2 Նոյեմբեր 2014

Նոյեմբեր 2, 2014թ. 23:39

Բունդեսթագում ձախերը պահանջում են, որ Գերմանիան էլ միջնորդական ջանքերը միացնի Ֆրանսիային եւ Ռուսաստանին։ Սակայն Գերմանիային ի՞նչ չափով է արտոնված խառնվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:


Նոյեմբեր 2, 2014թ. 23:20

Բարձր մակարդակի փարիզյան հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը որոշ «մանրամասնություններ» է փոխանցել, որոնք, ըստ էության, նոր ոչինչ չեն ասում: Նրա խոսքերով, Փարիզում եղել է «խաղաղության մեծ պայմանագրի վրա աշխատանք սկսելու առաջարկ», իսկ կողմերի միջեւ վստահության մթնոլորտ կձեւավորվի, «եթե առաջընթաց լինի»: Մամեդյարովը կարծում է, որ «երբ ադրբեջանական տարածքներում հայկական զինված ուժեր չեն լինի, դիպուկահարներին շփման […]


Նոյեմբեր 2, 2014թ. 23:15

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի նշանակման լուրը բնականաբար պիտի գրավեր բազմակողմանի ուշադրություն: Առաջին հայացքից թվում է, որ «Ակոսի» նախկին խմբագրի նշանակումը կապված է հայկական կողմին ուղղված ծրագրերի հետ. ավելի մասնակի` Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ առնչված Անկարայի որդեգրած գործողությունների շարքի կարեւոր օղակի հանգամանք ունի այս քայլը:


Նոյեմբեր 2, 2014թ. 22:41

ԼՂՀ Քաշաթաղի շրջանը գտնվում է Հայաստանի հետ նույն տնտեսական գոտում եւ անպայմանորեն անհրաժեշտ չափով կօգտվի Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցումից և Հայաստանի միջոցով նոր շուկա դուրս կգա: