Այս շաբաթ մխրճվում եմ մի կնճռոտ հարցի մեջ, որը մտահոգում է աշխարհասփյուռ հայությանը. մեծ աղմուկ է առաջացել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի կողմից համացանցում տեղադրված խիստ քննադատական և կոշտ նամակից՝ ուղղված Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Դեկտեմբեր 2014

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ. «Սիրելի հայրենակիցներ, Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ: Այս օրը մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ մտավ որպես նոր ճանապարհի սկիզբ, որն ազդարարեց ժողովրդավարական սկզբունքների, համամարդկային […]
Հարևան Ադրբեջանում հերթական հիստերիան է բարձրացել: Այս անգամ պատճառը ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի Ղարաբաղի վերաբերյալ մեկնաբանությունն է: Մասնավորապես «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյավի հետ» հաղորդման ժամանակ քաղաքագետ Բորիս Նադեժդինը ասել է, որ…

Ես եռյակ-ի որևէ ուժի նկատմամբ ոչ բացասական եմ տրամադրված, ոչ դրական, ոչ էլ իրենք պոնչիկ են, որ ես պետք է սիրեմ, կամ էլ շաքար ունենալով՝ ստիպված չուտեմ:

Ռուսաստանի նախագահ Պուտինի այցը Թուրքիա համարվեց պատմական իրադարձություն. Ռուսաստանը, հրաժարվելով Հարավային հոսքի ծրագրից հսկայական ներդրումներ կկատարի Թուրքիայի էներգետիկ ոլորտում: Այսպիսով, տարածաշրջանային նոր իրողության սկիզբ է դրվում հանձին Ռուսաստան-Թուրքիա տնտեսական մերձեցման:

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խորհրդային այլախոհ ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ հետ –Իրեն՝ , հայտարարած Պարույր Հայրիկյանն այսօր դարձյալ փողոցում է, ու իր շուրջն հավաքված խմբի հետ զբաղված է աղմկելով, վիրավորանքներ հասցնելով բոլորին՝ անգամ խորհրդային տարիների իր համախոհներն: Նրանց, ովքեր Հայաստանի անվտանգությամբ պայմանավորված, ԵՏՄ անդամակցումը համարում են միակ ճիշտ ընտրությունը: Սա վայել պահվածք է՞, թե գործ ունենք պատվիրված […]

“Աշտարակ կաթ” ընկերությունը ազնվորեն խոստովանել է, որ դրոշմապիտակավորման մասին օրենքը նույնպես խթանել է երկրում առկա գնաճը, թեև դրա պատճառը համարել է ոչ թե տնտեսավարողների` շահույթները չկորցնելու պատճառով կիրառած կամայականությունը, այլ այն, որ կաթնամթերքի արտադրության ոլորտում դրոշմապիտակների կիրառումը հանգեցրել է հավելյալ ծախսերի՝ նոր աշխատուժի ներգրավման, նոր սարքավորումների ձեռքբերման:

Անցյալ շաբաթ թուրք պատգամավորն առաջարկ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան՝ դատապարտելու համար Հայոց ցեղասպանությունը, մի շարք այլ վայրագություններ և պետական ահաբեկչության դրվագներ: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Սեբահաթ Թունջելն այս փաստաթղթով պահանջում է, որ նախագահ Էրդողանը ճանաչի և ներողություն խնդրի խորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության, Դերսիմի, Մարաշի, Սիվասի և Չորումի ջարդերի…

ՀՅԴ խմբակցությունը, ճիշտ պահին՝ ԵՏՄ պայմանագրի վավերացման այս փուլում, հրապարակ հանեց մի փաստաթուղթ, որը ընդունվել է Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, խոսքս՝ 1993-ին կնքված և 1994-ին վավերացված <Տնտեսական միություն տեղծելու մասին> միջազգային պայմանագրին է վերաբերվում: Սրա շրջանառումը նկատելիորեն շփոթեցրել է նախկիններին, քանզի 94-ին ստորագրվել է մի փաստաթուղթ , որը տնտեսական ինքնության կորստի առումով շատ ավելի վտանգավոր է, քան այսօր առաջարկվող ԵՏՄ պայմանագիրը: Ի դեպ, այն անգամ համարվեց ԵՏՄ պայմանագրի նախատիպը՝ առավել կոշտ տարբերակով:

Նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ հարցազրույց էի վարում նախագահի թեկնածու ԱԻՄ առաջնորդ Հայրիկյանի հետ, նա հպարտությամբ շեշտեց այն միտքը, թե ինքը ԱՄՆ ագենտ է, և նույնիսկ հորդորեց ձայնագրիչս միացնել ու հրապարակել իր խոսքը. ՙԵս թաքցնելու բան չունեմ, ես դրանով հպարտանում եմ՚: Երեկ ԱԺ դարպասների մոտ ցույց անող Հայրիկյանին հետևյալ հարցն ուղղեցինք՝ ինչո՞ւ բոլոր նրանց, ովքեր կողմ են Հայաստանի ԵՏՄ անդամակցմանը ԿԳԲ-ական եք անվանում, արդյոք…




