«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը երեկ կազմակերպել էր խորհրդաժողով՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումներ. թեր եւ դեմ» թեմայով ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ներկաներին հիշեցրեց, որ «Ժառանգությունը» ի սկզբանե հայտարարել է, որ կողմ է սահմանադրական բարեփոխումներին եւ իր իսկ ծրագրային դրույթներում հստակ արաձանագրել՝ արդյունավետը պետական կառավարման խորհրդարանական համակարգն է: Սակայն այսօր կանգնած է սահմանադրական բարեփոխումները մերժող ուժերի կողքին, քանի որ կարեւորում […]
Սեպտեմբեր 2014
Խորհրդարանական «քառյակի» որոշ ներկայացուցիչներ ակնհայտորեն զբաղված են քաղաքական աչքակապոցիով. չնայած ներքին խմորումներին, լուրջ տարակարծություններին ու անարդյունավետ գործունեությանը սկսել են ավելի հաճախ խոսել իրենց քաղաքական ազդեցիկ դերակատարման մասին թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս: Վերջերս մեզ հետ զրույցում քառյակի ներկայացուցիչներից մեկը անհասկանալի ոգեւորությամբ փորձում էր հավատացնել, թե իրենք ներազդում են երկրի քաղաքական դաշտի բոլոր գործընթացների վրա, ոչ […]
2017-2018-ի ընտրություննե՞ր, թե՞ այլ բան Երեկ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ անդրադարձավ ընդդիմախոսների փաստարկներին, որոնք մի կողմից, ասում են՝ իշխանությունները շատ վատն են, չունեն վստահություն, ուրեմն չունեն իրավունք սահմանադրություն բարեփոխելու, մյուս կողմից էլ, թե՝ վերարտադրվել են ուզում. «Բայց հարգելիներս, այս կիսանախագահական համակարգը առավելագույնս հարմարեցված է իշխանության վերարտադրման համար: Հաջորդը՝ եթե դու համարում ես, որ այս […]
ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԱԶՆԵՐԸ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ներքնաշխարհում երեկ ինչ-որ հետաքրքիր բան էր կատարվում: Պատգամավորի քեֆին քեֆ չէր հասնում, անգամ որոշել էր լավատեսության դասեր տալ լրագրողներին՝ կոչ անելով՝ ո՛չ նիհիլիզմին, առա՛ջ, դեպի պայծառ ապագա: Զուրաբյանի «պայծառ տրամադրության» պատճառը, պարզվեց, սեփական ենթադրություններն են, որոնք նա հասցրել էր հյուսել ամառային արձակուրդների օրերին, իսկ երեկ որոշեց իր […]
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ -Կարո՞ղ ենք վստահաբար ասել, որ հոկտեմբերի 10-ին, առանց նոր անակնկալների, կվավերացվի Հայաստանի մուտքը Եվրասիական միություն: -Ընդհանրական շահերը տարբեր պետությունների հավաքում են մեկ միության հարկի տակ, սակայն յուրաքանչյուր պետություն, անդամակցելով այս կամ այն տնտեսական կամ քաղաքական միությանը, առաջին հերթին ձգտում է առաջ մղել սեփական շահերը: Ու այդ առումով […]
Հարցազրույց պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ -Նախօրեին տեղի ունեցավ ԲՀԿ-ՀԱԿ լիդերների հանդիպումը: Տարածված հաղորդագրության համաձայն, Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը քննարկել են ներքառյակային հարցեր: Տարօրինակ է, սակայն, որ այդ քննարկմանը չմասնակցեցին մյուս երկու ուժերը՝ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», եւ դա այն դեպքում, երբ նույն «քառյակի» հրավիրած նիստում համաձայնություն ձեռք բերվեց՝ առաջ ընթանալ միայն համատեղ որոշումներով: […]
Երեկ տեղի ունեցավ խորհրդարանական քառյակի երկար սպասված նիստը, որը պիտի փաստեր ամենակարեւորը՝ ի վերջո «հրաշալի քառյակը» կա՞, թե՞ չկա, «կա»-ի դեպքում էլ՝ եռյա՞կ է, թե՞ դեռ «քառյակ»: Մինչ հրավիրվելիք նիստը «քառյակ»-ականները, բացի նիստի անցկացման ժամից ու տեղից (իսկ հանդիպման վայրն այս անգամ ՀՅԴ խմբակցությունն էր) գաղտնի էին պահում օրակարգը, անգամ ձեռնպահ մնում լրագրողների հետ ուղիղ […]
Մինչ բոլորս սպասում էինք մեր հայրենակից, մեծ բարերար, գործարար Լեւոն Հայրապետյանին ներկայացված մեղադրանքի գործով սեպտեմբերի 15-ին նշանակված դատական առաջին նիստին, հետաքննական մարմինը ամեն ինչ անում է, որպեսզի նրան հնարավորինս երկար պահի անազատության մեջ: Հիմա էլ միջնորդություն է ներկայացրել Բասմանյան դատարան` խնդրելով երեք ամսով երկարացնել «Մատրոսսկայա տիշինա» քննչական մեկուսարանում պահվող Լեւոն Հայրապետյանի կալանքի ժամկետը` առանց այդ […]
ՀՀ կենտրոնական բանկը անցած շաբաթ բավական մտահոգիչ կանխաստեսում արեց՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի ընդամենը 3.9 տոկոսով: Իսկ տնտեսական աճի դանդաղեցման օբյեկտիվ պատճառներից մեկը համարեց Հայաստանի առևտրային, ներդրումային խոշոր գործընկեր Ռուսաստանի տնտեսության աճի դանդաղումը, ինչը հետևանք է ՌԴ-ի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցների: Փաստորեն, ռուսական տնտեսության մեջ ստեղծված բարդ իրավիճակը բումերանգի ուժով անդրադառնում է Հայաստանի տնտեսության […]
Խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին իսկ օրը պարզ դարձավ՝ ընդդիմադիր քառյակը թեժ քաղաքական աշուն բորբոքելու ու քաղաքական մեծամասնության աշունը հարամելու որեւէ նպատակ չունի: Ահա թե ինչու խորհրդարանական նստաշրջանի բացումն էլ սպասվածից մեղմ էր ու «թավշյա», քանզի այդպիսին էին ընդդիմադիրների հարցադրումները: «Բարգավաճ Հայաստանը», օրինակ, առաջին օրը բարձրացրեց հանրային ծառայության համարանիշների հարցը, ՀԱԿ-ը իր արմատական «հոխորտանքից» հրաժարված՝ Դաշնակցությանն […]




