Ռուսական կայսրության համար Հայաստանի կարևորությունը մեծ է, և այն իր ազդեցության ոլորտից կորցնել՝ Ռուսաստանի համար ենթադրում է՝ ի վերջո կորցնել Անդրկովկասն ամբողջովին, որը կատաստրոֆիկ կլինի Ռուսական կասրապետության ստատուսի և նրա նման դերկատարության համար: Եվ պատահական չէ, որ …
5 Նոյեմբեր 2014

Շիա Իրանի և սուննի Հորդանանի կողմից չորս հայ ղեկավարների նկատմամբ ցուցաբերած բացառիկ ջերմ ընդունելությունը արտացոլում է այս իսլամական երկրների սերտ հարաբերությունները քրիստոնյա հայ ժողովրդի հետ և դժգոհությունը՝ կապված Թուրքիայի կառավարության վարած արմատական իսլամիստական քաղաքականության հետ:

Գուցե հարկ է Ադրբեջանի ԱԳ նախարարին հիշեցնել, որ հայկական զինուժն այս տարածքներ չի ներխուժել, և գտնվելով այստեղ իրականացնում է միջազգային խաղաղապահ գործունեություն: Վերջապես ժամանակն է, որ այս մասին մենք բարձրաձայնենք ամենատարբեր ու ամենաբարձր մակարդակներով: Այո, հայկական զինուժը կանգնած է ԼՂՀ-ի ու Ադրբեջանի սահմանին որպեսզի թույլ չտա, որ ԼՂՀ-ում կրկնվի 1915թվականի ցեղասպանությունը:

Ինձ համար ավելի լավ է պահպանենք մեր տեսակը, քան թե մի քանի քուռչ ու փալաս ունենալ, մի հատ էլ մեծ համբուրգեր և կորցնել մեր արժեքները: Ես պատրաստ եմ մի քիչ սոված լինել, վատ հագնված, բայց իմ երեխաները ապրեն այնպիսի հասարակությունում, ուր ընտանեկան, հոգևոր արժեքները պահպանված կլինեն:




