3 Փետրվար 2015

Փետրվար 3, 2015թ. 22:16

Բացի այդ, Հայաստանը ռազմական ամուր դաշինք ունի Ռուսաստանի հետ և դիվանագիտական խորը հարաբերություններ Իրանի հետ: Այդ ամենը վատ նորություններ են թուրքերի, ադրբեջանցիների և, ինչու չէ, նաև անգամ հրեաների համար: Ահա թե որն է պատճառը, որ այս բոլոր խմբերը ֆինանսավորվում են՝ ժողովրդին հեղափոխություններ հրահրելու համար:


Փետրվար 3, 2015թ. 22:03

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խորհրդային այլախոհ ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ հետ -Հայաստանում իշխանափոխության իրականացման ցանկություն, նպատակ հետապնդող քաղաքական ուժը, շարասյուն կազմած մեկնեց Արցախ, որպեսզի Հայաստանի իշխանափոխության սկիզբը սկսի Արցախի Հանրապետությունից: Սա չի՞ նշանակում պատերազմական իրավիճակում գտնվող Արցախը ներքաշել հայաստանյան ներքաղաքական ինտրիգների մեջ: -Մեր ամբողջ ժողվուրդը պետք է գիտակցի, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել և ունենում: […]


Փետրվար 3, 2015թ. 17:55

Ակնհայտ է, որ վերջերս մեր հասարակություն ներթափանցել են կեղծ արժեքներ, հայտնվել են կեղծ հերոսներ և հայրենասերներ, ովքեր մեր պետության համար դժվարին ու վճռական պահերն օգտագործում են հանդես գալու իբրև հայրենասիրության շոումեններ: Այլ կերպ չենք կարող անվանել Արցախի իշխանությունների հորդորներն արհամարհող դեպի Արցախ ավտոերթի կազմակերպիչներին:


Փետրվար 3, 2015թ. 01:41

Հայաստանում կան ներքաղաքական խնդիրներ, ինչ-ինչ քաղաքական ուժեր խնդիրներ ունեն իշխանությունների հետ, դժգոհ են իշխանություններից, պետք է իրենց շարժումը ծավալեն Հայաստանում, իրենց գաղափարները հասանելի դարձնեն Հայաստանում, Ղարաբաղում նման բան անելն անիմաստ է, ուստի ինչո՞ւ ԼՂ-ին խառնել նման ներքաղաքական հարցերին:


Փետրվար 3, 2015թ. 01:26

«Շարժում 88» կուսակցության հայտարարությունը «Շարժում 88» կուսակցությունը խստորեն դատապարտում է հունվարի 31-ին ԼՂՀ եւ ՀՀ սահմանին «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնությունները, ազատ կամարտահայտման եւ մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարումները։ Կատարվածի եւ դրան հաջորդած զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա։ Մենք կոչ ենք անում իշխանություններին զերծ մնալ մարդու իրավունքների ոտնահարմանն ուղղված […]


Փետրվար 3, 2015թ. 01:18

Հարց.– Պարոն Քոչարյան, թուրքական կողմը անընդունելի է որակել Հայաստանի արձագանքը՝ Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձին նվիրված միջոցառումներին ՀՀ Նախագահին ուղղված հրավերին։ Ինչպե՞ս եք դա գնահատում։ Շավարշ Քոչարյան. Պարզվում է, թուրքական դիվանագիտության համար ընդունելի է ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու՝ Թուրքիայի Նախագահին ուղղված ՀՀ Նախագահի հրավերին չպատասխանելով՝ հենց այդ օրը տեղափոխել […]


Փետրվար 3, 2015թ. 00:43

Ըստ «Ստրատֆոր»ի զեկույցի՝ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հետխորհրդային տարածքում Մոսկվայի ամենահավատարիմ դաշնակիցներ Բելառուսը և Հայաստանը հնարավոր է վերանայեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Արևմուտքի հետ հակամարտության լույսի ներքո:


Փետրվար 3, 2015թ. 00:39

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով Բերձորում տեղի ունեցած ծեծուջարդին, ասաց, որ ինքը թեև չի ողջունում Ժիրայր Սեֆիլյանի ու նրա ընկերների իշխանափոխություն քարոզող ավտոերթը դեպի Արցախ, սակայն միաժամանակ ցնցված է Արցախի ոստիկանության հանցագործությունից: «Ես ունեմ իմ ուրույն տեսակետը էս հարցի վերաբերյալ: Նախ առաջինն ասեմ, որ շատ հարգելով պարոն Սեֆիլյանին` որպես Արցախի ազատամարտի կարկառուն ներկայացուցչի, […]


Փետրվար 3, 2015թ. 00:15

Հունվարի 26-30-ը Ստրասբուրգում տեղի ունեցավ ԵԽ ԽՎ այս տարվա առաջին լիագումար նստաշրջանը: Հայաստանյան պատվիրակության անդամներն այն համարում են ծավալուն հարցերով հագեցած նստաշրջան: Չնայած պատվիրակությունը ստիպված է եղել մասնակցել կրճատված կազմով՝ 8 անդամից երեքը չեն մասնակցել, սակայն մերոնց հաջողվել է ակտիվորեն աշխատել բոլոր հարթակներում: Դեռեւս 2014-ի նոյեմբերին ԵԽ ԽՎ մշտական հանձնաժողովը բանաձեւ ընդունեց, որով դատապարտում էր […]