15 Փետրվար 2015

Փետրվար 15, 2015թ. 18:39

Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, ՐաֆՖի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված կազմերով: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակը: Որոշում է կայացվել փետրվարի 20-ին, ժամը 16:00-ին Ազատության հրապարակում > ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների համաձայն հրավիրել շտապ համազգային հավաք՝ ՀՀ քաղաքացիների հետ […]


Փետրվար 15, 2015թ. 17:52

Հարկեր պետք է վճարեն բոլորը: Էական չէ, թե իշխող կուսակցության շարքերում ես տեղավորված, թե ընդդիմադիր բուտաֆորիա էս ստեղծել ու քաղաքական շանտաժով ցանկանում ես բիզնեսդ բարգավաճեցնել… Հիմա, երբ ծաղիկները մի կողմից սպարապետի անունն են հոլովում, մյուս կողմից օլիգարխի չվճարած հարկերն են ուզում ատամներով պահել, հիշեցի մի հարցազրույցում Վազգեն Սարգսյանի եղբայր Արմենի պատմած այս դրվագը: Կհիշեմ…. մի […]


Փետրվար 15, 2015թ. 17:32

«Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները դժբախտաբար սպասելի էին, և հասել էր այն պահը, որ արդեն բախումն անխուսափելի էր. այն վաղ թե ուշ տեղի պիտի ունենար: Հայաստանն այժմ մտնում է քաղաքական անկայունության և առճակատումների հանգրվան: Դժվար չէ կռահել, թե ինչ ընթացք կստանա: Ինձ համար առավել քան հստակ է, որ ստեղծված իրավիճակից Հայաստանը ոչ մի […]


Փետրվար 15, 2015թ. 17:12

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանի՝ 2015թ. փետրվարի 10-ի միջնորդությունը: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ բջջային օպերատորներից ստացվել են Վալերի Պերմյակովի կողմից մինչև դեպքն օգտագործված հնարավոր բջջային հեռախոսահամարի, Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից […]


Փետրվար 15, 2015թ. 16:50

168.am-ի զրուցակիցն է «Ռեգնում» լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը: – Պարոն Կոլերով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անակնկալ կերպով քննադատության թիրախ դարձրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Մի շարք տեսակետների համաձայն՝ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը Ծառուկյանի գործունեությանը նման կերպ անդրադարձավ նրա՝ Մոսկվա կատարած այցից հետո: Ըստ Ձեզ` արժե՞ նման կապ […]


Փետրվար 15, 2015թ. 16:44

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը Գյումրիում էր: Ինչպես գրում է Tsayg.am-ը փաստաբանը հանդիպել է տուժողների հարազատներին, ծանոթացրել գործի նախաքննության վերաբերյալ մանրամասներին: Այնուհետ փաստաբանը նշել է, որ հնարավորության դեպքում ինքը հարազատների հետ միասին կլինի դեպքի վայրում, կուսումնասիրվեն նաև զորամասից մինչև Ավետիսյանների տուն ընկած, ինչպես նաև դեպի Բայանդուր տանող ճանապարհահատվածները:


Փետրվար 15, 2015թ. 16:38

Երեկվանից Հայաստանի քաղաքական կյանքը թևակոխեց միանգամայն այլ փուլ: Մեծ հավանականությամբ, առաջիկայում ականատես կլինենք կոշտ դիմակայությունների ու առճակատումների: Նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին ունեցած, մեղմ ասած, կոշտ ելույթից հետո, երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ դա իր դեմ ուղղված պատերազմի մարտահրավեր է, որն ինքն ընդունում է: Նա համազգային մոբիլիզացիայի կոչ արեց՝ հայտարարելով. «Երեկվանից ստեղծվել […]


Փետրվար 15, 2015թ. 16:08

Վերջին շրջանում հաճախ եմ արձագանքում մեր շուրջը կատարվող իրադարձություններին։ Դա նրանից չէ, որ կյանքումս ինչ-որ փոփոխություններ կան այս կամ այն կողմ։ Փառք Աստծո, աշխատող մարդ եմ և ընտանիքս ապահովված է։ Պարզապես, լինելով Հայաստանի քաղաքացի և ապրելով Հայաստանում՝ երբևէ, նույնիսկ մտքիս ծայրով չի անցել լքել հայրենիքս։ Ես միշտ ապրել և աշխատել եմ Հայաստանում, այստեղ է իմ […]


Փետրվար 15, 2015թ. 15:42

Ֆրանսիայի Բուր-լե -Վալանս քաղաքի գրադարանի սրահում Ֆրանսիայում ապաստան ստացած թուրք սոցիոլոգ եւ գրող Փնար Սելեքը ներկայացրել է իր հեղինակած վերջին «Որովհետեւ նրանք հայ են» գիրքը։ Ինչպես գրում է Nouvelles d’Arménie պարբերականը, գրքի ցուցադրությանը ներկա է եղել 120 մարդ, որոնց թվում՝ բազմաթիվ պաշտոնական անձինք։ Գրքի ցուցահանդեսին ներկա է եղել Վալանսի եւ Բուր-լե -Վալանսի քաղաքապետներ Նիկոլյա Դարագոնը […]


Փետրվար 15, 2015թ. 15:35

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում Հայոց ցեղասպանության եւ վերջին 100 տարիներին ցեղասպանության ենթարկված բոլոր ազգերի զոհերի հիշատակը հարգող ցուցատախտակներ են փակցվել։ Նախագիծը պլանավորվում է շարունակել մինչեւ 2015թ. ավարտը, իսկ էլեկտրոնային վահանակները կամրացվեն ԱՄՆ ողջ տարածքում։ Այս մասին գրում է Armenian Weekly պարբերականը։ Վահանակների վրա հայտնվել են «Դատապարտի՛ր անցյալը, մի՛ դարձիր նոր զոհ, հիշի՛ր 1915թ. Հայոց ցեղասպանությունը» եւ […]