Օգոստոս 2023

Օգոստոս 17, 2023թ. 14:24

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական կեղծ խաղաղասիրության հերթական ապացույցը` 4 օր առաջ իշխանական հեռուստատեսությամբ` Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտեզով ներկայացվում է Ադրբեջան` համայնքներով հանդերձ: Այս պետության իշխանությունը չունի խաղաղության որևէ մտադրություն ու ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար: Ի՞նչ խաղաղություն այս մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից […]


Օգոստոս 17, 2023թ. 01:03

Այս պահին ընթանում է Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի և Թուրքիայի, ԵՄ-ի ներկայացուցիչներ։ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի Գործառնությունների և շահերի պաշտպանության բաժնի ղեկավար Էդեմ Վոշորնուն տեղեկացրեց․ «Գրասենյակը ներկայումս հնարավորություն չունի անկախորեն ճշտելու տեղեկություններ, որոնք վերաբերում են մարդկանց կամ ապրանքների տեղափոխումն այն ուղիներով, որոնց թվում […]


Օգոստոս 17, 2023թ. 00:51

Մենք մտահոգված ենք Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով։ Հատկապես մտահոգիչ են շրջափակման ուժեղացման մասին հաղորդագրությունները, ինչը խոչընդոտում է քաղաքացիական բնակչությանը օգնություն տրամադրելուն։


Օգոստոս 17, 2023թ. 00:43

Չինաստանն ուշիուշով հետևում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին և կոչ է անում առկա վեճերը լուծել երկխոսությամբ, քննարկումների և խորհրդակցությունների միջոցով։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստում այս մասին ասաց ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը։ «Չինաստանն ուշիուշով հետևում է իրավիճակի զարգացումներին և մշտապես կոչ է անում, որ Լաչինի […]


Օգոստոս 17, 2023թ. 00:36

Թեև Լաչինի միջացքի խնդրով պայմանավորված հայկական ու ադրբեջանական կողմերի փաստարկները տարբեր բացատրություններ են պարունակում, այնուամենայնիվ, տեղում մարդկանց ապրուստի երաշխավորումը պետք է առաջնային լինի, հատկապես՝ ամենախոցելի խմբերի՝ հիվանդների և քրոնիկ հիվանդների, տարեցների, կանանց և երեխաների համար: Նրանց կյանքը չպետք է սպառնալիքի ներքո լինի»


Օգոստոս 17, 2023թ. 00:28

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքում արդեն ութ ամիս փոխադրումների սահմանափակումն ու ամբողջական շրջափակումը հանգեցրել է ներկայիս ճգնաժամի։


Օգոստոս 17, 2023թ. 00:00

Միջանցքի ապաշրջափակում ասելով՝ ոչ միայն հասկանում ենք Հակարիի կամրջին անօրեն տեղադրված անցակետը, այլ նաև մեր խնդիրն այն է, որպեսզի այսպես կոչված էկոակտիվիստների հավաքի վայրից ռուս խաղաղապահների թույլտվությամբ տեղակայված ադրբեջանական զինված ուժերը հանվեն:


Օգոստոս 16, 2023թ. 23:50

Մինչ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նիստ է նախապատրաստվում, անցած 3 օրվա ընթացքում Ադրբեջանը մի քանի անգամ կրակ է բացել ՀՀ-Ադրբեջան սահմանին գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ, ինչը նշվել է նաև ԵՄ առաքելության կողմից։ Այդ մասին թվիթերյան (X) իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը․ «Ադրբեջանը խախտում է հրադադարը ԼՂ-ում. որպես հայտնի մարտավարություն, […]



Օգոստոս 16, 2023թ. 23:10

Արցախում սովից 40-ամյա հայ է մահացել ։ Կրկնեմ …ԱՐՑԱԽՈՒՄ …ՍՈՎԻՑ…ՀԱՅ…ՄԱՐԴ Է …ՄԱՀԱՑԵԼ ։ Եվ թող ոչ ոք հիմա չհամարձակվի նույնիսկ ծպտուն հանել, որ այդ տղայի մահը չի կարելի քաղաքականացնել։ Նրան սպանել են թուրքերն ու ազերրները, մարդկանց սովամահության ենթարկելով։ Բայց նրան սպանեցին նաև նրանք, ովքեր մեր ԱԶԳ ը բաժանում էին և շարունակում են բաժանել հայաստանցիների և […]