչդեռ առ այսօր, չնայած սահմանային միջադեպերի, ՀԱՊԿ-ի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել ի պաշտպանություն Հայաստանի անվտանգության: Ինչո՞ւ


Հունիս 15, 2014թ. 13:27

Yerakouyn.com-ը գրում է, որ Քեսաբն ազատագրվեց իսլամ զինյալներից, սիրիական զորքերը մտան Քեսաբի հրապարակ: Քաղաքի մեծ մասը կառավարական զորքերի վերահսկողության տակ է, իսկ կենտրոնական հրապարակում բարձրացվել է Սիրիայի դրոշը: Քեսաբի բնակիչներն արդեն տունդարձի ճանապարհին են, բայց բանակը առայժմ արգելում է բնակչությանը մտնել քաղաք՝ իրականացնելով ականազերծման աշխատանքներ: Կայքը նաև տեղեկացնում է, որ ոչ պաշտոնական աղբյուրնեի փոխանցմամբ գրոհայինները […]


Հունիս 13, 2014թ. 00:55

Արդեն ավելի քան յոթ տարի է անցել այն ժամանակվանից, երբ ընդհատվեց Անդրանիկ Մարգարյանի երկրային ուղին։ Ուղի, որը նա անցավ իր հայրենիքի ու ժողովրդի հանդեպ նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ տոգորված։ Անցավ ու կարողացավ հետք թողնել, քար դնել քարի վրա ու իր անվան բարի հիշատակը մնաց նրան ճանաչող շատ-շատերի հոգում։ Մեր երկրի քաղաքական կյանքում այնքան էլ շատ չեն […]


Հունիս 13, 2014թ. 00:41

Դմիտրի Կիսելյովի անթույլատրելի քարոզը մի ակնթարթում շատերիս տեղափոխեց անցած դարասկիզբ. ոմանք մտովի թերթեցին պատմության էջերը հիշելով Ցարական Ռուսաստանի պարտադրանք որոշումը՝ հայկական դպրոցները փակելու մասին, Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումները Հայաստանի հանդեպ, ոմանց հիշողության մեջ վերաթարմացան խորհրդային ժամանակներն ու ռուսական շովինիզմի այլանդակ դեմքը…


Հունիս 11, 2014թ. 15:35

Թեև զարմանալի չէ, երբ հայտնի է դառնում, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները համաձայնեցրել են իրենց պաշտոնական հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն վերջին բացահայտումները հաստատել են նրանց գաղտնի ծրագրերը:


Հունիս 7, 2014թ. 00:45

Թուրքը հասկանում է միայն ուժի լեզուն: Այդ զսպող հակընդդեմ ուժը կա, ինչը մենք առանց վարանելու գործի կդնենք, եթե դիվանագիտական ջանքերը արդյունք չտան:


Հունիս 6, 2014թ. 00:34

Իրանի իշխանությունների ներկայացուցիչները Հայաստանի առնչությամբ իրենց հայտարություններում մշտապես երկու կարևոր շեշտադրում են անում` քաղաքական կամքի դրսևորում և առանց երրորդ կողմի միջամտության համագործակցություն: Իսկ սրանք պատահական մեսիջներ չեն: