14 Նոյեմբեր 2014

Նոյեմբեր 14, 2014թ. 21:52

Ի դեպ, մեր ժողովուրդն այնքան իմաստուն է, որ թացը չորից հրաշալի տարբերակում է, ուրեմն պետք չէ մինչև վերջ պարպել նրա վստահությունը: Դրա իրավունքը չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը:


Նոյեմբեր 14, 2014թ. 21:44

Պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկել կանխելու նման սադրանքները: Մենք ամեն անգամ զոհեր ենք ունենում: Ի տարբերություն Ադրբեջանի, ԼՂՀ-ի ու Հայաստանի համար մարդկային կյանքը մեծ արժեք ունի, ուրեմն պետք է միջոցներ ձեռնարկվել կորոստները նվազագույնի հասցնելու համար: Իսկ թե ի՞նչ միջոցներ, ինչ գործողություններ, սա արդեն ռազմական ոլորտի մասնագետները կարող են ասել:


Նոյեմբեր 14, 2014թ. 16:29

Նոյեմբերի 12-ին ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի կործանումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իր տեսակի մեջ վատագույն միջադեպն է ավելի քան 20-ամյա հրադադարի ընթացքում, գրում է «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս Դե Վաալը՝ հավելելով, որ այդ հարձակման մեջ որևէ ռազմական տրամաբանություն չկա:


Նոյեմբեր 14, 2014թ. 12:23

Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը Օրենքը կոչված է պայքարելու մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի եւ վիտամինների բացակայության կամ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջության անցանկալի ազդեցությունների դեմ, ինչպես նաեւ կարգավորելու հարստացված ալյուրի ու դրանից պատրաստված արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները: Բանն այն է, որ, Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, աշխարհում շուրջ […]


Նոյեմբեր 14, 2014թ. 01:00

«Մաքսիմալիստական քաղաքականությունն իրականացնելիս Ադրբեջանը ոչ մի բանի առջև կանգ չի առնում, ինչի դրևսորման օրինակ կարելի է համարել նաև այս միջադեպը: Վերոնշյալը սադրանք էր՝ պատերազմ հրահրելու կանխամտածված նախաձեռնությամբ, ինչը ստիպում է հայկական կողմին՝ ընդունել հավասարակշռված որոշումներ, իսկ գործել սառնասրտորեն»,- ֆեյսբուքյան իր էջում նման դիտարկում է արել փորձագետ Տիգրան Աբրահամյանը: «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է […]


Նոյեմբեր 14, 2014թ. 00:55

Եվրոպական Խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի խմբի ստեղծումը լիովին համապատասխանում է ԵՄ մանդատին և վերջին տարիներին ընդունված ԵՄ փաստաթղթերին, որոնք քաջալերում են եվրոպացի պաշտոնյաների շփումները Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Այս մասին Panorama.am-ին տված հարցազրույցում ասաց «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» ՀԿ-ի տնօրեն Եդուարդո Լորենցո Օչոան: -Պարոն Լորենցո Օչոա, վերջերս Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ ՀԿ-ի աջակցությամբ Եվրոպական Խորհրդարանում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի […]


Նոյեմբեր 14, 2014թ. 00:49

ԼՂՀ ռազմաօդային ուժերի Ми-24 ուղղաթիռի խոցումն, անշուշտ, աննախադեպ փաստ է: 20-ամյա հրադադարի ընթացքում տեղային ու պարբերական շիկացումներ շատ են եղել, գրանցվել են մարդկային բազում զոհեր, բայց հակառակորդի ծանր տեխնիկայի խոցման որևէ նախադեպ չի եղել: Սա փաստում է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված կոնտեքստը լրջորեն փոխվել է: Այս փաստն անխուսափելիորեն կբերի Ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի, եթե իրավիճակը […]