Սեպտեմբեր 2023

Սեպտեմբեր 25, 2023թ. 22:53

Արթուր Եղիազարյանը ահազանգ է հնչեցնում` ֆեյսբուքյան իր էջում գրելով հետևյալի մասին. «ՇՏԱ՛Պ, ՏԱԳՆԱ՛Պ, ԱՂԱՉԱՆՔ: Հենց նոր սանիկս զանգեց Ստեփանակերտից, խնդրեց հանրայնացնեմ։ Ասում է քաոսային վիճակ է այնտեղ՝ վառելիքի պահեստային ռեզերվուարի պայթյունից հետո։ Բազմաթիվ, հարյուրավոր զոհեր, այրված ու մոխրացած մարդիկ։ 300-ից ավելի ծանր վիրավորներ՝ 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներով։ Ասում է անգամ մորֆի չկա, որ վիրավորների ցավերը […]


Սեպտեմբեր 25, 2023թ. 22:50

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի սեպտեմբերի 24-ի ուղերձը պարունակում է «անընդունելի հարձակումներ Ռուսաստանի դեմ և չի կարող այլ բան չառաջացնել, բացի մերժումից»։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Փորձ է արվում ազատվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Նիկոլ Փաշինյանի […]


Սեպտեմբեր 25, 2023թ. 22:36

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանն է։


Սեպտեմբեր 25, 2023թ. 22:14

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը: Ստորեւ ներկայացնում ենք նամակը. «Նորին Գերազանցություն Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Երևան Հարգելի պարոն վարչապետ, Ձեզ և Հայաստանի ժողովրդին հղում եմ իմ լավագույն մաղթանքներն Անկախության տոնի առթիվ։ Այս տարի, երբ նշում ենք այս վեհ առիթը, մենք նաև սգում […]


Սեպտեմբեր 25, 2023թ. 12:58

Այս պահին կեղծում են ոստիկանական արձանագրությունը, որ ինձ ձերբակալեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Դավիթ Սարգսյանը։ Նշենք, որ ԵՊՀ ռեկտորի ընդունարանից կարմիր բերետավորները բերման էին ենթարկել ԵՊՀ ՈւԽ նախկին նախագահ, լրագրող Դավիթ Սարգսյանին և դասախոս Ցոլակ Ակոպյանին։ Սարգսյանն ու Ակոպյանը բերման են ենթարկվել, քանի որ նրանք պահանջում էին, որպեսզի գաղտնիության պայմաններում անցկացվող […]


Սեպտեմբեր 25, 2023թ. 12:50

Հայաստանի դե-ֆակտո վարչապետի վերջին ելույթում հիշատակված «ծայրագավառ» բառը թուրքերենում թարգմանվում է «vilayet» (վիլայեթ)։ Եթե նա մնաց վարչապետ, մեր հաջորդ պետությունը կոչվելու է «Թուրքիայի արևելյան վիլայեթ» կամ «Իրևանի վիլայեթ»։ Սովորե՛ք, կարող է պետք գալ։ Եթե չեք ուզում այս ապագան, ապա պետք է դուրս գալ պայքարի։ Այսօր ու վաղը։ Վարուժան Գեղամյան, պ.գ.թ. թուրքագետ


Սեպտեմբեր 25, 2023թ. 12:48

Թյուրքագետ պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է «Արցախին ի աջակցություն և Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների դեմ բողոքի բազմահազարանոց ցույցերը անհանգստացնում են ոչ միայն իշխանություններին, այլև այս իշխանությունների գլխավոր գործընկերոջը՝ Թուրքիային։ Այդ է պատճառը, որ թուրքական մեդիան Հայաստանի իշխանություններից էլ ավելի եռանդուն կերպով պնդում է, որ Երևանի փողոցներում «հեղաշրջման փորձ է» և հետևաբար պետք է պաշտպանել Փաշինյանին։ Կից […]


Սեպտեմբեր 24, 2023թ. 21:27

Տեղեկատվական շտաբի ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.  «Մարդիկ չգիտեն ինչ անեն։ Մի մասը հուղարկավորել են իրենց հարազատներին, մի մասը մտածում է, թե ինչպես դիակները տեղափոխի Հայաստան, մի մասն էլ մտածում է նորից հողից հանի հոր, որդու, եղբոր, ամուսնու դին թե չէ»։


Սեպտեմբեր 24, 2023թ. 21:21

Քննչական կոմիտեն Լեւոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան: Այդ մասին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։ Ավելի վաղ նրա փաստաբանը հաղորդել էր, որ քննիչը Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։


Սեպտեմբեր 24, 2023թ. 21:17

Լեռնային Ղարաբաղից 120 հազ․ հայ  կմեկնի Հայաստան, քանի որ չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և վախենում է էթնիկ զտումներից։ Այս մասին Reuters-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ «Մեր ժողովուրդը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում։ 99,9 տոկոսը նախընտրում է լքել պատմական հողերը»,- հայտարարել է Բաբայանը։ «Մեր խեղճ ժողովրդի ճակատագիրը պատմության մեջ կմնա որպես ամոթ […]