ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին հանձնարարել է իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին այցելել Լաչինի միջանցք։ ԵԱՀԿ նախագահն այդ մասին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։ «Անցյալ շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցներից հետո, որպես ԵԱՀԿ նախագահ, ես հանձնարարել եմ իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին՝ այցելել Լաչինի միջանցքի շրջակա տարածքներ և հաղորդել ինձ մանրամասներ ներկա իրավիճակի […]
16 Օգոստոս 2023


Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու՝ Ադրբեջանի մտադրության կանխման հրամայականը:

Նաև՝ ՄԱԿ- ում Հայաստանի ներկայացուցչի և պատվիրակության… Եթե ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդն (ԱԽ) անտեսի ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ օգոստոսի 11-ի դիմումը, և արտահերթ նիստ չհրավիրի, կամ, ինչն ավելի հավանական է, արտահերթ նիստ հրավիրելով, դիմումին համապատասխան ընթացք չտա և Ադրբեջանին չպարտադրի կատարել ՄԱԿ- ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6- ի որոշումների պահանջները […]

Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադառնալով Արցախում արձանագրված 40-ամյա մեր հայրենակցի սովամահությանը, ասել է.«Մենք գնալով ավելի ու ավելի շատ ենք խրվում դժոխքի մեջ։ Եվ հայ մարդկանց մահերը ոչ ավելի, ոչ պակաս՝ սովից, համարում եմ, որ մեր բոլորիս խղճի վրա է, ոչ միայն իր պարագլուխներով հանդերձ այս հանցախմբի» «Յոթ-ութ տարի առաջ եթե մարդկանց ասեիր, […]

Հայաստանում հեռուստաէկրաններին կհայտնվեն հայտնի «աստղերը», որոնք կբացատրեն հայ ժողովրդի դժբախտ ճակատագրի մեջ ռուսների մեղքը: Նրանք կշեշտեն սկանդինավյան երկրներից խաղաղապահներ բերելու անհրաժեշտությունը:

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հրապարակել է մի փաստաթուղթ, նշելով, թե այդ փաստաթղթում նշված կետերն առաջարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Այս փաստաթուղթն է առաջարկել Լավրովը հուլիսի 25-ին… Ստիպված եմ հրապարակել, որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչ է իրականում կատարվում… Այսօր Պուտինը հնարավորություն ունի ՄԱԿ-ի անվտանգության նիստին փոխել իր վերաբերմունքն ու պլանները… […]

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է: Նախորդիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն: Քննվում է պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները: ՀՀ պաշտպանության […]

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ղեկավարման տարիներին պարոն Սմբատյանի մասշտաբային եւ հումանիտար կարեւոր նախաձեռնությունները հիշարժան իրադարձություններ էին Համագործակցության բոլոր երկրներում։

Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «…մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի…»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:

«Լեռնային Ղարաբաղում առկա մարդասիրական ճգնաժամը հնարավոր է դարձել Իսրայելի աջակցությամբ… Ստեղծված մարդասիրական ճգնաժամը, Իսրայելի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը և հրեա ժողովրդի պատմական ու բարոյական կապը հայ ժողովրդի հետ միավորվում են՝ ստեղծելով հստակ բարոյական պատասխանատվություն։ Իսրայելը պետք է բարոյական դիրքորոշում ընդունի և կոչ անի Ադրբեջանին անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը»




