Թուրքիայի ընդդիմադիր ուժերի հետ արտգործնախարար Ահմեդ Դավութoղլուի հանդիպում-քննարկումները շարունակվում են: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ այդ հանդիպումները շատ կարևոր են, դրանք հնարավորություն են տալիս քաղաքական ուժերին ծանոթանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների հետ: Նա հանդիպել է «Մեծ միություն», «Դեմոկրատական» կուսակցության ղեկավարների հետ: Քննարկումների ընթացքում երկու կուսակցության առաջնորդները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը առաջնային […]
Թեգ` Թուրքիա
Այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութoղլուն շարունակելու է քննարկումները ընդդիմադիր ուժերի հետ։ Ինչ վերաբերում է երեկվա քննարկումներին, ըստ Դավութօղլուի, դրանք արդյունավետ չեն եղել: Այս առիթով արտգործնախարարը հայտարարել է. «Ընդդիմության տեսակետները տարբերվում են իշխանության դիրքորոշումից, ինչը բնական է»: Թուրքական հեռուստաալիքները հաղորդել են, որ Դավութօղլուն առաջինը հանդիպել է «Բարգավաճում» կուսակցության առաջնորդ Նուման Քուրտուլուշի հետ: Վերջինս հանդիպումից հետո ընդգծել […]
Պարզեցինք, որ բոլորը փաթեթներով են Սեպտեմբերի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայաստանյան քաղաքական կուսակցությունների կուսակցապետերի հետ համատեղ անցկացնելու է հանդիպում-քննարկում` նվիրված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլին: Նկատենք, որ նման ձևաչափով Հայաստանի նախագահն արդեն երրորդ անգամ է հանդիպում կուսակցության ղեկավարներին: Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ մինչ օրս հնչել են տարաբնույթ գնահատականներ ու մեկնաբանություններ, շատ հաճախ ոչ բավարար հիմնավորված […]
Թուրքիա ծրագրված իր այցի նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդարձակ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին, որտեղ անդրադարձ է կատարել նաև հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներն ու երկու երկրների միջև սահմանի բացման խնդրին: Մասնավորապես, հակադարձելով լրագրողի այն դիտարկմանը, թե հայկական նախաձեռնությունը կարող է քիչ հետաքրքրություն ներկայացնել Սիրիայի նախագահի համար, վերջինս ասել է. «Ձեզ համար կարող է զարմանալի […]
Եթե նա կենդանի լիներ, ապա այսօր կդառնար 55 տարեկան: Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 15-ին Մալաթիայում: 1961թ. տեղափոխվել է Ստամբուլ: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո, սովորել Ստամբուլի համալսարանի կենդանաբանության ֆակուլտետում: Սակայն ճակատագիրը նրան այլ ընթացք էր վերապահել: Դինքը լրագրությամբ սկսել է զբաղվել զինվորական ծառայությունից հետո: Եվ արդեն 1996 թվականից ի վեր` «Ակոս» երկլեզու թերթի […]
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայ-թուրքական արձանագրությունների շուրջ Թուրքիայում պետական մակարդակով քննարկումներն արդեն սկսվել են: Այս առիթով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն առաջին հանդիպումն անցկացրեց թուրքական խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ, որից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ ինչ քայլ էր լինի, միևնույն է` վերջնական հաստատումը խորհրդարանինն է։ Դավութօղլուն նաև հանդիպել […]
Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանի հետ – Որքանո՞վ է ճիշտ հայ-թուրքական «երկկողմ սահմանների բացում» արտահայտությունը – Երկկողմ բացման մասին խոսելը ծիծաղելի է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը երբեք սահման չի փակել. ինչպես հայտնի է, սահմանը փակվել է Թուրքիայի Հանրապետության կողմից, ընդ որում, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, քանի որ որևէ ինքնավար պետության նկատմամբ նման արգելքներ կիրառելու […]
Արդեն մի քանի օր , Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն թուրք քաղաքական կուսակցությունների ղեկավարներին սկսել է ծանոթացնել հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին, Կովկասյան տարածաշրջանային վերջին զարգացումներին և Թուրքիայի արտաքին քաղաքական ուղղվածությանն ու միտումներին: Anatolian Agency գործակալության փոխանցմամբ, սեպտեմբերի 11-ին Դավուդօղլուն արդեն հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինի հետ: Ա.Գ.
Հարցազրույց գրաքննադատ, արձակագիր, հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանի հետ – Օգոստոսի 31-ին Հայաստանի և Թուրքիայի նախագահների միջև նախաստորագրված արձանագրությունը, ըստ Ձեզ, ի՞նչ ենթատեքստեր ունի: – Նախ, պետք է ասեմ, որ ես հավատում եմ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցրած այն խոսքերին, որ մեր իշխանությունը ոչինչ չի անի մեր երկրի, մեր ժողովրդի շահերի դեմ: Կա մի ավելի կարևոր բան. […]
Կոզլուք–Աքչալը հայկական գյուղի մուտքը հայերի համար շարունակում է փակ մնալ 2006 թվականին Թուրքիայում Ազիզ Դաղջըի ղեկավարությամբ ստեղծված Բիթլիսի, Բաթմանի, Վանի, Մուշի վիլայեթների, գյուղերի և գավառների հայ «Սասունցիների սոցիալական փոխօգնության մշակույթի և համերաշխության» միությունը իշխանություններից պահանջել է վերականգնել Կոզլուք-Աքչալը գյուղի հայկական եկեղեցու, գերեզմանոցի և հողատարածքների նկատմամբ իրենց կադաստրային իրավունքները, այն վավերացնել գույքագրման մատյաններում, որպեսզի հնարավոր լինի […]




