Օգոստոս 2023

Օգոստոս 16, 2023թ. 22:46

Նա շուրջ 280 կմ ոտաբոբիկ քայլել է Գերմանիայով մեկ ու բարձրացրել իրազեկվածությունը Արցախում կատարվող հումանիտար աղետի վերաբերյալ։ Արդեն Համբուրգում նրան միացել են այլ հայեր։ Գերմանիայում բնակվող երիտասարդ Գևորգ Բաբայանը իր երկու ընկերների հետ եվրոպացիների ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում աճող հումանիտար ճգնաժամի խնդրի վրա: Նա շուրջ 280 կմ ոտաբոբիկ քայլել է Գերմանիայով մեկ ու բարձրացրել […]


Օգոստոս 16, 2023թ. 22:35

Նիդեռլանդների խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը Արցախում ստեղծված իրավիճակի հարցով դիմել են երկրի վարչապետ Մարկ Լյուտեին և արտգործնախարար Վոպկե Հուստրային։ Կից հրապարակվել է փաստաթուղթ, որում խորհրդարանականները պահանջում են, որ վարչապետն ու արտգործնախարարը ՄԱԿ–ի ԱԽ նիստում գործեն ցեղասպանության կանխարգելման կոնվենցիային համապատասխան:


Օգոստոս 16, 2023թ. 21:38

Տարվում է ատելության վրա հիմնված ֆաշիստական կազմակերպված պետական քաղաքականություն՝ Հայաստանի ամբողջ տարածքը ադրբեջանական ներկայացնելու համար:



Օգոստոս 16, 2023թ. 21:24

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը դատապարտում է ԵՄ առաքելության կողմից ցուցաբերված անմիտ պահվածքը՝ դիտորդական առաքելության ուղղությամբ ադրբեջանական կրակոցները հերքելու, ապա, տեսաապացույցների հրապարակումից հետո հաստատելու հարցում։ «Այդ մոտեցումը ոչ միայն վտանգում է առաքելության վստահելիությունը, այլև լուրջ կասկածներ հարուցում դրա ընդհանուր արդյունավետության վրա: Նման անխոհեմ պահվածքը զգալի քաղաքական հետևանքներ է պարունակում և, որ ավելի տագնապալի է, վտանգում […]


Օգոստոս 16, 2023թ. 21:16

«Մենք ուշի-ուշով հետևում ենք զարգացումներին։ Նպատակ սահմանելով նման քայլով կանխել զանգվածային ոճրագործությունները, ներառյալ` պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը՝ հույս ունենք, որ ՀՀ իշխանությունները ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրների հետ կատարել են անհրաժեշտ աշխատանք


Օգոստոս 16, 2023թ. 21:03

Обращение за помощью в Армении представляет не менее серьезную угрозу для таких людей, как Вера Овсепян, 64-летняя пациентка гемодиализа за последние пять лет, потерявшая зрение. «Я прикован к своей кровати и тоскую жить. Такие люди как я тоже заслуживают шанса на жизнь. Прошу мировое сообщество помочь народу Арцаха и всем тяжело больным больным в их […]


Օգոստոս 16, 2023թ. 20:49

ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին հանձնարարել է իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին այցելել Լաչինի միջանցք։ ԵԱՀԿ նախագահն այդ մասին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։ «Անցյալ շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցներից հետո, որպես ԵԱՀԿ նախագահ, ես հանձնարարել եմ իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին՝ այցելել Լաչինի միջանցքի շրջակա տարածքներ և հաղորդել ինձ մանրամասներ ներկա իրավիճակի […]


Օգոստոս 16, 2023թ. 20:43

Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու՝ Ադրբեջանի մտադրության կանխման հրամայականը:


Օգոստոս 16, 2023թ. 19:44

Նաև՝ ՄԱԿ- ում Հայաստանի ներկայացուցչի և պատվիրակության… Եթե ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդն (ԱԽ) անտեսի ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ օգոստոսի 11-ի դիմումը, և արտահերթ նիստ չհրավիրի, կամ, ինչն ավելի հավանական է, արտահերթ նիստ հրավիրելով, դիմումին համապատասխան ընթացք չտա և Ադրբեջանին չպարտադրի կատարել ՄԱԿ- ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6- ի որոշումների պահանջները […]