18 Փետրվար 2015

Փետրվար 18, 2015թ. 21:50

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ –Ուկրաինական մայդանի ծանր օրերին այդ երկրի հայ հայմայնքի ղեկավարը մի հետաքրքիր միտք ասաց՝ Հայաստանում երբեք չի լինի այն, ինչ կատարվեց Ուկրաինայում, որովհետև լինելով հին ժողովուրդ, հայերը զգուշավոր են, և որ հայ հասարակության տարբեր շերտերը, այդ թվում նաև քաղաքական ուժերը Հայաստանում մայդաններ թույլ չեն տա: Այս առումով, ինչպե՞ս կգնահատեք […]


Փետրվար 18, 2015թ. 21:25

Ընթացիկ ներքաղաքական զարգացումներին ու ՀՀԿ-ի հետ վերստին կոալիցիա կազմելու մասին շրջանառվող խոսակցություններին անդրադառնալով՝ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ երեկ լրագրողների հետ ճեպազրույցում մասնավորապես նկատել է. «Կոալիցիա վերադառնալը մեզ համար խնդիր չէ: Սակայն կոալիցիան լքելու որոշումը ինքնանպատակ չի եղել: Եթե մարդու մտքին միայն պաշտոն ունենալն է, նա կարող է հազար պատճառ բռնել այդ պաշտոնում մնալու […]


Փետրվար 18, 2015թ. 20:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Պիեռ Անդրիոյին /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքին /ԱՄՆ/ եւ նրանց ուղեկցող անձանց: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:


Փետրվար 18, 2015թ. 19:56

«Անկասկած, դա հանցագործություն էր, սակայն կոչ ենք անում համապատասխան մարմիներին հումանիտար ժեստ կատարել»,- ասաց նա, չմանրամասնելով, թե ինչ <ժեստի> մասին է խոսքը:Սակայն ավելի վաղ Բաքվում արած նրա հայտարարությունը, թե <Լեռնային Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի բանտարկյալները, պետք է հանձնվեն Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսեվորում>, պարզություն է մտցնում պետքարտուղարի խոսքում:


Փետրվար 18, 2015թ. 19:40

Ներքաղաքական վերջին իրադարձությունների առումով լրատվամիջոցներով շրջանառվում է «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի անունը` նշելով, թե վերջինս Մոսկվայից ժամանել է Հայաստան` հաշտեցնելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այս տեղեկությունները, 168.am-ը փորձեց ճշտել ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանից: – Իրականությանը համապատասխանում են միայն այնքանով, […]


Փետրվար 18, 2015թ. 19:10

Կենսունակ քաղաքացիական հասարակությունն է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պատասխանատու ՎԻԿՏՈՐԻԱ ՆՅՈՒԼԱՆԴԸ, տարածաշրջանային այցի շրջանակներում ժամանել է Երեւան, եւ ԱՄՆ դեսպանատանը հրավիրված ճեպազրույցի ընթացքում ներկայացրեց հայաստանյան հանդիպումների շարքը, ինչպես նաեւ պատասխանեց մի քանի հարցի Տիկին Նյուլանդը, բացի նրանից, որ հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ քաղաքացիական հասարակության «լայն շրջանակների» հետ, […]


Փետրվար 18, 2015թ. 19:00

«Մենք հավատացած ենք, որ Թուրքայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ երկու երկրների համար կարեւոր եւ օրակարգային… Հատկանշական է, որ Հայաստանը դուրս չի գալիս հարաբերությունների կարգավորման գործընթացից, ինչը կարեւոր է մեզ համար, քանի որ այդ գործընթացը կարող է շարունակվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական […]


Փետրվար 18, 2015թ. 18:45

Փետրվարի 20-ին համազգային հանրահավաք անցկացնելու որոշման մասին հայտարարելուց հետո, իշխանությունները հանրահավաքը տապալելու նպատակով Համաժողովրդական շարժման դեմ սանձազերծեցին մի ամբողջ ահաբեկչական արշավ` բռնաճնշումների եւ սպառնալիքների հիմնական թիրախ դարձնելով Բարգավաճ Հայաստան կուսակցությանը: Ինչպես հայտնի է, ԲՀԿ քաղխորհուրդն այսօր հայտարարություն է տարածել իշխանությունների կողմից հարուցված անօրինական խոչընդոտների պայմաններում փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ համարելու մասին: Հայ Ազգային Կոնգրեսը ըմբռնումով […]


Փետրվար 18, 2015թ. 18:15

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նյուլանդին: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ տիկին Նյուլանդի այցը Երևան, նոր շունչ կհաղորդի հայ-ամերիկյան բարձր մակարդակի երկխոսությանը: Հանրապետության Նախագահի համոզմամբ, այսպիսի այցերը լավ հնարավորություն են` քննարկելու ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային հարցեր […]


Փետրվար 18, 2015թ. 17:19

«Ի՞նչ անենք, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում իսկապես առաջընթաց գրանցվի և ոչ թե սիրուն բառեր ասվեն, որոնք սեպտեմբերի 3-ից հետո շատ ենք լսել, ո՞րն է Հայաստանի գործողությունների ծրագիրը»,- նման հարց է հնչեցրել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Պատգամավորն իր տարակուսանքն է արտահայտել, որ մինչ այժմ գաղտնի է պահվում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի բանակցված ու համաձայնեցված մասը, այն […]