Սեպտեմբեր 2023

Սեպտեմբեր 22, 2023թ. 00:42

«Այս պահին ԼՂ-ում իրավիճակը մնում է ծանր, մենք տեղեկություններ ենք ստանում քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին»․ ԱՄՆ ներկայացուցիչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է  հրավիրել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հարցով։ ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով, որը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական […]


Սեպտեմբեր 22, 2023թ. 00:32

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հարցով։ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին հարաբերությունների նախարար Կատրին Կոլոննան իր ելույթում ասաց, որ Ֆրանսիան հրատապ նիստ է հրավիրել՝ հաշվի առնելով իրավիճակի լրջությունը Լեռնային Ղարաբաղում։ «Մի քանի շաբաթ շարունակ մեծածավալ զորք եւ ռազմական տեխնիկա կիրառելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին որոշեց մեծամասշտաբ ռազմական […]


Սեպտեմբեր 22, 2023թ. 00:28

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումների արդյունքներն ու իրականացրած վերլուծությունները վկայում են, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է: Ըստ հանրամատչելի աղբյուրների և քաղաքացիներից ստացված տեղեկությունների՝ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ մեծ թվով քաղաքացիական բնակիչներ, ներառյալ՝ երեխաներ: Ռազմական գործողություններով պայմանավորված՝ Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերից տարհանվել […]


Սեպտեմբեր 22, 2023թ. 00:23

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հարցով։ Միացյալ Թագավորության արտաքին հարաբերությունների նախարարն իր ելույթում հայտարարեց, որ Միացյալ Թագավորությունը մտահոգված է այն լուրջ ճնշումներով, որոնք կրում է ԼՂ ժողովուրդը։ «Տեղում մարդասիրական կարիքն ահռելի է, շարունակում է մեծանալ։ Ադրբեջանը հայտարարեց, որ ռազմական գործողություն է սկսում։ Մեր գործընկերներից շատերի հետ Միացյալ […]



Սեպտեմբեր 21, 2023թ. 17:23

«Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը ողջունում ենք տագնապալից պայմաններում: Երկար ամիսների սովից ու տառապանքից հետո, այսօր Արցախը գտնվում է մահվան դեմ հանդիման: Արդարև, Ադրբեջանի հետզհետե ծավալող սպառնալիքների ու սադրանքների առջև զիջումներ արեցինք, վարեցինք բանակցություններ, արեցիքն հայտարարություններ, հրապարակեցինք դատապարտություններ, դիմեցինք միջազգային համայնքին, թակեցինք մեր մոտ ու հեռու բարեկամների դռները: Սակայն, ոչինչ չփոխվեց: Ո՛չ ոք չլսեց մեզ: […]


Սեպտեմբեր 21, 2023թ. 17:11

Մարդիկ հուսահատ փնտրում են իրենց հարազատներին՝ զանգահարելով ՄԻՊ-ի գրասենյակ՝ իրենց հարազատների մասին չնչին նորություն իմանալու հույսով: Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Ստեփանակերտի փողոցները լցված են տեղահանված քաղաքացիներով, որոնք քաղցած են, վախեցած և անորոշության մեջ»,- գրված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի վրա։ Ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել […]


Սեպտեմբեր 21, 2023թ. 02:08

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունը քաղաքական կոմպետենտություն է ցուցաբերել Ղարաբաղի հետ կապված իրավիճակում: Այս մասին տեղեկանում ենքria.ru-ից: ««Հայաստանի իշխանություններն անսպասելիորեն քաղաքական կոմպետենտություն դրսևորեցին: Մենք գնահատում ենք դա և համարում կարևոր քայլ։ Իրադարձությունները դրական ազդեցություն կունենան գործընթացի վրա, ինչը երկարաժամկետ խաղաղություն կստեղծի Հարավային Կովկասում։» Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը […]


Սեպտեմբեր 21, 2023թ. 01:37

Ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը, անդրադառնալով վերջին օրերին Արցախում ծավալված դրամատիկ իրադարձություններին, այն որակել է՝ որպես կապիտուլյացիա։ «Լեռնային Ղարաբաղ. պատմության ավա՞րտ, թե՞ նոր գլուխ» վերտառությամբ մեկնաբանությունում Մարկեդոնովն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին, Երևանի արձագանքին, ձեռք բերված համաձայնություններին, ինչպես նաև կայանալիք հանդիպմանը Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների միջև։ Նա նաև գրել է, որ ակնհայտ են ադրբեջանա-թուրքական […]


Սեպտեմբեր 21, 2023թ. 00:51

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասում են` խոսքն ուժ ունի. երբ ասում ես, հասնում է տիեզերք և մի օր անպայման վերադառնում բազմապատկված։ Դե ուրեմն մի խնդրանք ունեմ։ Խնդրում եմ` օգտագործեք միայն Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթները։ Գործող իշխանությունից էլ պահանջելու ոչ մի բան չունեմ, միայն ինքս ինձնից եմ պահանջում, բայց խնդրել […]