Երկու ուղղություններով աղանդավորական պայքար է ընթանում՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասաժամերի և բանակում հոգևոր ծառայության դեմ: Այսօր տեղի ունեցած քննարկմանը մասնակցած Տեր Կորյուն քահանա Կարապետյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, 166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշքյանը, աստվածաբան Վարդան Խաչատրյանը փորձեցին պարզաբանել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում այս պայքարը: Հայ եկեղեցու պատմության դասագիրքը, բացի հոգևոր կրթություն տալուց, […]
8 Նոյեմբեր 2014


Եթե մենք Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն երկրորդայնացնելու ենք որևէ ոլորտում, դա ունենալու է ծանրագույն հետևանքներ՝ հայկական ինքնության պահպանման և վերարտադրման հարցում, որովհետև պատմականորեն այդ կառույցի, նրա տեսական զանգվածի մեջ մենք կրում են անցյալից եկող բյուրեղացած դրականը

«Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնը Թեքեյան կենտրոնի փոքր սրահում հրավիրել էր քննարկում՝ «Աղանդավորական պայքարը դպրոցում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասաժամերի և բանակում հոգևոր ծառայության դեմ» թեմայով:
Երբ օգոստոսի սկզբին սահմանում իրավիճակը լարվեց Քաշաթաղի շրջանից շատ աշխարհազորայիններ, Արցախի ազատամարտիկների միության նախագահի կոչով, կամավոր մեկնեցին սահման և զինվորի հետ պահպանեցին մեր ժողովրդի անդորրը: Ինչպես տեղեկացնում է Քաշաթաղի շրջանային թերթի`-ի գլխավոր խմբագիր Զորիկ Ըռքոյանը, այսօր` նոյեմբերի 8-ին, նրանք բոլորը ԱԱՄ կողմից արժանացան դրամական պարգևի: armarlur.com




