Անցած շաբաթ գրանցվեց մանկապարտեզում երեխաների համատարած թունավորման հերթական դեպքը: Այս անգամ Եղվարդի թիվ մեկ մանկապարտեզից 3-6 տարեկան տասնյակ երեխաներ աղիքային սուր հիվանդություն ախտորոշմամբ տեղափոխվեցին հիվանդանոց:
Դեկտեմբեր 2014

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ , Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի նամակին ի պատասխան, հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ինքը սադրանք է համարել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռի թռիչքը, որը խոցվեց ադրբեջանական զինուժի կողմից:
Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի որդեգրած ընթացքը, ով եկեղեցականին անհարիր բառապաշարով ու ոճով ստվերում է պատրիարքի բարձր հանգամանքը, հարված հասցնում Հայ Եկեղեցու վարկին և եկեղեցականության հեղինակությանը և փորձում անվանարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Եկեղեցական Ներկայացուցչական ժողովի անդամներին և եպիսկոպոսաց դասին:
Կուսակցությունս սթափության կոչ է անում Երուսաղեմի Հայոց
պատրիարքին և նրա գլխավորած միաբանությանը և գտնում, որ Հայ եկեղեցու
միասնության գաղափարին հավատարիմ յուրաքանչյուր պատասխանատու
հոգևորական անհրաժեշտաբար պետք է շինարար ու գործնական մոտեցմամբ
նպաստի հարցերի կարգավորմանը, այլ ոչ թե համացանցով կամ այլ
անընդունելի ձևերով անտեղի շփոթ և աղմուկ ստեղծի:





