23 Նոյեմբեր 2014

Նոյեմբեր 23, 2014թ. 01:18

Ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռի խոցման վերաբերյալ «Ասպարեզին» իր տեսակետն է ներկայացրել քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Միքայել Զոլյանը: «Ողբերգական այս միջադեպի մասին խոսելիս՝ պետք է առանձնացնել երկու կարեւոր պահ: Առաջինը. այս միջադեպը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Ալիեւի վարչակարգը գնալով ավելի ագրեսիվ է գործում, գնալով ավելի քիչ է մտածում միջազգային հանրության կարծիքի մասին: Սա […]


Նոյեմբեր 23, 2014թ. 01:05

«Կարծում եմ` ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը իրեն դրսևորել է որպես ոչ հումանիստ. թույլ չէր տալիս, որպեսզի մոտենային և այդ աճյունները վերցնեին:

Նույնիսկ միջազգային կազմակերպությունների բոլոր ջանքերը արդյունք չտվեցին, ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկին թույլ չտվեցին դեպքի վայր: Հայկական կողմին ի՞նչ էր մնում անել, և հայկական կողմը փայլուն կատարեց իր գործը:


Նոյեմբեր 23, 2014թ. 00:39

Անդրադառնալով ս.թ. նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անկման վայրում ՊԲ-ի կողմից իրականացված հատուկ նշանակության գործողության վերաբերյալ ԼՂՀ պաշտպանության նախարարության այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել կատարվածը հերքող պատասխան տեղեկատվությամբ, որում մասնավորապես ժխտում է, իր ներկայացմամբ՝ երեկ ունեցած սեփական կորուստների փաստը: Ի գիտություն Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական քարոզչամեքենայի և նրան սպասարկող լրատվամիջոցների, […]


Նոյեմբեր 23, 2014թ. 00:30

Tert.am -ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ասել է` Հայոց բանակի արժանապատվության հարցն էր ուղղաթիռի զոհված անձնակազմի մարմինները վերադարձնելը:


Նոյեմբեր 23, 2014թ. 00:07

Քաշաթաղի շրջանի առաջին վերաբնակեցված և կայացած բնակավայրերից է Մոշաթաղը՝ փռված Աղավնո գետի ձախ ափին՝ Բերձոր շրջկենտրոնից մոտ 50 կմ հեռու: Գյուղում միջնակարգ դպրոցը գործում է 1995 թվականից: Անահիտ Հովհաննիսյանը 7-րդ տնօրենն է. տեղեկացրեց, որ այժմ կրթօջախն ունի 53 աշակերտ՝ 11 համակարգ-դասարանով, 22 ուսուցիչ, որոնց շարքերում են նաև դպրոցի նախկին շրջանավարտներ: Տարրական դասարաններում սովորում է 22 […]