Բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ համոզված է, որ թատրոնը իրական կյանքում երբեք չի մեռնի «Երբ ինձ մեկ-մեկ հարցնում են` թատրոնը կմեռնի՞, պատասխանում եմ` մեռնում է` մեռնի, իրական կյանքում այնքան թատրոն կա: Բա կնունքը, հարսանիքը, թաղումը թատրոն չե՞ն, բա մեր պառլամենտը թատրոն չէ՞: Պատերազմները, աշխարհում կատարվող բոլոր գործընթացները թատրոն են, երեւի հենց դրանցից էլ ծնվել […]
23 Փետրվար 2015

“Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր հերթական անգամ փորձեց օրիգինալ երևալ՝ սեփական շոուն խաղարկելով խորհրդարանում: Չնայած այլևս քիչ չեն իրազեկ պատգամավորները, ովքեր ժառանգականի այդ “օրիգինալությանը” այսպիսի մեկնաբանություն են տալիս՝. “Հստակ ծառայում է ինչ-որ ուժերի ու ՀՀ խորհրդարում կատարում նրանց հրահանգները”: Եվ ուրեմն, հերթական ի՞նչ հրահանգ էր ստացել տիկինը: Վերջինս դեռ անցած նստաշրջանից շրջանառության մեջ է դրել՝ […]

Կոլումբիական առաջատար «El espectador» պարբերականը անդրադառնոլով Հայոց ցեղասպանության փաստին գրում է.: Ապա հավելում թե ավելի քան 1.5 միլիոն հայեր ոչնչացվեցին, ոմանք ուղղակի մահապատժի ենթարկվեցին, շատերն էլ քշվեցին դեպի անապատներ ու լեռներ: Ըստ պարբերականի` այդ իրադարձությունները Թուրքիայում ցեղասպանություն կոչելը հավասարազոր է «քրեական հանցագործության» մեջ մեղադրվելուն: «1915 թվականի ապրիլին, երբ Օսմանյան կայսրությունը միացավ պատերազմի կենտրոնական դերակատար պետություններին, […]

Ղարաբաղյան շարժում: Նորագույն, բայց մոռացված պատմություն: Այս գնահատականը տալիս է շարժման ակունքներում կանգնած և այն գլխավորած գործիչներից մեկը` Վազգեն Մանուկյանը: «Անգամ ականատեսները մեծ մասամբ մոռացել են, թե ինչ էր կատարվում, իսկ երիտասարդությունը համարյա ոչինչ չգիտի»,-նկատում է նա: Այդ չիմացությունն էլ, ըստ նրա, հնարավորություն է տալիս որոշ մարդկանց խաբեբայության միջոցով միավորներ հավաքել ժողովրդի մոտ. «Մեկը վեր […]

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ մայրաքաղաքում նախատեսված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստվել նաև մարտի 8-ից ապրիլի 7-ն ավանդաբար անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի պատշաճ անցկացմանը և հանրությանը նախապես […]
Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կահիրեում առկա փաստաթղթերը ոչնչացնելու համար Թուրքիան կաշառել է «Մուսուլման եղբայրներ»-ին. տեղեկացնում է թուրքական Demokrat Haber-ը: Այդ մասին Եգիպտոսի կառավարության նիստի ընթացքում հայտարարել է «Ջիհադ» կուսակցության հիմնադիր շեյխ Նաբիլ Նաիմը: Նա տեղեկացրել է, որ Եգիպտոսում գտնվող փաստաթղթերն այրելու համար Թուրքիան ավելի քան 1 միլիոն դոլար է վճարել: Նաիմը հայտնել է նաև, որ այդ […]
Այսօր Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները գնացել էին Շիրակի մարզի դատախազություն` դատախազ Րաֆֆի Ասլանյանից պահանջելով, որ կազմակերպի հանդիպում կամ հեռախոսազրույց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Ավետիսյանների հարազատները ցանկանում են ստանալ իրենց հարցերի պատասխանները` գործի քննության և ընթացքի մասին : Եվ մինչև ուրբաթ ժամանակ են տվել գլխավոր դատախազին` ներկայանալ և անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնել իրենց հակառակ դեպքում […]

ՙԱվելի քան 50 տարիների գրական գործունեության ընթացքում միշտ համոզված եմ եղել, որ արձակագիրը ներշնչանքին պիտի չսպասի, ամեն օր գրասեղանի առջև նստի ու տքնի, սակայն այդպես էլ բեղուն գրող չեմ դարձել: Դրա փոխարեն՝ չեմ կարծում, որ այնպիսի գործ եմ գրել, որի համար ամաչեմ: Հրատարակել եմ քսան գիրք, թարգմանվել եմ աշխարհի տասնմեկ լեզուներով: Տասներկու թատերգության հեղինակ եմ, […]

Մինչև այսօր այն թյուր կարծիքն է իշխում, թե Երևանում մետրո կառուցել թույլատրվեց միայն այն պատճառով, որ երկրի ղեկավարությունը Կենտրոնին ներկայացրած փաստաթղթերում կեղծել էր քաղաքի բնակչության թիվը` 800 հազարի փոխարեն գրելով 1 միլիոն: Իրականում երևանյան մետրոն կառուցելու հիմնավորումը դա չի եղել:





