Բայց դե, էլ ի՞նչ միջազգային հարթակ, եթե ադրբեջանական պատվիրակությունն իր հերթական որոգայթները չլարի ու չսկսի իր հակահայկական գրոհները: Ինչին, ի դեպ, ոչ միայն մերոնք, այլև եվրոպացիներն են սկսել վարժվել: ՙԵվրանեսթ՚-ում ևս ադրբեջանցիները անցել են իրենց նախահարձակ գրոհին ու 4-րդ խմբի աշխատանքները վերածել հայ-ադրբեջանական լեզվակռվի:




