8 Փետրվար 2015

«Հայք» վերլուծական- տեղեկատվական կենտրոնն այսօր «Ցորենի ալյուրի հարստացման մասին» վտանգավոր օրենքի նախագծի առնչությամբ լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել Հայաստանի տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս, քիմիական գիտությունների թեկնածու,հացարտադրության ոլորտի տեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանին, «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աշոտ Կարապետյանին, սննդի անվտանգության ոլորտում հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանին և մասնագիտությամբ կենսաֆիզիկոս, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանին: Ինչպես արդեն հայտնի է, […]
Քաղակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու երեկոյան ծեծված հայտնաբերվելը գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Սա հարձակում էր ոչ միայն անհատի վրա, ով իր ձայնն է բարձրացնում անարդարության հանդեպ, այլև հարձակում էր ամբողջ քաղաքակիրթ հասարակության վրա: Երեկվանից Մալաթիա ԲԿ-են այցելում քաղաքացիներ և իրենց զորակցությունը հայտնում քաղակտիվիստին, նրա ընկերներին և ընտանիքի անդամներին, ու միաժամանակ պահանջում բացահայտել միջադեպի մասնակիցներին: […]

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախագահները Սփյուռքի խոշոր կազմակերպությունների ղեկավարների հետ միասին հանդես եկան համատեղ աննախադեպ հռչակագրով՝ հայտարարելով Թուրքիայից «իրավական պահանջների» համապարփակ թղթածրարի մշակման մասին՝ «անհատական, համայնքային և համազգային իրավունքները ու օրինական շահերը» վերականգնելու համար:

Ինչ է անհրաժեշտ. 5-6 ձու, 100-150 գ բարակ կտրատած բաստուրմա, կանաչիներ (ինչ այդ պահին ձեռքի տակ կա), կանաչ սոխ, կարագ, սև հաց: Պատրաստման եղանակը. Թավայի մեջ կարագ դնել, ավելացնել մանր կտրատած կանաչ սոխն ու բաստուրման և դնել գազօջախին: Թողնել որ այս երկու բաղադրիչները յուղի մեջ լավ տապակվեն: Այնուհետև, ձուն կոտրել, խառնել կտրատած կանաչիների հետ և […]

Անկարան Գալիպոլիի հակաքայլով պարզ դարձրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի նշումների չեզոքացման միտող իր քաղաքականությունը: Գալիպոլիի 100-ամյակի նշման պաշտոնական հայտարարությունից հետո էր միայն, որ պաշտոնական Անկարան հստակեցրեց՝ չպիտի ընդունի Հայոց ցեղասպանության 100-ամյակի երեւանյան նշմանը ներկա լինելու ՀՀ նախագահի հրավերը: Մինչ այդ, փաստորեն Թուրքիայի նախագահի լռությունը՝ հրավերին չընդառաջելու հիմնավորման բացակայությունն էր: Հիմա, Գալիպոլի-Հայոց ցեղասպանություն կամ Անկարա-Երեւան նշումների մրցապայքարի […]
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու նրա նկատմամբ իրականացված բռնությունը: Չափազանց մտահոգիչ է այն հանգամանքը, որ վերջին շրջանում ՀՀ քաղաքացիները իրենց հասրակական-քաղաքական գործունեության համար բռնությունների են ենթարկվում: Ցավալիորեն պետք է նշենք, որ ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ սեփական երկրում և ակնհայտորեն ոտնահարվում են քաղաքացիների սահմանադրորեն ամրագրված իրավունքները: Նման […]




