27 Փետրվար 2015

Փետրվար 27, 2015թ. 22:41

Վալերի Պերմյակովին բանակային ծառայության համար պիտանի ճանաչած, Անդրբայկալյան շրջանի տարբեր ատյաններում աշխատող 52 անձինք պատասխանատվության կենթարկվեն։ Այս մասին Անդրբայկալյան շրջանի ազգային քաղաքականության հարցերով կլոր սեղանի ժամանակ հայտնել է 29-րդ համազորային բանակիբարոյահոգեբանական ապահովման բաժնի պետ Դմիտրի Կիսելևը: «Պատասխանատվության են ենթարկվելուՎալերի Պերմյակովին բանակային ծառայության համար պիտանի ճանաչած բոլոր անձիք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է zabmedia.ru-ն ։ […]


Փետրվար 27, 2015թ. 21:51

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդին կարծում է, որ Բաղդադ-Երևան-Էրբիլ ուղիղ չվերթի մեկնարկով նոր հնարավորություններ են բացվում Հայաստանի և Իրաքի առևտրաշրջանառության, ուղևորափոխադրումների և գործընկերային հարաբերությունների զարգացման համար: Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդին և նրա գլխավորած պատվիրակությունը, ովքեր Երևան էին ժամանել փետրվարի 26-ին առաջին անգամ կայացած Բաղդադ-Երևան-Էրբիլ ուղիղ չվերթով, այսօր հանդիպել են Հայաստանի […]


Փետրվար 27, 2015թ. 21:50

«Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նախաձեռնել է հանդիպումների շարք` նոր ընդդիմադիր բևեռ ձևավորելու նպատակով, և նշվել էր, թե այդ հանդիպումներին մասնակցել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Տեղեկացնում եմ, որ այո, նման ֆորմատով քննարկումներ անցկացնելու վերաբերյալ առաջարկ Պարույր Հայրիկյանի կողմից արվել է կուսակցությանը, եղել է նաև հանդիպում կուսակցության նախագահ […]


Փետրվար 27, 2015թ. 20:56

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարը աղոտ է: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը: Քլափերը նշել է, որ հայկական ու ադրբեջանական զինված ուժերի հակամարտ գծում 2014 թվականին արձանագրվել է հրադադարի խախտումների և զոհերի թվի աճ: Ջեյմս Քլափերը ընդգծել է, որ լարվածության սրացումը վկայում է, որ հակառակորդ զինված […]


Փետրվար 27, 2015թ. 19:00

Ռուսաստանի Դաշնության Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը այսօր հայտարարել է, որ մոտ ապագայում դատարանը մի շարք աղմկահարույց գործեր է լսելու, այդ թվում՝ Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը։ Այս մասին հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանում սպասում են նաև Վալերի Պերմյակովի գործին, փոխանցում է […]


Փետրվար 27, 2015թ. 16:14

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է անցանկալի անձանց վերջին` ճշգրտված «սեւ ցուցակը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջան ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւն այսօր Բաքվում լրագրողներին հայտնել է, որ նոր «սեւ ցուցակում» նշված է 435 մարդու անուն, որոնք Ադրբեջանի համար անցանկալի անձ են համարվում: «Այդ ցուցակում ընդգրկվում են առան ց ադրբեջանական իշխանություն […]


Փետրվար 27, 2015թ. 16:10

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը փետրվարի 25-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի նորանշանակ համանախագահ, Իլինոյս նահանգի հանրապետական կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ: ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ դեսպան Սարգսյանը շնորհավորել է կոնգրեսականին համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ և ամենայն հաջողություն մաղթել իր պատրականությունների իրականացման գործում: Հանդիպմանը կողմերն անդրադարձել […]


Փետրվար 27, 2015թ. 15:54

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, ում ընտանիքը ևս ադրբեջանական ջարդերից փախուստի է դիմել, արձանագրում է, որ Սումգաիթյան ողբերգության հերթական տարելիցն անցնում է առանց որևէ պետության կողմից քաղաքական ու իրավական ճշգրիտ գնահատականներ տալու: «Այն ժամանակ Ամերկայի Միացյալ Նահանգները շատ պարզ ձևով օգտագործեց Սումգաիթի հայերի հարցը Սովետի հետ իրենց հարաբերությունների ու ինչ-որ նպատակների հասնելու հարցում: Բայց Խորհրդային միության փլուզումից […]


Փետրվար 27, 2015թ. 15:47

«Ժառանգություն» կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին մասնակցելու հրավեր չի ստացել: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: «Մենք այս պահին հրավեր չենք ստացել ԲՀԿ համագումարին մասնակցելու, սակայն չգիտեմ ընդհանրապես նրանք այլ քաղաքական ուժերի հրավիրելո՞ւ են, թե ոչ»,- նշեց Հակոբյանը: Հարցին, թե համագումարի ընթացքում ԲՀԿ-ն հստակեցնելու՞ է «Ժառանգության» հետ հետագա […]


Փետրվար 27, 2015թ. 14:04

Ռուսաստանը և Հայաստանը ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամներ են, հետևաբար` փոխադարձ պարտավորվածություններ ունեն կոլեկտիվ անվտանգության և բազմակողմանի հարաբերությունների ձևաչափի հարցերում: Այդ մասին Regnum-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին՝ պատերազմի դեպքում Ռուսաստանը կմիջամտի՞ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի կողմից: «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և, բնականաբար, ունի իրավաբանորեն ամրագրված պարտավորություններ մեր երկրի ռազմական անվտանգությանն […]