Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների կողմից նախաստորագրված արձանագրությունների հասարակական քննարկումները շարունակում են բացահայտել երկու երկրների ղեկավարների իրական տրամադրվածությունը հակառակ կողմի հանդեպ: Չնայած այն հանգամանքին, որ թե’ Երևանը, և թե’ Անկարան շարունակում են բարձրաձայնել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման իրենց վճռականության մասին, այնուամենայնիվ, փաստերը ցույց են տալիս, որ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն այդքան էլ անկեղծ […]
Թեգ` Թուրքիա
Ըստ թուրքական մամուլի, Հունաստանը Ֆրանսիայից գնել է հեռահար հրթիռներ: Այս լուրը լուրջ անհանգստություն է առաջացրել Թուրքիայում: Չնայած հունական կողմն առայժմ որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն թուրքական թերթերն արդեն եզրահանգումներն են արել. «Յենի Շաֆաք» թերթի պնդմամբ հրթիռները գնվել են Հունաստանին Թուրքիայից պաշտպանելու համար: Ավելին` այդ հրթիռները Մերիչի շրջանից նշանառության տակ են առել Ստամբուլը, իսկ […]
Հարցազրույց ակադեմիկոս ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ հետ –Ձեր կարծիքով, երկու երկրների արտգործնախարարների կողմից նախաստորագրված արձանագրություններն ի՞նչ մտահոգիչ կետեր ունեն, որոնք հետագայում կարող են մեզ համար խոչընդոտներ առաջացնել: – Նախաստորագրված արձանագրությունը, որ ներկայացված է հասարակական-քաղաքական քննարկման, իր ծալքերում, այո, ունի թաքնված վտանգներ: Մենք ծանոթ ենք թուրքական դիվանագիտությանը: Մենք պետք է պարզենք, թե արձանագրություններում տեղ գտած «կլոր» արտահայտություններում չկա՞ն […]
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլն այս օրերին դարձել է համաշխարհային քաղաքականության կարևորագույն իրադարձություններից մեկը: Վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում այս հարցի կապակցությամբ իրենց դիրքորոշումն են արտահայտել քիչ թե շատ քաղաքական կշիռ ունեցող գրեթե բոլոր պետությունների ղեկավարները: Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների աշխատասեղանները պարզապես հեղեղվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ոգևորող նամակներով, որոնք հեղինակել են հիմնականում արևմտյան երկրների ղեկավարները:
ՀՅԴ-ի կազմակերպած հացադուլին, նստացույցին և ստորագրահավաքին արձագանքողների թիվը գնալով մեծանում է: 7 օրվա ընթացքում հավաքվել է ավելի քան 35.000 ստորագրություն: «Ստորագրահավաքից մեր ակնկալիքներն արդարացվել են: Իմանալով նախապայամանների բուն էությունը` երիտասարդները միանում են մեր նախաձեռնությանը: Ժողովուրդը Թուրքիայի հետ հարաբերությունների խնդրին այնպես չէ տրամադրված, ինչպես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը: Մոտ 1.000 հոգի սիրիահայ, նույնքան իրանահայ է մասնակցել ստորագրահավաքին:Ստորագրողների […]
ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը պատասխանելով Panorama.am-ի հարցին, ասել է. «Եթե Թուրքիան պատրաստ չէ ճանաչել Ցեղասպանությունը, ապա առնվազը պարտավոր են հարգալից լինել Ցեղասպանություն վերապրածների ու նրանց ժառանգների հանդեպ:
Այսօր «Արմատ» մամուլի ակումբում հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ ասուլիս էր հրավիրել «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Անդրադառնալով երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների նախաստորագրած արձանագրություններին` փորձագետը նշեց, որ դրանց հրապարակելուց հետո շատ խոցելի խնդիրներ միանգամից նկատվեցին, սակայն ընդհանուր առմամբ պետք է փաստել, որ արձանագրություններում նախապայմաններ իրականում կան. «Եթե մենք Ճանաչում ենք Թուրքիայի ներկայիս սահմանը, բնականաբար, հրաժարվում ենք պատմական Հայաստանի հանդեպ ունեցած պահանջատիրությունից և՛ բարոյական, և՛ քաղաքական առումներով»:
Ինչպես հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը ողջունել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի երեկվա հայտարարությունը, ըստ որի, հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող, եթե Ադրբեջանին չվերադարձվեն գրավյալ տարածքները:
Թուրքական «Միլլիյեթ» թերթը հրապարակել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալի` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հասցեին արած հայտարարությունը: Բայքալը ասել է, որ ապրիլին Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններից հետո Դավութօղլուն մայիսին հանդիպել է իրենց կուսակցության հետ և այդ փաստաթղթերի մասին ոչ մի ակնարկ չի արել:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, լրագրողներին ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը, տեղեկացրեց, որ իրենք պնդում են, որ հայ-թուրքական բանակցություններն ընթանան առանց նախապայմանների, ողջամիտ ժամկետներում, քանի որ երբեք չի կարող խնդիրը կարգավորվել հայ ժողովրդի համար երկու առանցքային հարցերի հաշվին: Բանակցությունների հիմնական խոչընդոտը, ըստ Ա.Սաֆարյանի, կարող է լինել Թուրքիայում և Ադրբեջանում առկա այն տեսակետը, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների […]




