Այսօր՝ օգոստոսի 14-ին, «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը լուր է տարածել, թե, իր ունեցած տեղեկություններով, «ռուս խաղաղապահները, Արցախի իշխանություններից գաղտնի, պայմանավորվել են ադրբեջանցիների հետ, և Լաչինի միջանցքով Հայաստան տեղափոխել ռուսական բազայի մոտ 10 քաղաքացիական աշխատակցի»։ Տեղեկությունը ճշտելու համար «Արցախպրես» լրատվական գործակալությունը մեկնաբանություն է խնդրել ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանից, ով ի պատասխան նշել է, որ […]
Օգոստոս 2023


Օգոստոսի 14-ից օգոստոսի 20-ը Patriot կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում՝ Կուբինկա օդանավակայանի Ալաբինո պոլիգոնում անցկացվում է «Բանակ 2023» միջազգային ռազմատեխնիկական ֆորումը։ Ինչպես հայտնում է rusarmyexpo.ru-ն, ռուսական և արտասահմանյան ընկերությունները կցուցադրեն զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի ժամանակակից և առաջադեմ մոդելներ։ Տեղի կունենան գիտական և գործնական հանդիպումներ, փորձագիտական խորհրդատվություն համաշխարհային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ, կիրականացվեն մշակութային լայնածավալ ծրագրեր։ Ֆորումի այցելուները կկարողանան […]

Օգոստոսի 9-ին Կոռնիձոր էր հասել նաև Ֆրանսիայի քաղաքների հումանիտար օգնությամբ բեռնված մեքենան

Հրդեհ է բռնկվել Երեւանի «Նաիրիտ» գործարանի մոտակայքում գտնվող գրենական պիտույքների պահեստում։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիսի փողոցում գտնվող գրենական պիտույքների պահեստում (մոտ 100 քմ)։ Հրդեհը մեկուսացվել […]

Ինչպես և սպասելի էր, սեփական ինքնագովազդով զբաղվող քայլիստ «չրերի» ՏիԿոն, ով մի քանի օր առաջ նստել էր “վերջին” Գազելի ղեկին, համապատասխան թույլտվություն չի ունեցել միկրոավտոբուս վարելու համար…

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 13-ի 22։45-ից օգոստոսի 14-ի ժամը 07:05-ը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Հարգելի հայրենակիցներ, „Stop mediaterrorowi w Armenii!” («Դադարեցնե՛լ մեդիատեռորը Հայաստանում») նախաձեռնությունը՝ լեհ-ամերիկյան «Ազատություն» հիմնադրամի ՌԻՏԱ ծրագրի ֆինանսական աջակցությամբ, լրագրողների, բուհերի լրագրության ֆակուլտետների ուսանողների համար Երեւանում կիրականացնի անվճար վերապատրաստման դասընթաց՝ ճանաչողական (կոգնիտիվ) պատերազմի թեմայով: Մասնակիցներին կտրվեն մասնակցությունը հավաստող միջազգային վկայականներ: Երկօրյա հանդիպումների ընթացքում ի թիվս այլնի՝ կքննարկվեն հետեւյալ հարցերը. – ճանաչողական պատերազմ. ազդեցությունը, իրականացման եղանակները, ճանաչողական պատերազմի տարրերի ճանաչումը […]

Մեր ժողովուրդն անտարբեր է դարձել ոչ միայն Արցախի հանդեպ, այլև՝ ամեն ինչի։ Մենք դադարում ենք միասնական, ապրումակցային հասարակություն լինել։

Այս բոլոր վիճաբանություններից կարելի էր խուսափել, եթե «Դիսնեյը» մի փոքր ուսումնասիրություն կատարեր՝ նախքան նման անհիմն արկածախնդրության գնալը:

1991թ սեպտեմբերի 2-ին հռչակվեց հայերով բնակեցված ԼՂՀ անկախությունը: 1991թ սեպտեմբերի 22-ին հռչակվեց ալբանացիներով բնակեցված Կոսովոյի անկախությունը: 1991թ հոկտեմբերի 22-ին Ալբանիան ճանաչեց Կոսովոյի անկախությունը: 1991թ սեպտեմբերի 2-ից մինչ այսօր Հայաստանը ԼՂՀ անկախությունը չի ճանաչել: 90-ականների կեսերին ԼՂՀ-ում և Կոսովոյում պատերազմ էր: 90-ականների կեսերին Կոսովոն ապավինեց Հավաքական Արևմուտքին, ԼՂՀ-ն՝ ՌԴ-ին: ՀՀ և ԼՂՀ ղեկավարների պնդմամբ, ԼՂՀ խնդրի […]




